89+1 դատվողները․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․


«Օրենքը, որը պատրաստվում է ստորագրել Արարատ Միրզոյանը 89+1 մարդկանց «Սահմանադրական հեղաշրջում» անելու համար դատելու եզրափակիչ ապացույցն է լինելու։ Անկախ նրանից, թե ապագա իշխանության մեջ ովքեր են լինելու, ԱԺ 89 պատգամավորն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են, այդ թվում՝ կոնկրետ այս մեղադրանքով։

Վայրի գրոհներից ազատված դատարանը նրանց անպայման դատապարտելու է երկարաժամկետ բանտարկության՝ առանց ներման իրավունքի։ Սա անհրաժեշտ է, որպեսզի երկիրը նորից պետություն, իսկ մարդիկ՝ քաղաքացի կոչվելու իրավունքը վերականգնեն և բոլորը հասկանան, որ տգետի համառությամբ Մայր օրենքի վրա ասպատակողների քիթը տրորվելու է: Այլևս՝ միշտ։

Անշուշտ, լինելու են մարդիկ, ովքեր փորձելու են պաշտպանել 89+1-ի գործով մեղադրյալներին։ Բայց խոսելու իրավունք և հնարավորություն կունենան միայն նրանք, ովքեր այսօր բարձրաձայնել են այս օրենքի ընդունման աղետալի հետևանքների մասին։ Բարձրաձայնել են ու հիմնավորել։ Իսկ միջազգային կազմակերպություններից մինչև «իրավապաշտպաններ», դեսպանատներից մինչև ՀԿ-ներ, որոնք լուռ են այսօր, պետք է լռեն նաև վաղը։ Նրանք լռեցին, երբ Հայաստանի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ որպես իրավական պետություն։ Նրանց ձայնը լսելի չի լինի նաև քանդածը վերականգնելիս: Ու խնդրում եմ հետո չնվնվաք, թե 89+1-ը քաղբանտարկյալներ են։ Ոչ։ Նրանք լինելու են սովորական հանցագործներ, որ սեփական քաղաքական շահից ու բարդույթներից ելնելով զավթեցին իշխանությունը՝ արհամարհելով ու ոտնատակ տալով երկրի Մայր օրենքը։

Ապագա մեղադրյալները 90-ն են, բայց կարող էին լինել 91-ը, եթե Արմեն Սարգսյանը չլիներ այդքան մորթապաշտ։ Ընդ որում, նա բացառիկ մորթապաշտ է՝ մի կողմից կարող է հլու-հնազանդ ցանկացած օրենք ստորագրել, երբ հարցն իրեն չի վերաբերում, և կարող է ստորագրելուց թռնել, երբ գիտակցում է իր անվտանգությանը սպառնացող պետոնցիալ վտանգը:

Նկատե՞լ եք Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող դակիչը վերջին շրջանում անընդհատ արդարանում է։ Հիմնական թեզն էլ այն է, թե Սահմանադրությամբ ոչինչ իրեն վերապահված չէ և ինքն ամուլ է։ Անընդհատ հորդորում է, որ իր հետ հույսեր չկապեն, ակնկալիք չունենան։ Եվ, բնականաբար, երկար ու ձանձրալի բացատրում է, թե ինչու է կատարում խելագարի այս կան այն հրահանգը։

Սա շատ ցավալի իրողություն է, քանի որ Արմեն Սարգսյանն իրականում կարող մարդ է։ Համենայն դեպս տարիներ շարունակ ինքն իրենից այդպիսի կերպար է կերտել, շրջանառել է լուրեր, տարածել լեգենդներ։ Նա իսկապես աշխարհի մարդ է, որ քաջատեղյակ է գլոբալ անցուդարձից, կապեր է հաստատել խորհրդային նոմենկլատուրայից մինչև կորպորատիվ կառավարիչներ և արքունական դեմքեր։ Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով` թեև ունեի մի շարք վերապահումներ, բայց ընտրվելուց հետո նրան շնորհավորել եմ, որովհետև մտածում էի, որ 65 տարեկանում, ստանձնելով երկրի նախագահի պաշտոնը, վերջապես կսկսի ապրել և գործել հանուն Հայաստանի Հանրապետության, պատմություն և սերունդների։

5STOPPED
Ես սխալվեցի. այլևս պարզ է, որ ի դեմս Արմեն Սարգսյանի գործ ունենք շատ սովորական սպառողի հետ։ Ամենալուրջ մեղադրանքը և ամենամեծ ստորությունն այն է, որ Արմեն Սարգսյանն իր աթոռը կորցնելու վախից բառի բուն իմաստով ծառայում է Նիկոլ Փաշինյանին։

Հայաստանի հարկատուների հաշվին անվերջ ճամփորդող այդ մարդն առանց աչքը թարթելու պատրաստ է ստորագրել ամեն ինչ։ Բայց կա մի կարևոր վերապահում. նա, ինչպես ցանկացած մորթապաշտ, երբ գործը հասնում է սեփական պատասխանատվությանը, դրանից խուսափելու ելքեր է փնտրում: Հիմա էլ հասկանալով, որ Սահմանադրական դատարանի ամբողջ օրենսդրական փաթեթն իրավական հետևանքներ է ունենալու, այն ստորագրելուց հրաժարվեց։ Վախենում է, որ հետո կարող են պատասխանատվության ենթարկել։ Բայց հաջորդ օրը ստորագրեց գույքահարկի բարձրացման մասին օրինագիծը՝ էլի անհեթեթ արդարացումներ բերելով։ Այսինքն, խայտառակ լինելու, հեղինակազրկվելու, ժողովրդին վնասելու հետ խնդիր չունի, բայց այ դատվել չի պատրաստվում:

Այդ մարդը ոչինչ չարեց Հայաստանի՝ որպես իրավական պետության ոչնչացումը կանխելու համար։ Նա լուռ էր, երբ խելագարի հրամանով շրջափակում էին Ազգային ժողովն ու դատարանները։ Նա լռեց անգամ, երբ ակնհայտ ապօրինի ձևովով այս իշխանությունը ոտնատակ տվեց Հայաստանի Սահմանադրությունը։ Նա ուներ ապօրինությունը կանխելու բոլոր գործիքները, բայց լռեց։ Սա է Արմեն Սարգսյանի ամենամեծ վատությունը պետությանը։

Ավելի լավ է քեզնից վախենան, զզվեն, հեգնեն, բայց հաշվի նստեն քո գոյության հետ։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարզապես գոյություն չունի, նրա գոյության փաստը արհամարհում են բոլորը՝ թե՛ իշխանությունը, որը նրանից վերածել է «թուղթ ստորագրողի», թե՛ ընդդիմությունը, որն ամեն պատեհ առիթի դեպքում թքում է նրա վրա և ներողություն է խնդրում ժողովրդից այդ խեղկատակին ժողովրդի «վզին փաթաթելու» համար:

Հ.Գ. Ֆոտոյի հեղինակը աշխարհահռչակ լուսանկարիչ Միշա Գորդինն է: «Ամբոխ» խորագրով լուսանկարը տաղանդաշատ լուսանկարիչը հեղինակել է 1990թ.-ին»:

դիտվել է 842 անգամ
Լրահոս
2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու կամ մարդկության դեմ հանցագործության վտանգավորությունը նսեմացնելու համար ՔՊ-ականներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով ՔՊ-ում վախ են «բռնում» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված Պատգամավորին ստիպեցին «փոշմանել» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով Միտինգավորների վրա թքող և միջնամատ ցույց տվողի որդին խուլիգան է անվանում դավաճան քայլիստի երեսին ճիշտը ասողին Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով․ վերլուծական ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանն է միացել կանադացի առաջին փորձագետը Ինչի՞ն կծառայի Թումանյանի թանգարանի շենքը նորոգումից հետո. ԿԳՄՍՆ պարզաբանումը Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ իրավապաշտպան Մերձավոր Արեւելքում էսկալացիայի խորացումը բավականին վտանգավոր է Հայաստանի համար․ Վահե Դավթյան Բաքուն հայտնվել է չափազանց բարդ վիճակում. Իսրայելում Բաքվին հիշեցրել են, որ եկել է 44-օրյա պատերազմում հաղթանակի պարտքը մարելու ժամանակը. Արամ Շահնազարյան «Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է․ Շարմազանով Իրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան» Արցախում ռուս խաղաղապահների ներկայության պատճառները նվազել են․ Զատուլին ՌԴ ՊՆ-ն հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջին անգամ հայտարարել է Ուկրաինային պատկանող ռադիոէլեկտրոնային պայքարի «Хмара» կայանի ոչնչացման մասին Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am