Դա հարցի կարևոր, բայց ոչ ամբողջական լուծումն է

«Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում նա առաջարկում է զորամասի տարբեր ստորաբաժանումնների համալրումը ևս կազմակերպել վիճակահանությամբ։

Հոդվածը ներկայացնում ենք ստորև․

Հայաստանում և Արցախում նոր կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված զորակոչն աննախադեպ պայմաններում է իրականացվում:

Ինքն իրենով զորակոչը մասնագիտական, կազմակերպչական, ֆինանսական առումով մեծ գործընթաց է, դրան էլ այս տարի գումարվել է համաճարակային վիճակը, որը էականորեն մեծացրել է այս ուղղությամբ ներդրվող ջանքերը:

Պաշտպանական գերատեսչությունը ստեղծված պայմաններում մի շարք նորարարություններ է ներդրել, որը թույլ կտա ոչ միայն զորակոչը որակյալ ձևով կազմակերպել, այլ կանխել վարակի հնարավոր մուտքը զորամասեր:

Համաճարակը համաճարակ, սակայն զինված ուժերի բնականոն ծառայությունը և զորքերի մարտունակությունն ապահովելու համար շատ բան կախված է, թե նոր պայմաններում ինչպես կապահովվի զորակոչի և զորացրման գործընթացը և ինչպես կկազմակերպվի զորքերի ամենօրյա ծառայությունը թիկունքային ապահովումից մարտական հերթապահություն:

Մի կարևոր գործընթացի եմ ցանկանում անդրադառնալ. խոսքը զորակոչիկների՝ ըստ մասնագիտական, ինտելեկտուալ և առողջական վիճակի տարբեր ստորաբաժանումներում համալրման մասին է:

Հայաստանի և Արցախի հավաքակայաններում կատարվող աշխատանքն ու վիճակահանությամբ նորակոչիկերին զորամասերի ընտրության իրականացումը հարցի կարևոր, բայց ոչ ամբողջական լուծումն է: Սա վերջին տարիներին ներդրված համակարգ է, որը թափանցիկություն ապահովելու առումով առանցքային խնդիր է լուծել, սակայն այս առումով ոչ պակաս կարևոր է տեղում՝ զորամասերում նորակոչիկներին տարբեր ստորաբաժանումներում համալրելու հանգամանքը:

Հավաքակայանում աշխատանքի առաջին ուղղությունը ուսումնական զորամասերի համալրման գործընթացն է, ըստ մասնագիտությունների, որոշակի կրթական ցենց ունեցող նորակոչիկների հետ աշխատանքն է: Ընտրված նորակոչիկները մեկնում են ուսումնական զորամասեր, որտեղ երդման արարողությունից հետո, 5 ամսյա պատրաստության ծրագիր են անցնում և անհրաժեշտ պատրաստություն ստանալուց հետո համալրում են զինված ուժերի սերժանտական՝ կրտսեր հրամանատարական կազմը:

Հաջորդ ուղղությամբ աշխատանքը առողջական որոշակի խնդիրներ ունեցող և ծառայության սահմանափակումներ ունեցող նորակոչիկների հարցն է: Օրենքով սահմանված կարգով, նրանց ընդգրկում են այնպիսի ստորաբաժանումներում և հաստիքներում, որոնք ըստ իրենց առողջական առանձնահատկությունների սահմանված է օրենքով:

Մյուս նորակոչիկները, որոնք օրենքով սահմանված կարգով ծառայության հետ սահմանափակումներ չունեն համալրում են զորամասի տարբեր ստորաբաժանումներ:

Ահա այս գործընթացի վրա էլ ցանկանում եմ մի փոքր կանգ առնել՝ վերլուծելու, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ կազմակերպել այս խմբի նորակոչիկների ծառայությունը:

Զորամասի ներսում նորակոչիկների՝ տարբեր ստորաբաժանումների համալրումը ևս առաջարկում եմ կազմակերպել վիճականահանության ձևով: Ճիշտ է՝ դա որոշակի առումով կտարբերվի հավաքակայաններում նորակոչիկների վիճակահանության կարգից, սակայն սկզբունքներն ու դրվող առաջնահերթությունները նույնն են՝ ապահովել արդարացի, տրամաբանական, թափանցիկ գործընթաց, որն ինչու չէ, էականորեն կնվազեցնի հովանավորչական և կոռուպցիոն հնարավոր միջամտությունների ռիսկերը:

Պարզ ասած, պատկերացրեք իրավիճակ, երբ ուսումնական զորամասերի ընտրությունն իրականացվել է, նույնը վերաբերվում է օրենքով սահմանված կարգով արտոնություններ և ծառայության սահմանափակումներ ունեցող նորակոչիկները և մնացած նորակոչիկներն էլ պետք է համալրել ինչպես առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող, այնպես էլ՝ հրետանային, ՀՕՊ, կապի և այլ ստորաբաժանումներ:

Եթե օրինակ՝ հետախուզական ստորաբաժանումում հասկանալի կերպով ընտրում են ֆիզիկապես ամուր նորակոչիկներին, ապա մեկ-երկու բացառություններ առանձնացնելով, մյուսների համալրման գործում սուբյեկտիվ գործոնները շատ են և տարբեր ստորաբաժանումների ընտրության հարցը հաճախ տարաբնույթ հարցեր է առաջացնում առաջին հերթին նորակոչիկների և նրանց ծնողների մոտ:

Կարծում եմ, որ սա բարդ լուծվող խնդիր չէ և զորամասերում համալրման գործընթացի արդյունավետության, սոցիալական արդարության ապահովման տեսնակյունից կարևոր քայլ կարող է դառնալ: Ավելին, ես կարծում եմ, որ սա առաջնային կարգավորում, կանոնակարգում պահանջող հարցերից է, որը դրական ազդեցություն է ունենալու մի շարք խնդիրների հաղթահարման առումով:

Հ.Գ. Պետք է նշեմ, որ հաճախ եմ զորամասերում հանդիպել նորակոչիկների, ովքեր նույնիսկ ընտրության հնարավորություն ունենալով, միանշանակ ընտրում են մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումները, ինչը ցանկացած զինծառայողի համար պատվաբեր է:

Նույն տրամաբանությամբ, օրենքով սահմանված կարգով մարտական հերթապահությունում ծառայելու սահմանափակում ունեցող զինծառայողների եմ հանդիպել, որոնք խնդրում եմ իրենց հրամանատարներին՝ տեղափոխվելու մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումներ, ինչը սակայն օրենքի համապատասխան դրույթով չի թույլատրվում:

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am