Ներկայիս ռեժիմն իր էությամբ հակաեկեղեցական ու հակաքրիստոնեական է, Տեսանյութ

Կա՛մ մենք մեր Եկեղեցին պահում ենք, կա՛մ դեգեներատները մեզ անասունների հասարակության են վերածելու

Այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ներկայիս ռեժիմն իր էությամբ հակաեկեղեցական ու հակաքրիստոնեական է: Հիմա բոլորը հասկանում են այն, ինչ շատերը երկու տարի անընդմեջ պնդում էին: Բնավ պատահական չէր, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին իսկ հրահանգներից մեկը եղավ Վեհափառին պետական թիկնազորից զրկելը, այնուհետև Եկեղեցու և Վեհափառի վրա ֆիզիկական հարձակումների վրա աչք փակելը, այնուհետև օրենսդրական ամրագրումով Վեհափառին պետական թիկնազոր տրամադրելու օրենքի նախագիծը տապալելը, հոգևորականների վրա հրապարակային մատ թափ տալն ու ծնկի բերելու սպառնալիքները, հիմա արդեն կրթական ծրագրերից Հայ Եկեղեցու պատմություն առարկան վերացնելը: Եվ, բնավ, պատահական չեն «խոսակցությունները», որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխության մեջ աղանդավորները կարևորագույն դերակատարություն են ունեցել ու հիմա էլ Նիկոլ Փաշինյանը խնդրում է աղանդավորական կազմակերպություններին օգնել իրեն բազմամարդ ցույց կազմակերպել:

Այո, դիագնոզը կա. ազգը գործ ունի Եկեղեցի քանդող դեգեներատների հետ: Չի կարող լինել ազգ առանց ունիվերսալ արժեհամակարգի: Հանեք ազգայինի տակից հայոց լեզու և Հայ Առաքելական եկեղեցի հենասյուները ու չեք կարող բացատրել, թե որն է հայի ու վրացու, հայի ու ֆրանսիացու, հայի ու մեքսիկացու տարբերությունը: Քրիստոնեական արժեհամակարգը մեր քաղաքակրթության հենասյունն է, Հայ Եկեղեցին` մեր ազգայինի հենասյունը: Մենք մեր հին պատմությամբ հպարտացող ժողովուրդ ենք, մենք շատ ենք խոսում Հայկական լեռնաշխարհի մասին, ասում ենք` պատմականորեն այս տարածքը, այն տարածքը մեզ է պատկանում, մեր հետ անարդար են վարվել, ցեղասպանել ու վտարել են մեր բնօրրանից.... Հայ Եկեղեցով չե՞նք ապացույց բերում, որ այդ տարածքները պատմականորեն մերն են, հիմնականում Հայ Առաքելական Եկեղեցիները չե՞նք ներկայացնում օտարերկրյա զբոսաշրջիկներին: Հայ Առաքելական Եկեղեցին չի՞ գծել այն սահմանները, որը պատմական Հայրենիք ենք անվանում, բնօրրան ենք անվանում: Կա՞ այլ կառույց, որով այս կամ այն տարածքի մերը լինելու փաստարկ ենք բերում: Հայ Առաքելական Եկեղեցին չէ՞ իր հինավուրց վանքերով, ձեռագրերով, ծեսերով ու արժեհամակարգով մեզ կապում մեր նախնիների հետ: Հայ Եկեղեցին չէ՞ պատմական հիշողության մեր միակ խողովակը:

Իսկ մեր պատմությունը ո՞վ է մեզ հասցրել, այդ ձեռագրերն ովքե՞ր են գրել, որտե՞ղ են գրվել դրանք: Իսկ գիտե՞ք` ինչու է այս ռեժիմը Հայ Եկեղեցու դեմ պայքարում, ինչու՞ են փորձում համակարգված քանդել Եկեղեցին ու մեզ կտրել Հայ Եկեղեցուց: Որովհետև բոլշևիկ ու լիբերալ անաստվածի մեջ բովանդակային ոչ մի տարբերություն չկա: Երկուսն էլ պայքարում են Աստծո դեմ, կրոնի դեմ, իրենց դեմքով կուռքեր ստեղծելու և կռապաշտություն տարածելու նույնական նպատակն ունեն: Երկուսն էլ փորձել են ու փորձում են վերացնել Եկեղեցին, վերացնել սրբությունները, վերացնել արժեհամակարգը, որ մարդուց անասուն ստանան ու այդ անսկզբունք, անսրբություն, անուղեղ անասունին հեշտ կառավարեն ու շահագործեն: Այս պայքարը նոր չէ, որ սկսված է: Շուրջ 150 տարվա պատմություն ունի այս պայքարը: Ու այս պայքարում մենք պարտվելու իրավունք չունենք: Կամ մենք մնում ենք Հայ Առաքելական քրիստոնյա, կամ մեզ` որպես ազգ, ոչնչացնելու են, վերածելու են արժեհամակարգից զուրկ, անսկզբունք ու անուղեղ բիոզանգվածի: Այդ ժամ Արցախի հետ էլ կվարվեն ինչպես ուզեն, Զանգեզուրի հետ էլ: Հայաստանում ապրող սպիտակ բիոզանգվածին էլ կտանեն իրենց երկրների ծառայության ոլորտում կոպեկներով անտրտունջ աշխատելու: Այս նպատակին է ծառայում ներկայիս ռեժիմը:

Ցավոք, սա է իրականությունը: Կամ-կամ, երրորդը տրված չէ: Սա մեր տեսակի պահպանության պայքար է, սա ազգային-ազատագրական պայքար է, սա հերթական Սարդարապատն է, եթե կուզեք` հերթական Ավարայրն է դեռևս 5-րդ դարում Եղիշեի առաջ քաշած սկզբունքով` «Մահ ոչ իմացեալ մահ է, Մահ իմացեալ՝ անմահութիւն»: Երանի հոգով ուժեղներին...
#Սրանք_մարդ_չեն

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 199 անգամ
Լրահոս
Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am