Արտակարգ դեպք Երևանում
Այսօր՝ հուլիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցլ Երևանում; Ժամը 00։10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել թիվ 36 հասցեում գործող մրգի խանութի մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները՝ Հակոբ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։