Թուրքական էնդշպիլ` հայկական ձեռքերով

Այս «շախմատում», լինի «թուրքական գամբիտ», թե «թուրքական էնդշպիլ», նպատակներն ու թիրախները հաստատուն են: Եվ ինչպես էլ կոչվեն թուրքական պետությունները, իրենց ռազմավարական նպատակները անփոփոխ են. բնաջնջել հայությանը (և Թուրքայի տարածքում եղած այլ ազգերի ներկայացուցիչներին, հատկապես՝ բնիկներին), առնվազն ուծացնել և, հասկանալի է՝ վերացնել Հայաստանը որպես պետություն կամ դարձնել «քաղաք-պետություն-ռեզերվացիա»: Այս պարզ ու ակնբախ, գրեթե ամենօրյա ռեժիմով հաստատվող ու վերահաստատվող իրողությունը ևս մեկ անգամ ընդգծվեց օրերս թուրքական գաղտնի ծրագրերի, մասնավորապես, Հայաստանի վրա հարձակման վերաբերյալ մշակված ռազմաքաղաքական «Ալթայ» ծրագրի հրապարակայնացմամբ:

Այդ ծրագրին բավականին ուշագրավ հոդվածով անդրադարձավ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը՝ նկարագրելով ու վերաշարադրելով նաև հիշյալ գաղտնի ծրագրի հատկանշական մանրամասնությունները:

Գաղտնին՝ գաղտնի, բայց դրա հետևողական իրականացման հետևանքները լավ էլ բացահայտ են՝ Հայաստանի քաղաքական, քարոզչական ու բարոյահոգեբանական միջավայրի ամենօրյա իրողությունների ու դրսևորումների տեսքով:

Վերցնենք թեկուզ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության դրվագը: Այդպես էլ անքննելի, ավելի ճիշտ՝ չբացահայտված մնաց կատարվածի «թուրքական հետագիծը», չնայած այն տվյալներին, որ ահաբեկչությունն իրականացրած խմբի պարագլուխը 90-ականների կեսերին բնակվել էր այդ շրջանում թուրքական հետախուզության ակտիվ հետաքրքրության տարածքում՝ Ղրիմում, իսկ Հայաստան վերադառնալուց հետո էլ առիթ էր ունեցել լինել Թուրքիայում:

Մինչդեռ կատարվածը հենց թշնամական երկրի հատուկ ծառայության ու լրտեսական ցանցի միջոցով իրականացված գործողություն էր հիշեցնում, ու ընդ որում, շատերը, այդ թվում՝ տողերիս հեղինակը դեռ այն ժամանակ ուշադրություն հրավիրում էին այդ հանգամանքների և հոկտեմբերի 27-ին Հայաստանի վրա կատարված ահաբեկչական հարձակմանը Թուրքիայի հնարավոր մասնակցության վարկածի վրա:

Ըստ որում, թշնամին հստակ հաշվարկած է եղել նաև դրա հնարավոր ներքաղաքական հետևանքները (հնարավոր է՝ որպես միջանկյալ կամ զուգահեռ տարբերակ): Ու առհասարակ, նկատենք, որ հարյուրամյակներ շարունակ թուրքերը ոչ միայն ճնշել, հետապնդել կամ կոտորել են հայերին, այլև մանրակրկիտ ուսումնասիրել են: Մեր ոխերիմ թշնամիները մեզ լավ են ճանաչում, ցավոք, երբեմն շատ ավելի լավ, քան... ինքներս մեզ կարող էինք ճանաչել:

Հիշողները չեն մոռանա նաև, թե հատկապես ում գլխավորությամբ և ովքեր էին կաշվից դուրս գալիս՝ հոկտեմբերի 27-ից հետո նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանին ասպարեզից հեռացնելու և երկրի իշխանությունը զավթելու համար: Դժվար է ասել, թե հետագա իրադարձություններն ինչպես կընթանային, եթե այդ պահին պետության ղեկավարը Ռոբերտ Քոչարյանի նման կամային, համառ ու իր դիրքերը չզիջող գործիչ չլիներ, այլ մի կամազուրկ կամ թույլ մեկը, ասենք, այսօր Հայաստանի գլխին նախագահ կարգվածի նման (համեմատելու էլ չէ, իհարկե):

Մյուս բնութագրական պահը, իսկ ավելի ճիշտ՝ ահռելի շերտը Թուրքիայի ու նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող «հիբրիդային պատերազմն» է, որտեղ թուրքական ենիչերիներն ակնհայտորեն մեծ հաջողությունների են հասել: Ըստ էության, թուրքական կողմին հաջողվել է շոշափելի զավթում իրականացնել Հայաստանի քարոզչական դաշտում և հանրային կարծիքի վրա ներազդման տիրույթում:

Համենայն դեպս, իրենց առաջադրած բոլոր թեզերը թուրքերը գործնականում իրականացրել են. ա) միջնորդավորված քարոզել, որ «ղարաբաղցիները հայեր չեն» և Հայաստանի ժողովուրդը տառապում է ղարաբաղցիների պատճառով (լիովին իրականացված է), բ) «ղարաբաղյան պատերազմի հայ հերոսները հանցագործներ և թալանչիներ են» (լիովին իրականացված է), գ) քարոզել, որ Հայաստանի բոլոր դժբախտությունները գալիս են Մոսկվայից, պետք է հրաժարվել ռուսական ռազմաբազաներից և փորձել «լեզու գտնել» հարևանների հետ, որպեսզի շրջափակումը վերանա և մարդիկ սկսեն լավ ապրել (լիովին իրականացված է):

Ավելին, այդ բոլոր կետերով ինտենսիվ քարոզչությունը շարունակվում է:

Արժե՞ հուշել, թե 90-ականների վերջերից ու 2000-ականներին Հայաստանում հատկապես ովքե՞ր, ի՞նչ քարոզչական ու քաղաքական շրջանակներ են առանձնակի ակտիվությամբ ու հետևողականորեն իրականացրել թուրքական ռազմաքաղաքական շրջանակների ծրագրած այս քարոզչությունը: Եթե ոմանք չեն մտաբերում, թող թեթևակի աչքի անցկացնեն ինչպես Հայաստանում այսօր հաստատված ուզուրպատորական իշխանության կազմը, այնպես էլ այդ «թավշապետության» շահառու-խրախուսիչ «քաղհասարակական» շրջանակների առավել տխրահռչակ ներկայացուցիչների ցանկը:

Պատահական չէ, որ հենց իշխանական ֆեյքերն ու այս ուզուրպացիայի պաշտամունքի դիրքերից հանդես եկողներն են ամենից կեղտոտ արտահայտություններն անում Արցախի, արցախցիների, ազատամարտի ղեկավարների ու հերոսների հասցեին, պատահական չէ, որ հենց այս շրջանակներն են հրահրում հակառուսական տրամադրություններ կամ առնվազն մասնակցում նման հրապարակային ակցիաների: Ու ընդհանրապես, ոչինչ էլ պատահական չէ, այլ շատ և շատ օրինաչափ է: Ծրագրավորվա՛ծ:

Մեզ՝ հայերիս ու մեր վերջին հողակտորի վրա ծվարած մեր պետությունը ծրագրավորված, հետևողականորեն, քայլ առ քայլ ոչնչացնում են: Միակ հարցը, որ դեռ մնացել է օրակարգում, այն է, թե արդյոք, մեր ներուժը և ինքնապահպանման բնազդը դեռ այնքան կենսունա՞կ են, որ առնվազն խափանեն այդ հրեշավոր ծրագրի հետագա ընթացքը, թե՞ արդեն լրիվ «թուրքական էնդշպիլի» օրերում ենք ապրում, որից հետո, ինչպես ասվում է՝ «մատ երկու քայլից» տարբերակն է:

Արմեն Հակոբյան

դիտվել է 558 անգամ
Լրահոս
Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am