Իշխանությունների՝ մամուլի հանդեպ վերաբերմունքն ավելի ու ավելի է կարծրանում, և այս հանգամանքը մամուլն ավելի է բևեռացնում. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը՝ անդրադառնալով ոստիկանության ընտրած գործեալոճին լրատվամիջոցների նկատմամբ:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ոստիկանության ծառայողներն այցելել են «ԱրմՆյուզ» հեռուստաընկերություն՝ վարչական վարույթ հարուցելու նպատակով:
«Մամուլի դեմ չի կարելի պատերազմել. դա դեմ է ոչ միայն ժողովրդավարությանը, այլև այդ բացասական վերաբերմուքն աշխատում է հենց իշխանությունների դեմ: Իշխանությունների քննադատությունը ԶԼՄ-ների և՛ իրավունքն է, և՛ մասնագիտական գործունեության կարևոր սկզբունքներից մեկը: Իշխանությունը դրա հետ պետք է հաշտվի: ԶԼՄ-ները կարող են դառնալ տեղեկատվական պատերազմի գործիք. դա էլ տեխնոլոգիապես անխուսափելի է: Ընդդիմադիր տրամադրված ԶԼՄ-ների դեմ ոչ թե պետք է պայքարել, այլ մերձիշխանական լրատվամիջոցներին այնքան ազատություն տալ, որ նրանք դառնան ավելի պրոֆեսիոնալ և մրցակցության մեջ առնվազն չպարտվեն»,-ասաց Նարինե Մկրտչյանը:
Ինչ վերաբերում է լրագրողների՝ դիմակ չկրելուն, ապա Մամուլի ազգային ակումբի նախագահը նշեց.«Անկեղծ պետք է ասեմ, որ այս հարցում ես նրանց դաշնակիցը լինել չեմ կարող: Ես պայքարում եմ դիմակ դնելու համար, և դիմակ չկրելը չեմ կարող պաշտպանել, եթե անգամ դիմակ չկրողներն իմ գործընկերներն են: Օրինակ՝ ես ուղիղ եթերում դիտողություն արեցի ինձնից հարցազրույց վերցնող շատ սիրելի գործընկերոջս: Կորոնավիրուսի դեմ պայքարելու այլ միջոց դեռ չկա, և դիմակ դնելն ու տարածություն պահպանելը պայքարի հիմնական միջոցներն են:
Հանրային առողջությունն անչափ կարևոր է, իսկ համաճարակը՝ անչափ վտանգավոր մեր ցանկություններով իրավիճակին մոտենալու համար: Ես համոզված եմ, որ բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ և պարտադիր դիմակ կրեն: Այլ խնդիր է, որ գուցե ստուգումներն ընտրովի են կատարվել, գուցեև՝ նշանառվել: Եթե թյուրըմբռնում է տեղի ունեցել պարետատան կանոնների կիրառման առումով, պետք է պատասխանատվություն կրի նաև թյուրըմբռման հեղինակը, տվյալ դեպքում՝ ՀՌԱՀ-ը»:
Հունվարի 23-ին ժամը 15։00-ին, «Կոնգրես» հյուրանոցի կոնֆերենց դահլիճում, նախաձեռնող խմբի կողմից կազմակերպվում է հավաք-քննարկում, որին կմասնակցեն մերիտոկրատիկ սկզբունքով ընտրված, ՀՀ հանրության կողմից ճանաչված, ընդունված և սիրված գիտնականներ, մշակույթի և արվեստի գործիչներ, իրավաբաններ և այլ հանրային մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետության կայացման մեջ ունեն հսկայական ներդրումներ, չունեն կուսակցական որևե կողմնորոշում, սակայն հայրենասեր են և ցանկություն ունեն արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումն...
Հունվարի 20-ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը
Թեմա` ներքաղաքական իրավիճակը հայստանում:
Հունվարի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հակոբ Ավետիքյանը:
Թեմա` վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի վերջին սկանդալային բացահայտումների հետքերով, ինչպես է հանձնվում Արցախը, ինչպես են դատում Արցախն ազատագրողին:
Հունվարի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը
Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի:
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյան
Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները Արարատ Միրզոյանի մասին, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, ինչպես է հանձնվում Արցախը, Ինչպես են դատում Արցախն ազատագրողին:
Հունվարի 20-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կանցկացնի քննարկում «Ի՞նչ հետևանքներ կունենա ԱԱՀ արտոնության վերացումն առողջապահության ոլորտում» թեմայով:
Ուշադրություն։ Քննարկումը անցկացվելու Մեդիա կենտրոնի սրահում (Սարյան 12, 3-րդ հարկ)
ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ-ի Հետբացթողումային հսկողույթան վարչության պետ Արմեն Սաֆարյանի ասուլիսը:
Թեմա- Հետբացթողումային հսկողության ուղղությամբ 2020 թվականի կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները:
Հունվարի 20-ին՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:
ԹԵՄԱ՝ Ադրբեջանի անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի նկատմամբ տեղեկատվական-հոգեբանական եւ ռազմական առաջիկա պլանները. փորձագետը տեղեկություններ ունի Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին:
Հունվարի 19-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Իրանի շուրջ հնարավոր զարգացումների և տարածաշրջանային գործընթացների մասին:
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` հունվարի 19–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով։