Պատերի տակ ու տարբեր փաբերում ձեր «կռուտիտներ»-ը, թե եվրոպական կառույցների ճնշման տակ ենք անում՝ ահավոր ծիծաղելի են

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

««Ժամանակակիցը հակաէսթետիկի ու ալասերվածության էպատաժային քարոզը չէ։ Ու ավանդականը անախրոնիզմ չէ։ Իսկ քո ինքնության «ես» - ից փախուստը բնորոշ է մարտնչող գավառականներին»։

Փաստորեն, անարխիստ Միխայիլ Բակունինի խոսքերը այսօր առավել քան արդիական են։ «Վիլյուրի» հեղափոխությունից անմիջապես հետո կառավարությանը կից բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը տեւական ժամանակ համառորեն հրաժարվում էր Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքները ճանաչել բարեգործական եւ ազատել ավելացված արժեքի հարկից։ Մինչդեռ, չմոռանանք թեթեւի մեջ հիշեցնել, որ դեռ հունվար ամսին ինչ գույնի կազմակերպություն ասես ճանաչվեց բարեգործական եւ սկսեց գործել բարեգործականի արտոնություններով։
Ու էս ժամանակակից մոդեռնիստական ֆոնին «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանվում է հիմնական դասավանդման առարկայացանկից՝ անհասկանալի եւ անհոդաբաշխ տեքստով, որը եթե թարգմանենք հայերեն, կստացվի մոտավորապես էսպիսի մի բան՝ «բա լա՞վ էր, որ Ամերիկայում սեւամորթներին էին նեղում»։

Ի դեպ, ինձ խավարամտության եւ դոգմատիզմի մեջ մեղադրելու փորձ անողներին նախապես ասեմ, որ իզուր չմտնեն էդ տարածք, քանզի ձեր ծանծաղ եւ էժան մտքերն ու փաստարկները պարզապես արեւածաղկի սերմի նման կչրթեմ ու կանցնեմ առաջ։

Իսկ հիմա՝ ժամանակակիցի ու անախրոնիզմի մասին։ Իսրայելը ունի աշխարհի ամենաժամանակակից, ամենամոդեռն, գիտատեխնիկական առումով ամենահագեցած կրթական համակարգը, սակայն Իսրայելի կրթական համակարգում կրոնագիտությունն ու պատմությունը կրթական համակարգի առաջնահերթությունն են։ Անկապ ու անիմաստ երկար անուն ունեցող նախարարության կրթական գծով կուրատորին, ով փորձում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը հանելը մատուցել որպես՝ «հանրակրթության առարկայացանկի ձեւավորման նոր մոտեցում», ընդամենն իրազեկեմ, որ ինչպես բազմաթիվ առարկաներ որպես գիտակարգ մատուցվում են առանձին առարկայի տեսքով, էդպես էլ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան կատեգորիկ չի կարելի որպես գիտակարգ միաձուլել որեւէ այլ առարկայի հետ, քանզի ուսումնասիրության առարկաները խիստ տարբեր են։
«Հայ եկեղեցու պատմություն»-ը միայն թվեր, տարեթվեր ու պատմական դեպքեր չեն, որ մի այլ առարկայի մեջ խցկենք՝ անցնի գնա։ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան Աստվածաշունչն է, դավանանքն է, ծիսակարգերը, տոներն ու ավանդույթների այն ամբողջ շերտերն են, ինչը մեր ինքնության, մեր գենետիկ կոդի անբաժանելի մասն է ու առանց որի մեր ինքնությունը դատապարտված է դառնալու առ ոչինչ։

Ես Քսենոֆոնտի դոգմատիզմի հետեւորդ չեմ եւ միշտ կողմ եմ, որ բացի Աստվածաշնչից, մնացյալ ամեն ինչը պարբերաբար վերանայվի եւ այո, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան եւս առավել ժամանանակից դասավանդման եւ նոր մոտեցումների խնդիր ունի։
Հա, չմոռանամ նաեւ մեր մի այլ ձեւի մոդեռն նախարարներին ու փոխնախարարներին հիշեցնել, որ «Հայ Եկեղեցու պատմություն»-ը, որպես ինքնուրույն առարկա նախատեսված է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով (8-րդ հոդված) եւ սույն դրույթի հետ կապված Վենետիկի հանձնաժողովը առնվազն երկու անգամ մեծածավալ եզրակացություն է տվել (2009 թ. հուլիսի 12-13֊ին և 2017 թ. հոկտեմբերի 16-ին) և երկուսում էլ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը խոցելի չի որակել, ինչպես փորձում է ներկայացնել մոդեռնիզմի հետեւորդ իշխանությունը, իսկ ՄԻԵԴ-ը եկեղեցու պատմության դասավանդումը դիտարկել է կրթությամբ իրազեկվածությունը բարելավելու եղանակով մարդու իրավունքների պաշտպանության միջոց։

Էնպես որ՝ պատերի տակ ու տարբեր փաբերում ձեր «կռուտիտներ»-ը, թե եվրոպական կառույցների ճնշման տակ ենք անում՝ ահավոր ծիծաղելի են։ Ու եթե անգամ ընդունենք, որ ձեզ իսկապես ճնշում են, բա որ վաղն էլ ձեզ ճնշեն ու Օվերտոնի պատուհանից մեզ վրա ինչ ասես թափե՞ն։ Էս գոնե հասկանո՞ւմ եք, ինչ եք անում։ Վստահ եմ՝ որ չեք հասկանում։ Ուզում եմ հավատալ, որ պարզապես չեք հասկանում։

Այլապես, եթե հասկանալով եք անում՝ սա արդեն բոլորովին այլ հանցագործություն է»։

դիտվել է 1124 անգամ
Լրահոս
Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու Կոնջորյանի արտահայտությունը, թե իբր Տավուշից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին՝ ՍՈւՏ է. Համբարյան ՏԵՂԵԿԱՆՔ № 46՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am