Ողջունում եմ. նրանք չեն ցանկացել դառնալ Փաշինյանի խամաճիկները, ավելի ստույգ՝ հանցակիցները․ Ռուբիկ Հակոբյանը՝ ԱԱԾ-ից ազատված պաշտոնյաների մասին

Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ ԱԱԾ-ից բարձրաստիճան պաշտոնյաներ են աշխատանքից ազատվում։ Այս առիթով Հակոբյանը գրել է․

«Ուժային կառույցների ներկայացուցիչներին...

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԱԱԾ-ից աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար Նարեկ Պողոսյանը և ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, ով համակարգում է այս ոլորտի աշխատանքները։

Սա այն կառույցն է, որը կասեցրել է ռադիոտունը գրավելու փաստով Ն.Փաշինյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով, բայց նաև այն կառույցն է, որն ինձ հրավիրել էր բացատրություն տալու՝ իմ կողմից արված որոշ հայտարարությունների մասով։ Իսկ ես ընդամենը հայտարարել էի, որ հակասահմանադրական կեցվածք որդեգրած իշխանություններից ազատվելու համար, անհրաժեշտության դեպքում, պետք է օգտվել նաև Ն.Փաշինյանի գործիքակազմից՝ ռադիոտունը գրավելու վարչապետական նախադեպից։ Եվ ԱԱԾ-ն համառորեն փորձում էր հիմնավորել, որ իմ այդ հայտարարությունը ոտնձգություն է Սահմանադրական կարգի նկատմամբ...

Փաստորեն՝ ի՞նչ է ստացվում... Ռադիոտունը գրավելու բուն փաստը հանցակազմի բացակայություն է, իսկ՝ վարչապետի գործիքակազմից պայմանականորեն օգտվելու մասին հայտարարությունը՝ հանցակազմի առկայություն...

Զավե՞շտ... Շատ մեղմ ասած...

Չգիտեմ, այս ինքնաազատումներն ինչքանով են համապատասխանում իրականությանը և/կամ ինչքանով կապ ունեն ԱԱԾ-ում իմ կողմից տրված «բացատրությունների» հետ, բայց, եթե լուրերը ճիշտ են, ես ողջունում եմ Ռ. Բազիկյանի և Ն. Պողոսյանի պահվածքը, ովքեր, կարծում եմ, չեն ցանկացել դառնալ Ն.Փաշինյանի քաղաքական խամաճիկները, ավելի ստույգ՝ հանցակիցները։

Նաև կարծում եմ, որ ուժային մյուս կառույցների ներկայացուցիչները պետք է հստակ իրենց հաշիվ տան, որ ենթարկելով Ն.Փաշինյանի քաղաքական հրահանգներին, ով ամենօրյա ռեժիմով իրականացնում է Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություններ՝ խալխլելով պետության թե՛ ներքին և թե արտաքին անվտանգությունը, դառնում են նրա հանցակիցները, ովքեր վաղ թե ուշ պատասխան պետք է տան իրենց հակաօրինական արարքների համար»։

դիտվել է 2331 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am