Առանց դիմակի հաղորդավարներին տուգանելը ուղղորդված հանցագործ արշավ է մեդայի դեմ․ «Մեդիա պաշտպան»

Օգտվելով համավարակից ու քաոսից`ՀՀ Ոստիկանությունը խոչնդոտում է հեռուստաընկերության աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպանը»

«Դիմակ պահանջելով հեռուստաստուդիա մտնելը ինչ-որ քայլող տղաների ու աղջիկների ցանցառությունը չէ, ոչ էլ Կարգին Հայկոյի սարքած զավեշտը, այլ պետական քաղաքականություն։

Տղաները եւ աղջիկները համարում են, թե քանի որ իրենք հեռացրել են նախկին ռեժիմին, ուրեմն մեր նկատմամբ ինչ ուզեն, կանեն։ Նաեւ՝ կուզեն համավարակի դեմ չեն պայքարի, քանի որ իրենց պետք է այս համավարակը։ Հիմա տեղը չէ անդրադառնալու, թե համավարակի քողի տակ որքան հակաժողովրդական, հակաժողովրդավարական եւ հակասահմանադրական օրենքներ են ընդունել, համավարակի քողի տակ քանի քաղաքացու են տուգանել եւ ասֆալտին պառկեցրել՝ անպատժելիության եւ սարսափի մթնոլորտ տարածելով երկրում, համավարակի քողի տակ բյուջեից որքան գումար է մսխվել, կամ ծախսվել մեծ կոռուպցիոն ռիսկերով գործարքներ կատարելու։ Հիմա պետք է դատապարտենք համավարակի քողի տակ լրատվամիջոցների դեմ պատժիչ գործողությունները։

Դեռեւս 2018թ․-ից ենք նախազգուշացնում, որ մամուլը Նիկոլ Փաշինյանի թիրախում է, մամուլի հանդեպ պարբերաբար հարձակումներ են եղել՝ սկսած ֆեյքերից ու դատական գործերից, մինչեւ խմբագրությունների ներխուժում, լրագրողներին ոստիկանության կողմից ծեծի ենթարկել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Սահմանադրական դատարանի հարցերը լուծելուց հետո բոլոր դատարաններն այլեւս հպատակված են եւ լրատավամիջոցներին պաշտպանող չի մնացել, եւ ուրեմն՝ կարելի է սկսել նրանց հանդեպ կազմակերպված նոր հարձակում։

Այսօր ոստիկանությունը մտել է Արմնյուզ եւ TV 5 հեռուստաընկերությունների խմբագրություն եւ հաղորդավարների դիմակ չկրելու առիթով վարչական վարույթ է հարուցել։ Ընդ որում, պարզվել է, որ հեռուստատեսության ոլորտը կարգավորող մարմինը՝ ՀՌՀ-ն նշել էր, որ եթերում դիմակ կրելը պարտադիր չէ։ Այսինքն`բարձր իշխանությունների կողմից ՀՌՀ-ը կրկին դիտարկվում է որպես հեռուստաընկերություններին պատժող ու փակող մարմին, իսկ նրա տված այլ կարգավորումների ու բացատրությունների իրավունքը բարձր իշխանությունը չի ընդունում։

Ակնհայտ է նաեւ, որ համաճարակը եւ դրանից անկախ երկրում ստեղծված իրավական ու կառավարչական քաոսը ձեռնտու է իշխանություններին, քանի որ նրանք ամեն պատժամիջոց կարող են արդարացնել իրար հակասող այն մեկնաբանությամբ, որն իրենց առավել սիրելի է այդ պահին։ Երբ վարակակիր ԱԺ պատգամավորները ակնհայտ քրեական հանցանք են գործում եւ մասնակցում են խորհրդարանի նիստերին, երբ իշխանությունները չեն կարողանում տեր կանգնել ոչ միայն մեր կյանքերին, այլ անգամ մեր դիակներին, անդիմակ հաղորդավարներին տուգանելը երեսպաշտություն էլ չէ, այլ ուղղորդված հանցագործ արշավ մեդայի դեմ։

Իհարկե, դժվար է ապրել մի երկրում, որտեղ չկան խաղի կանոններ, որտեղ իշխանություններն իրենց ամեն գործողության համար կարող են մի բան բստրել։ Առավել դժվար է, երբ այդ հորինավածքներով փորձում են պայքարել լրատվամիջոցների դեմ, որոնք առավել տեսանելի են հասարակության համար, եւ այդ պատժամիջոցները հասարակության շրջանում բազմապատիկ էֆեկտ են թողնում։

Մինչ այժմ մեդիան իր իրավունքները պաշտպանել է, ոչ թե պետության շնորհիվ, այլ ի հեճուկս պետության, լրատվամիջոցների միասնականությամբ եւ հանրային օժանդակությամբ։ Կոչ ենք անում շարունակել եւ ամրապնդել այս միասնականությունը, միայն դրանով կհաղթահարենք այս ճգնաժամը։

Հ․Գ․ Ցավալի էր կարդալ ՀՌՀ ղեկավարի բացատրությունը, որը դժգոհում է լրատվամիջոցներից նրա համար, որ իրեն լուրջ են ընդունել»։

դիտվել է 283 անգամ
Լրահոս
Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am