Պատերի տակ ու տարբեր փաբերում ձեր «կռուտիտներ»-ը, թե եվրոպական կառույցների ճնշման տակ ենք անում՝ ահավոր ծիծաղելի են

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

««Ժամանակակիցը հակաէսթետիկի ու ալասերվածության էպատաժային քարոզը չէ։ Ու ավանդականը անախրոնիզմ չէ։ Իսկ քո ինքնության «ես» - ից փախուստը բնորոշ է մարտնչող գավառականներին»։

Փաստորեն, անարխիստ Միխայիլ Բակունինի խոսքերը այսօր առավել քան արդիական են։ «Վիլյուրի» հեղափոխությունից անմիջապես հետո կառավարությանը կից բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը տեւական ժամանակ համառորեն հրաժարվում էր Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքները ճանաչել բարեգործական եւ ազատել ավելացված արժեքի հարկից։ Մինչդեռ, չմոռանանք թեթեւի մեջ հիշեցնել, որ դեռ հունվար ամսին ինչ գույնի կազմակերպություն ասես ճանաչվեց բարեգործական եւ սկսեց գործել բարեգործականի արտոնություններով։
Ու էս ժամանակակից մոդեռնիստական ֆոնին «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանվում է հիմնական դասավանդման առարկայացանկից՝ անհասկանալի եւ անհոդաբաշխ տեքստով, որը եթե թարգմանենք հայերեն, կստացվի մոտավորապես էսպիսի մի բան՝ «բա լա՞վ էր, որ Ամերիկայում սեւամորթներին էին նեղում»։

Ի դեպ, ինձ խավարամտության եւ դոգմատիզմի մեջ մեղադրելու փորձ անողներին նախապես ասեմ, որ իզուր չմտնեն էդ տարածք, քանզի ձեր ծանծաղ եւ էժան մտքերն ու փաստարկները պարզապես արեւածաղկի սերմի նման կչրթեմ ու կանցնեմ առաջ։

Իսկ հիմա՝ ժամանակակիցի ու անախրոնիզմի մասին։ Իսրայելը ունի աշխարհի ամենաժամանակակից, ամենամոդեռն, գիտատեխնիկական առումով ամենահագեցած կրթական համակարգը, սակայն Իսրայելի կրթական համակարգում կրոնագիտությունն ու պատմությունը կրթական համակարգի առաջնահերթությունն են։ Անկապ ու անիմաստ երկար անուն ունեցող նախարարության կրթական գծով կուրատորին, ով փորձում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը հանելը մատուցել որպես՝ «հանրակրթության առարկայացանկի ձեւավորման նոր մոտեցում», ընդամենն իրազեկեմ, որ ինչպես բազմաթիվ առարկաներ որպես գիտակարգ մատուցվում են առանձին առարկայի տեսքով, էդպես էլ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան կատեգորիկ չի կարելի որպես գիտակարգ միաձուլել որեւէ այլ առարկայի հետ, քանզի ուսումնասիրության առարկաները խիստ տարբեր են։
«Հայ եկեղեցու պատմություն»-ը միայն թվեր, տարեթվեր ու պատմական դեպքեր չեն, որ մի այլ առարկայի մեջ խցկենք՝ անցնի գնա։ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան Աստվածաշունչն է, դավանանքն է, ծիսակարգերը, տոներն ու ավանդույթների այն ամբողջ շերտերն են, ինչը մեր ինքնության, մեր գենետիկ կոդի անբաժանելի մասն է ու առանց որի մեր ինքնությունը դատապարտված է դառնալու առ ոչինչ։

Ես Քսենոֆոնտի դոգմատիզմի հետեւորդ չեմ եւ միշտ կողմ եմ, որ բացի Աստվածաշնչից, մնացյալ ամեն ինչը պարբերաբար վերանայվի եւ այո, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան եւս առավել ժամանանակից դասավանդման եւ նոր մոտեցումների խնդիր ունի։
Հա, չմոռանամ նաեւ մեր մի այլ ձեւի մոդեռն նախարարներին ու փոխնախարարներին հիշեցնել, որ «Հայ Եկեղեցու պատմություն»-ը, որպես ինքնուրույն առարկա նախատեսված է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով (8-րդ հոդված) եւ սույն դրույթի հետ կապված Վենետիկի հանձնաժողովը առնվազն երկու անգամ մեծածավալ եզրակացություն է տվել (2009 թ. հուլիսի 12-13֊ին և 2017 թ. հոկտեմբերի 16-ին) և երկուսում էլ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը խոցելի չի որակել, ինչպես փորձում է ներկայացնել մոդեռնիզմի հետեւորդ իշխանությունը, իսկ ՄԻԵԴ-ը եկեղեցու պատմության դասավանդումը դիտարկել է կրթությամբ իրազեկվածությունը բարելավելու եղանակով մարդու իրավունքների պաշտպանության միջոց։

Էնպես որ՝ պատերի տակ ու տարբեր փաբերում ձեր «կռուտիտներ»-ը, թե եվրոպական կառույցների ճնշման տակ ենք անում՝ ահավոր ծիծաղելի են։ Ու եթե անգամ ընդունենք, որ ձեզ իսկապես ճնշում են, բա որ վաղն էլ ձեզ ճնշեն ու Օվերտոնի պատուհանից մեզ վրա ինչ ասես թափե՞ն։ Էս գոնե հասկանո՞ւմ եք, ինչ եք անում։ Վստահ եմ՝ որ չեք հասկանում։ Ուզում եմ հավատալ, որ պարզապես չեք հասկանում։

Այլապես, եթե հասկանալով եք անում՝ սա արդեն բոլորովին այլ հանցագործություն է»։

դիտվել է 1100 անգամ
Լրահոս
Գտնվել է ՊՆ դարպասները կոտրած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին Մանվել Գրիգորյանի գերեզմանը քանդելու լուրերը հերյուրանք են Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, հստակ անելիքների սահմանման և որոշակիություն մտցնելու խնդիր կա Ռուբեն Ռուբինյանը սկսել է հանդես գալ Փաշինյանին առավել նվիրված կամիկաձեի դերում Խիստ կարևոր հարցի քննարկմանը Դավիթ Անանյանը չի ներկայացել. Սերգեյ Բագրատյանը՝ թղթեր է ներկայացնում (video) 1000 խոշոր հարկ վճարողները հունվար-դեկտեմբերին վճարել են ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամ․ ՊԵԿ Հումորներ անելիս խնդրեք ադրբեջանցի ձեր «ընկերներին» պատմեն, թե ինչպես էին գլխատում ու տանջամահ անում մեր տղաներին. Լուսանկար Մի ձնամաքրման աշխատանք կազմակերպել չեք կարողանում, ձեզանից ի՞նչ երկիր ղեկավարող «Ես կարող եմ կարծիք հայտնել, սակայն բարոյական իրավունք չունեմ և երբևէ չեմ կարող պարտադրել»․ Վիտալի Բալասանյան Երևանի 10 վարչական շրջաններում կհանվեն «կարմիր գծերը» Ապիկար իշխանության ցանկացած կամայական պատվեր, ապօրինի հրահանգ կամ քմահաճույք կատարած ցանկացած պաշտոնյա նրանց գործածի համակատարողն է Այս բռունցքը երեք անգամ է բարձրացել ՀԱԿ ակտիվիստը ֆեյսբուքում խումբ է բացել հայերի և ադրբեջանցիների համար Իսկ Երևանի քաղաքապետ Կառան գիտե՞ք որտեղ է այս ընթացքում Մենք ապրում ենք շպիոնների ժամանակներում. պետք է պատրաստ լինել նորանոր բացահայտումների Առաջարկվել է Շուշի քաղաքը հռչակել թյուրքական աշխարհի մայրաքաղաք Երեւանում «պոկեր» տեսակի շահումով խաղեր են կազմակերպել . պետությանը հասցվել է 5,5 մլրդ դրամի վնաս (video) Որոնողական աշխատանքներ այսօր չեն անցկացվի․ Արցախի ԱԻՊԾ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը միգուցե փոխվի, քաղաքականությունը՝ ոչ․ միջազգայնագետ Իշխան Սաղաթելյանի պատասխանը Արցախի նախագահին Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Իրենք շատ են ու իրենցից որևէ մեկի գործակալ լինելու մասին ձեզ երբեք չեն ասի, ԱԱԾ երբեք թույլ չի տա. Գոգյան Չի բացառվում՝ առաջիկայում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հայտնվեն «խաչաձև կրակի» տակ. Ա.Զաքարյան Հայաստանը հեղեղված է լրտեսական ցանցով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին ժամը 15։00-ին, «Կոնգրես» հյուրանոցի կոնֆերենց դահլիճում, նախաձեռնող խմբի կողմից կազմակերպվում է հավաք-քննարկում, որին կմասնակցեն մերիտոկրատիկ սկզբունքով ընտրված, ՀՀ հանրության կողմից ճանաչված, ընդունված և սիրված գիտնականներ, մշակույթի և արվեստի գործիչներ, իրավաբաններ և այլ հանրային մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետության կայացման մեջ ունեն հսկայական ներդրումներ, չունեն կուսակցական որևե կողմնորոշում, սակայն հայրենասեր են և ցանկություն ունեն արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումն... Հունվարի 20-ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը Թեմա` ներքաղաքական իրավիճակը հայստանում: Հունվարի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հակոբ Ավետիքյանը: Թեմա` վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի վերջին սկանդալային բացահայտումների հետքերով, ինչպես է հանձնվում Արցախը, ինչպես են դատում Արցախն ազատագրողին: Հունվարի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյան Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները Արարատ Միրզոյանի մասին, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, ինչպես է հանձնվում Արցախը, Ինչպես են դատում Արցախն ազատագրողին: Հունվարի 20-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կանցկացնի քննարկում «Ի՞նչ հետևանքներ կունենա ԱԱՀ արտոնության վերացումն առողջապահության ոլորտում» թեմայով: Ուշադրություն։ Քննարկումը անցկացվելու Մեդիա կենտրոնի սրահում (Սարյան 12, 3-րդ հարկ) ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ-ի Հետբացթողումային հսկողույթան վարչության պետ Արմեն Սաֆարյանի ասուլիսը: Թեմա- Հետբացթողումային հսկողության ուղղությամբ 2020 թվականի կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները: Հունվարի 20-ին՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը: ԹԵՄԱ՝ Ադրբեջանի անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի նկատմամբ տեղեկատվական-հոգեբանական եւ ռազմական առաջիկա պլանները. փորձագետը տեղեկություններ ունի Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին: Հունվարի 19-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Իրանի շուրջ հնարավոր զարգացումների և տարածաշրջանային գործընթացների մասին: «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` հունվարի 19–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով։
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub