Թրամփի ելույթի ժամանակ ցուցարարները վառել են ազգային դրոշը և իջեցրել Կոլումբոսի արձանը (տեսանյութ)
Վաշինգտոնում ԱՄՆ Անկախության օրվա առթիվ նախագահի ելույթի ժամանակ ցուցարարները վառել են ամերիկյան դրոշը՝ վանկարկելով հակակառավարական կարգախոսներ, իսկ Բալտիմորում իջեցրել են Քրիստափոր Կոլումբոսի արձանը: Ըստ AP-ի՝ պարանների օգնությամբ մի խումբ մարդիկ իջեցրել են 1984 թվականին կառուցված հուշարձանը, այնուհետև այն նետել ծովը: