Եթե ձեզ դուր չի գալիս իմ խոսքը, կա՛մ մի լսեք, կա՛մ քննադատեք, նման փոքրոգի քայլերով ոչ կվախեցնեք, ոչ իմ խոսքի կշիռը կթուլանա․Աբրահամ Գասպարյան

Ոստիկաններն այսօր «Արմնյուզ» հյուր էին եկել: Հասցեատերը՝ ես էի: Եկել էին վարչական վարույթ հարուցելու, որ դիմակ չեմ դնում իմ հաղորդումների ժամանակ: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է մեկնաբան Աբրահամ Գասպարյանը:

«Այս ընթացքում աշխատանքից հետ ընկանք, որովհետև փորձում էինք հակափաստարկել, ներկայացվող պատրվակներին պատասխանել մեր երկրի պետական մարմինների ցուցումներով ու որոշումներով…չստացվեց, կամ՝ չուզեցին: Երևում էր՝ լավ ուսումնասիրել-պրպտել էին՝ քանի հաղորդում եմ վարել առանց դիմակի:

Վարչական վարույթի տակ չստորագրեցինք, բայց համաձայնեցինք գնալ Ոստիկանություն՝ հենց կանչեն և մեր հիմնավորումները ներկայացնենք»,- մանրամասնել է Գասպարյանը։

Գասպարյանի դիտարկմամբ՝ միամիտները միայն կհավատան, որ ոստիկանները եկել էին դիմակ չդնելու համար: «Եթե իշխանությունը սրանով նախազգուշական կրակոց է անում, կամ օդ է կրակում, ուրեմն սխալ է մտածում: Եթե փորձում եք ստուգել՝ կսադրենք կամ կթեժացնենք, դրոշակ կդարձնենք, սխալվում եք: Ես իմ երկիրը շատ եմ սիրում, ավելի քան որևէ մեկդ կարող եք պատկերացնել: Այդ սերը պլատոնական չէ, կոնկրետ է, դրսևորվում է պետականապաշտությամբ, օրենք հարգելով, իրավատեր լինելով: Ես խնդիր չունեմ ձեր մտքի թռիչքի կամ փայլատակումների հետ, նորմալ եմ տանում, ճիշտ է՝ վարվող քաղաքականությունը չեմ ընդունում, վերապահումներ ունեմ որպես քաղաքացի, քննադատում եմ՝ որպես մասնագետ, սազանդարություն չեմ անում, ձեր և նախկին իշխանությունների նկատմամբ դիրքորոշումս հայտնում եմ բաց, կեցվածք ցուցաբերում հնարավորինս զուսպ ու արհեստավարժ, առանց վիրավորանքի, հայհոյելու, ֆեյքեր բուծելու ու անդաստիարակ պահվածքի… ակնկալում եմ, որ դուք նույնպես այս դաշտում կխաղաք: Ես լավ գիտեմ ինչ եմ խոսում եթերում…իմ տեքստերը ես եմ գրում՝ ինչպես միշտ, սա իմ ձեռագիրն է, իմ մասնագիտական աշխատանքը, սա մամուլի ազատության դաշտն է, որտեղ պետք է շատ զգույշ լինեք: Չստացվի այնպես, որ մի քանի տարի անց ասեն, որ նախկին լրագրող, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին՝ մամուլի նկատմամբ նման քայլեր են կատարվել: Ամոթ է: Մարտի 16-ին, երբ Արտակարգ դրություն մտավ երկրում, ուղիղ եթերում էինք։ Այդ օրվանից սկսած՝ որպես օրինապահ քաղաքացիների միավորում ու ղեկավարություն՝ Արմնյուզը կատարել է Պարետատան որոշումներն անխտիր»,- նշել է նա և հավելել, որ երբ աշխարհում ընդամենը մի քանի լրատվամիջոց էր անցել հեռավար եթերացանցի ապահովման, հայաստանյան իրականությունում «Արմնյուզը» դարձավ առաջինը, իր հաղորդումը՝ ամենաառաջինը:

«1440 րոպե՝ Արմնյուզն օրական եթերում է, մի քանի հարյուր րոպե օրվա ընթացքում Առողջապահության նախարարության տեսահոլովակներն են՝ դիմակ ու ձեռնոց դնելու, ապահով հեռավորություն պահելու, ձեռքերն ախտահանելու մասին: Մի քանի հարյուր րոպե էլ իշխանությունն է խոսում այդ մասին ու մենք ուղիղ եթերում ցույց ենք տալիս: Ամեն հաղորդումից առաջ ու հետո ազդագրերով խոսում ենք այդ մասին…էլ ի՞նչ եք ուզում: Ցույց տվեք Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կամ այլ առաջատար երկրի հեռուստաընկերություն, որտեղ լուրերի մեկնաբանները դիմակ են դնում, տղե՛րք, եթե լուրջ եք ձեր պնդումներում, հրավիրում եմ ձեզ ամռան այս տոթին, ֆրանսիական լույսերի բարձր ջերմության տակ, մի ժամ վերլուծական եթեր վարեք՝ դիմակով, ակնոցս էլ՝ ձեզ նվեր… եկեք ու ազատ ոճի հաղորդում վարեք՝ փակ երեսով՝ առանց դիմախաղի, որը հեռուստալրագրողի հիմնական խաղաքարտերից է... ես դիմակ դնելու կոնցեպտուալ մոտեցման մասին չեմ խոսում, տեխնիկապես անտանելի է: Եթե ձեր խնդիրը հանրային գիտակցության վրա ազդելն է, քարոզ տանելը՝ մեկ է, անում ենք, ոչ մի անհրաժեշտություն չկա նման որոշում ընդունելու»,- մանրամասնել է Գասպարյանը՝ հորդորելով Առողջապահության նախարարի ու Պարետի, ՀՌԱՀ նախագահի ու այլ պաշտոնյաների միասնակցությամբ հավաք անել, որոշել մեկ հստակ դիրքորոշում ու փոխանցել այն հեռուստաընկերություններին։

«Առողջապահության նախարարն օրը ցերեկով հայտարարում է՝ կտորե դիմակ մի դրեք, բայց վարչապետի տիկինը դնում է, Ֆրանսիայից ժամանած բժիշկն իր ներկայությամբ կտորե դիմակով ասուլիս է տալիս, նախարարն ասում է՝ ռեստորան մի գնացեք, բայց պետական բարձրաստիճան պաշտոնյաներն իրար հերթ չեն տալիս քաղաքի սրճարաններում՝ առանց դիմակի:

Մինչև հիմա մենք ցուցադրում ենք Առողջապահության նախարարության տեսահոլովակներ, թե ինչպես է հնարավոր տանը ինքնագործ դիմակ պատրաստել։ Հիմա ու՞մ հավատանք, ու՞մ խոսքը լուրջ ընդունենք, ո՞վ է օրենք խախտողը: Մեզ հաստատ չեք կարող մեղադրել դրա համար։ Եթե ուզում եք համավարակի դեմ պայքարի տապալումը բարդեք մարդկանց վրա, չի ստացվի: Եթե ձեզ դուր չի գալիս իմ խոսքը, կամ մի լսեք, կամ քննադատեք, նման փոքրոգի քայլերով ոչ կվախեցնեք, ոչ իմ խոսքի կշիռը կթուլանա, ոչ էլ կգովեմ ձեզ: Եթե բան ունեք ասելու՝ զանգեք ու ասեք, քանի որ պրոպագանդայի խնդիր ունենք, քանի որ դուք մեծ լսարան ունեք ու մարդիկ հնարավոր է օրինակ վերցնեն ու դիմակ դնեն։

Մեր խմբագրություն ժամանած ոստիկաններից մեկն իմ նախկին ուսանողն էր: Հիմնականում չխոսեց ու աչքերիս չէր կարողանում նայել: Մեկ է՝ ես իմ բոլոր ուսանողներին՝ շրջանավարտ, թե գործող, լավ, թե ոչ այնքան սովորող, սիրում եմ, նրանցից շատերը վաղուց, եվրոպական մի քանի երկրների առաջատար թինք-թենքերի աշխատակիցներ են, մրցույթների ու դրամաշնորհների դափնեկիրներ: Նրանցով հպարտանում եմ, քանի, այո, ներդրում եմ ունեցել նրանց մարդկային ու մասնագիտական կայացման գործում: Թող սա լինի իմ հպարտությունը, իսկ դուք հիշեք, որ կորոնայից հետո էլի կյանք կա, էլի ենք հանդիպելու ու իրար բարևելու։ Դուք չգիտեմ, բայց ես իմ երկրից տեղ չեմ շարժվելու, շարունակելու եմ աշխատել հանուն իմ պետության բարօրության՝ պատասխանատու գրչով, խիզախ խոսքով ու պետականամետ կեցվածքով»,- եզրափակել է Աբրահամ Գասպարյանը։

դիտվել է 1050 անգամ
Լրահոս
Ի՞նչ նպատակով է վարչապետի աշխատակազմին հատկացվել 284 հազար 738 ԱՄՆ դոլար. 168.am Ի՞նչ է տեղի ունեցել Ախալքալակում․ տեսանյութ Լարված իրավիճակ Բեյրութում․ ուղիղ միացում Ախալքալաքում կրքերը չեն հանդարտվում՝ հրդեհվել է երկու տուն եւ հյուրանոց․ կան վիրավորներ Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը Ինչո՞ւ է Արամ Զավենի Սարգսյանը այսքան ինտենսիվ տենչում բացել Ամուլսարի հանքը Հոլանդիայի դեսպանի կինը մահացել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունից Հայկ Մարությանը նշանակումներ է արել Բեյրութում ցուցարարները ներխուժել են ԱԳՆ շենք Բեյրութում ցուցարարները ներխուժել են 2 նախարարության շենք Մղձավանջ. այն, ինչ չկարողացան անել թուրքերը, անում են Նիկոլ Փաշինյանն ու Զարեհ Սինանյանը Քարդաշյանը կոչ է արել հետևորդներին դիտել Ցեղասպանության մասին պատմող ֆիլմը Բեյրութի պայթյունի գործով ձերբակալվել են բարձրաստիճան պաշտոնյաներ Արտակարգ դեպք Արարատի մարզում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Հայաստան են վերադարձել 124 քաղաքացի Թուրքերը երբեք պահը չեն կորցնում և ճիշտ պահին հայտնվում են ճիշտ վայրում․ Թուրքագետ Զանգվածային միջադեպ Ախալքալաքում. կան զոհեր, հյուրանոց է այրվում Իրականացվում է ՀՀ֊ից Լիբանան մարդասիրական օգնության առաջին ավիաչվերթը Նիկոլ Փաշինյանն ու իր «զինակիցները», էսքան լիկվիդով, ինչու՞ չեն հեռացվում «խաղից»... Վիճաբանություն-ծեծկռտուք Էջմիածնում. գործի են դրվել փայտեր և գործիքներ, կան վիրավորներ. բերման ենթարկվածների մեջ է Ամբերդի գյուղապետը Դուրս են բերել ջրափրկարարները Նորավանքում արձանագրվել են խախտումներ, կազմվել արձանագրություններ Բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. կա 5 վիրավոր Արցախում անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի նիստ Կորոնավիրուսի նոր դեպքեր` Վրաստանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2020 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. 1. «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի... Օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներ Սիլվա Ադամյանը, Մարիամ Բադալյանը և Դոնարա Ալեքսանյանը: Թեմա՝ Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի վերաբերյալ «Մեկ Առողջություն» կոալիցիայի հայտարարությունը և շրջակա միջավայրի առողջության ոլորտում տապալված պետական քաղաքականության վտանգները: Օգոստոսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերեն են Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշումը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքը: Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Բեյրութի ողբ... ՕԳՈՍՏՈՍԻ 7-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի ասուլիսը: Թեմա- 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքները: Կարող եք թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մի... Օգոստոսի 7-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Փաստաբանների պալատի փաստաբան Մասիս Մելքոնյանը և «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը: Թեման՝ «Բանախոսները կանդրադառնան Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրինության՝ քաղաքացիներին ունեզրկելուն, նրանց ունեցվածքը յուրացնելուն և դրա վերաբերյալ Դատախազության ու Ոստիկանության անգործությանը»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հուլիսի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկ, քաղաքապետարանի պարգևատրումներ Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԵրևանի այլընտրանքային քաղաքապետարան՚՚ նախաձեռնող թիմի համաղեկավարներ Սարգիս Տեր-Եսայանը և Սոնա ԱղեկյանըԼ Թեմա՝ Պոպոք-պնդուկ փարթի՝ մայրաքաղաքն ախտահանելու փոխարեն, Երևանի քաղաքապետրանի պարգևավճարներ, ապօրինի ծառահատումներ, մայրաքաղաքային պատահական հրդեհներ ու էլի շատ թերացումներ: Հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կրթական նոր չափորոշիչներ, որոնք հանգեցրել են հասարակության լայն շերտերի՝ գիտնականների, մանկավարժների եւ խնդրով մտահոգ մարդկանց անհանգստությունների, Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2005 թականին արված արտահայտությունները, անդրադարձ թեմային, ընդդիմության մոբիլիզացում, կորոնավիրուս, ինչ բացթողումներ ... Հրավիրում ենք Ձեզ՝ ներկա գտնվելու «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական միջոցառման ամփոփիչ մամլո ասուլիսին: Երկուշաբթի 14:00 , Dvin Music Hall Օգոստոսի 3-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թեմա` կրթական համակարգ, նախարարի գործողությունները, հայ գրականության և հայոց պատմության շուրջ ստեղծված աղմուկ, նոր չափորոշիչներ: Սահմանային լարվածություն, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub