Կառավարությունն առաջարկում է ընդլայնել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի լիազորությունները. 168.am

168.am-ի փոխանցմամբ՝ կառավարությունը հերթական չզեկուցվող նախագծերից մեկով Ազգային ժողովին առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում:

Նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցու­թա­յին խորհրդում ներկայացուցիչ նշանակի ոչ թե Ազգային ժողովը, այլ Ազգային ժողովի նախագահը, որով ընդլայնվում են, փաստորեն, այս պահին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի լիազորությունները։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանել է, որ Կառավարության ընդունած որոշման նախագծից պարզ չէ՝ Ազգային ժողովի նախագահը նախքան ներկայացուցիչ նշանակելն արդյոք տվյալ ներկայացուցչի թեկնածության հարցը քննարկմա՞ն է դնելու Ազգային ժողովում, ինչը ենթադրում է, որ խորհրդարանական բոլոր խմբակցություններն էլ կկարողանան իրենց տեսակետն արտահայտել այս կամ այն թեկնածուի վերաբերյալ։

«Կառավարության ընդունած նախագծից պարզ չէ նաև, թե ԱԺ նախագահն այդ ի՞նչ ընթացակարգով է ներկայացնելու այդ թեկնածուին՝ միանձնյա՞, առանց քննարկելո՞ւ, թե՞ թեկնածությունը ներկայացվելու է խորհրդարանին։ Իհա՛րկե, անկախ ամեն ինչից՝ թեկնածուն ընտրվելու է մեծամասնության կողմից, պարզ է, որ, ի վերջո, իրենք են ընտրելու, խնդիրն այստեղ թեկնածության քննարկման մեջ է։ Ես միակ խնդիրն այս նախագծում տեսնում եմ դրանում. գոնե քննարկում լինի, որ իմանանք՝ ով է։ Քննարկումը կլինի ժողովրդավար մոտեցում։ Նշեմ, որ այս որոշման նախագծով՝ փաստորեն, ունենում ենք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի լիազորությունների ավելացում»,- ասել է Հոկտանյանը։

Ինչ վերաբերում է նման որոշումը որպես Կառավարության օրակարգի չզեկուցվող հարց ներկայացնելուն՝ Վարուժան Հոկտանյանն ասել է, որ տեղյակ չէ, թե ինչ չափանիշերով են առաջնորդվում այս կամ այն հարցը զեկուցվող կամ չզեկուցվող համարելու մասին որոշում կայացնելիս։

«Այս դեպքում ստացվում է՝ մենք գործ ունենք շոուի հետ։ Իրականում, երբ նախկիում ծավալվեցին այդ քննարկումները, ես կողմ էի, որ նիստերը փակ լինեն՝ պայմանով, որ դրա ավարտից հետո օրակարգի հարցերի վերաբերյալ տրվեր ասուլիս, թե չէ այսպես զեկուցվող ու չզեկուցվող այս հարցերը դարձել են շատ լուրջ խնդիր»,- ասել է Վարուժան Հոկտանյանը։

Կառավարությունը հերթական չզեկուցվող նախագծերից մեկով Ազգային ժողովին առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում։

Նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցու­թա­յին խորհրդում ներկայացուցիչ նշանակի ոչ թե Ազգային ժողովը, այլ Ազգային ժողովի նախագահը, որով ընդլայնվում են, փաստորեն, այս պահին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի լիազորությունները։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանել է, որ Կառավարության ընդունած որոշման նախագծից պարզ չէ՝ Ազգային ժողովի նախագահը նախքան ներկայացուցիչ նշանակելն արդյոք տվյալ ներկայացուցչի թեկնածության հարցը քննարկմա՞ն է դնելու Ազգային ժողովում, ինչը ենթադրում է, որ խորհրդարանական բոլոր խմբակցություններն էլ կկարողանան իրենց տեսակետն արտահայտել այս կամ այն թեկնածուի վերաբերյալ։

«Կառավարության ընդունած նախագծից պարզ չէ նաև, թե ԱԺ նախագահն այդ ի՞նչ ընթացակարգով է ներկայացնելու այդ թեկնածուին՝ միանձնյա՞, առանց քննարկելո՞ւ, թե՞ թեկնածությունը ներկայացվելու է խորհրդարանին։ Իհա՛րկե, անկախ ամեն ինչից՝ թեկնածուն ընտրվելու է մեծամասնության կողմից, պարզ է, որ, ի վերջո, իրենք են ընտրելու, խնդիրն այստեղ թեկնածության քննարկման մեջ է։ Ես միակ խնդիրն այս նախագծում տեսնում եմ դրանում. գոնե քննարկում լինի, որ իմանանք՝ ով է։ Քննարկումը կլինի ժողովրդավար մոտեցում։ Նշեմ, որ այս որոշման նախագծով՝ փաստորեն, ունենում ենք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի լիազորությունների ավելացում»,- ասել է Հոկտանյանը։

Ինչ վերաբերում է նման որոշումը որպես Կառավարության օրակարգի չզեկուցվող հարց ներկայացնելուն՝ Վարուժան Հոկտանյանը նշել է, որ տեղյակ չէ, թե ինչ չափանիշերով են առաջնորդվում այս կամ այն հարցը զեկուցվող կամ չզեկուցվող համարելու մասին որոշում կայացնելիս։

«Այս դեպքում ստացվում է՝ մենք գործ ունենք շոուի հետ։ Իրականում, երբ նախկիում ծավալվեցին այդ քննարկումները, ես կողմ էի, որ նիստերը փակ լինեն՝ պայմանով, որ դրա ավարտից հետո օրակարգի հարցերի վերաբերյալ տրվեր ասուլիս, թե չէ այսպես զեկուցվող ու չզեկուցվող այս հարցերը դարձել են շատ լուրջ խնդիր»,- ասել է Վարուժան Հոկտանյանը։

դիտվել է 935 անգամ
Լրահոս
Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Կա մի կարևոր գործ, որը պետք է անենք․ Աշոտ Անդրեասյան (video) Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Էս ի՞նչ եք անում․ ի՞նչ որոշումներ եք ընդունել․ Արեգնազ Մանուկյանը նեղը գցեց Ժաննա Անդրեասյանին (video) Ինչ է ասել Պուգաչովան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ Հենց այդ պահին ԱԱԾ-ն Նիկոլի հետևից է գնալու․ Սերգեյ Շաքարյանց (video) «Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am