Արդյո՞ք իրավաչափ են Ոստիկանության գործողությունները

Այսօր ArmNewsTV և 5-րդ ալիք/5 TV հեռուստաընկերություններ են այցելել ոստիկաններ՝ պարետի որոշման հիման վրա դիմակ չկրելու պատրվակով, վերոնշյալ հեռուստաընկերություններին վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Շաբաթներ առաջ անդրադարձել էի «պարետի որոշում» իրավական եզրույթի իրավաչափությանը /վերլուծությունս՝ մեկնաբանություններում/:

1️⃣ Մեր օրենսդրության մեջ պարետի կողմից որոշում ընդունելու իրական հիմքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 29-ին՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-238-Ն օրենքով, համաձայն որի՝ խմբագրվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ հոդվածը՝ պարետին ընձեռելով վարչապետի կամ փոխվարչապետի նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությամբ:

Այս իրավակարգավորումն ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 7-ից:

Այսինքն՝ արձանագրում ենք, որ մինչև 2020 թվականի մայիսի 7-ն ընդունված պարետի որոշումներն ակնհայտորեն նորմատիվ իրավական ակտ չեն կարող համարվել, իսկ դրանց հիման վրա ընդունված վարչական ակտերն առոչինչ են, քանի որ Սահմանադրության 6-րդ՝ «Օրինականության սկզբունքը» վերտառությամբ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է, որ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ԼԻԱԶՈՐՎԵԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ: Լիազորող նորմերը պետք է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻՆ:

2️⃣ «ՀՀ ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» պարետի որոշումը, որի հիման վրա իրականացվում են վարչական վարույթները, ընդունվել է 2020 թվականի մայիսի 3-ին՝ մինչև վերոնշյալ օրենքի ուժի մտնելը, ՀԵՏԵՎԱԲԱՐ՝ ինքնին այս որոշումը հակաիրավական է:

3️⃣ Խնդիրն ավելի խորքային է: Պատահական չէր, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, նախատեսելով պարետի ինստիտուտը, չէր լիազորել նրան որոշումներ ընդունելու հնարավորությամբ, քանի որ նույն Սահմանադրության 6-րդ հոդվածը ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ընդունելու իրավասությամբ լիազորում է բացառապես ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, իսկ պարետը Սահմանադրությամբ նախատեսված մարմին չէ:

4️⃣ Անկախ այն հանգամանքից, որ մայիսի 7-ից ուժի մեջ մտած դրույթի համաձայն՝ պարետին ընձեռնվել է վարչապետի կամ փոխվարչապետի նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն, իսկ կառավարության որոշման համաձայն՝ պարետ է նշանակվել փոխվարչապետը, պարետի որոշումների ընդունող մարմին չի նշվում փոխվարչապետը, այլ նշվում է «պարետ», իսկ, ինչպես արդեն նշել էի, պարետը Սահմանադրությամբ նախատեսված մարմին չէ և իրավասու չէ ընդունելու իրավական ակտեր։

5️⃣ Իր հերթին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը սահմանում է, որ ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏ Է:

Բացի այն, որ վերոգրյալից բխում է պարետի կողմից նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհնարինությունը, չեն պահպանվել նաև այդ ակտերին ներկայացվող տեխնիկական պահանջները:

Այսպես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի հերթական համարից անմիջապես հետո իրավական ակտում իրավական ակտն ընդունող մարմինը «Ն» (նորմատիվ) տառով նշում է կատարում դրա նորմատիվ բնույթի մասին, ինչը պարետի որոշումների պարագայում բացակայում է՝ կրկին հիմնավորելով դրանց հակաիրավական բնույթը:

☑️Ամփոփելով վերոգրյալը՝ կրկին եզրահանգում և պնդում եմ, որ պարետի որոշումներն առնվազն վիճարկելի են, իսկ դրանց հիման վրա կայացված վարչական ակտերը ենթակա են բողոքարկման առոչինչ լինելու հիմքով:

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 359 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am