Այս իշխանությունը եկեղեցին քանդող դեգեներատ է.Միհրան Հակոբյան (video)
Կա՛մ մենք մեր Եկեղեցին պահում ենք, կա՛մ դեգեներատները մեզ անասունների հասարակության են վերածելու
Այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ներկայիս ռեժիմն իր էությամբ հակաեկեղեցական ու հակաքրիստոնեական է: Հիմա բոլորը հասկանում են այն, ինչ շատերը երկու տարի անընդմեջ պնդում էին: Բնավ պատահական չէր, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին իսկ հրահանգներից մեկը եղավ Վեհափառին պետական թիկնազորից զրկելը, այնուհետև Եկեղեցու և Վեհափառի վրա ֆիզիկական հարձակումների վրա աչք փակելը, այնուհետև օրենսդրական ամրագրումով Վեհափառին պետական թիկնազոր տրամադրելու օրենքի նախագիծը տապալելը, հոգևորականների վրա հրապարակային մատ թափ տալն ու ծնկի բերելու սպառնալիքները, հիմա արդեն կրթական ծրագրերից Հայ Եկեղեցու պատմություն առարկան վերացնելը: Եվ, բնավ, պատահական չեն «խոսակցությունները», որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխության մեջ աղանդավորները կարևորագույն դերակատարություն են ունեցել ու հիմա էլ Նիկոլ Փաշինյանը խնդրում է աղանդավորական կազմակերպություններին օգնել իրեն բազմամարդ ցույց կազմակերպել:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից