Տեսան, որ մեր տատիկն է, նորից հուղարկավորեցինք. քանի՞ արտաշիրիմում է արվել գյումրեցի տատիկի մարմինը գտնելու համար

Գյումրեցի տատիկի կորած դիակի փնտրտուքներով պայմանավորված՝ համապատասխան մարմինները դիմել են Նոր Հաճնի բնակիչ Հովիկ Ադամյանի ընտանիքին, որպեսզի արտաշիրիմում անեն օրերս կորոնավիրուսից մահացած իրենց տատիկին։ Քանի որ Ադամյանների տատիկի մահվան օրը համընկնել է գյումրեցի տատիկի մահվան օրվա հետ, կասկածներ են եղել, որ նրանք սխալմամբ իրենց հանգուցյալի փոխարեն գյումրեցի տատիկի մարմինն են հողին հանձնել։ Հովիկ Ադամյանը NEWS.am-ին պատմեց, որ մարմինը արտաշիրիմելուց և դիահերձարան տեղափոխելուց հետո պարզվել է, որ իրենք, այնուամենայնիվ, շփոթած չեն եղել իրենց հարազատին։

«Արտաշիրիմում արեցին, տեսան, որ մեր տատիկն է, նորից բերեցինք, հուղարկավորեցինք։ Դա մեզ համար հաճելի չէր, համենայն դեպս այդ գյումրեցի տատիկի համար այդքան բան արեցինք»,- ասաց նա։


Արդյոք Ադամյանները միա՞կ ընտանիքն են, որ ստիպված է եղել արտաշիրիմում իրականացնել այս թնջուկը լուծելու համար, եւ արդյոք գյումրեցի կնոջ դին հենց արտաշիրիմմա՞ն արդյունքում են գտել, հստակ պարզ չէ։

«Դե կասկածներ կային, որ շփոթմունք է եղել։ Մենակ մերը չի եղել, մի քանի կասկածներ է եղել, տարել են, տեսել են, որ սենց է։ Հետո այնտեղ նայեցին, տեսան, որ այս, այն ազգանունների հետ կապված բաներ կան, հետո իմացան՝ որը որից հետո է․․․ Նայել են տարիքի հետ կապված, մի պահ մտածում էին, որ տղամարդու անուն–ազգանունով են դուրս գրել այնտեղից։ Իսկ էդ տատիկը ուրիշ անուն–ազգանունով մորգում պառկած է եղել, հիմա էս մեկին հանեցին, էն մեկից հանեցին, տեսան՝ չէ, վերջը տեսան, որ էդ տատիկը էնտեղ պառկած է՝ ուրիշ անուն– ազգանունով»,- ասաց Հովիկ Ադամյանը՝ նշելով, որ իր տեղեկությամբ, հիմնական խնդիրը եղել է սխալ գրանցված անուն–ազգանունը։

Ի դեպ, սա ընտանիքում առաջին կորուստը չէ կորոնավիրուսից։ Վերջին 14 օրվա ընթացքում մահացել էր նաեւ կնոջ ամուսինը։ Հովիկ Ադամյանն այս ընթացքում հասցրել է ծանոթանալ դիահերձարաններում տիրող իրավիճակին, գիտի՝ ինչպես են ճանաչման պրոցեսն իրականացնում եւ չի զարմանում, որ կարող էր նման բացթողում լինել։

«Ես մտել, տեսել եմ՝ ոնց են ճանաչում, լրիվ փաթեթավորված։ Գլուխը բացում են, նայում ես՝ աչքերը փակ են, քիթը փակ, ականջները փակ , մենակ ճակատ է ու մազեր, կկարողանա՞ն էդպես ճանաչել, պետք է լուրջ մտածեն, որ միգուցե նախօրոք նկարեն, կամ մի ուրիշ ձեւ, որովհետեւ հասկանալի է՝ կորոնավիրուս է։ Եվ բացի այդ՝ բերեք մտնենք այդ բժիշկների, բժշկուհիների, բուժքույրերի, սանիտարների, հավաքարարների դրության մեջ։ Վերջիվերջո, մարդիկ օրուգիշեր, առավոտից երեկո տանջվում են բոլորիս բարեկամների համար։ Մարդ է՝ հիմա ինչ-որ մի տեղ էլ կարող է վրիպել, չի կարելի քաղաքականացնել և այլն։ Այսօր ի՞նչ իրավունք ունեն քաղաքական ուժերը զբաղվեն այս հարցով կամ․․․․ Մեզ համար շատ տգեղ երևույթ եղավ, մենք շատ վիրավորված ենք, որ քաղաքականացրել են »,- ասաց Ադամյանը՝ նշելով,ո ր իրենց հանգուցյալին ճանաչել է որդին։

Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին առայժմ չհաջողվեց ստանալ չպարզաբանված հարցերի պատասխանները՝ մասնավորապես, թե քանի՞ մարդու դիակ է արտաշիրիմվել, արդյոք գյումրեցի կնոջ դին արտաշիրիմման արդյունքո՞ւմ է գտնվել, և արտաշիրիմումը նախարարությո՞ւնն է իրականացնում, թե՞ հարազատները։

Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ Հարցման պատասխանները ստանալուն պես NEWS.am-ը դրանք կներկայացնի ընթերցողին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարիամ Մալխասյանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ահազանգել էր, որ հունիսի 29- ի առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, սակայն նրա դին մինչ այդ պահը իրենք չէին կարողացել գտնել։ Նախօրեին՝ հուլիսի 2-ին, դին գտնվել է, արտաշիրիմվել եւ այսօր հուղարկավորվել։ Ընտանիքին հայտնել են, որ հանգուցյալին սխալմամբ նորհաճնեցի մի ընտանիք է հուղարկավորել։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր անդրադարձել է դեպքին՝ նշելով, որ տեղի է ունեցել շփոթմունք։

«Հարազատը ճանաչել է իր հարազատի դին, բայց իրականում այդպես չի եղել: Հետո նրանք ներողություն են խնդրել, որ սխալ մարդու դի են ճանաչել»,- ասել է նա։

դիտվել է 757 անգամ
Լրահոս
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Եկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան Էդուարդ Շարմազանովը բարկացավ․ «Ալեն Սիմոնյա՛ն, ես էլ լապտերով ձեր մեջ ման եմ գալիս՝ հայ կա, թե չէ» (video) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ 4 ամսում կստեղծենք այնպիսի հրթիռներ, որ Ադրբեջանը կհանձնվի․ Հրանտ Բագրատյան (video) Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am