Նիկոլը՝ Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված և ՍԴ դեմ իր հանցավոր գործողությունների մեջ գնալով ավելի ու ավելի շատ պաշտոնյաների է ներգրավում

Նիկոլը՝ Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված և ՍԴ դեմ իր հանցավոր գործողությունների մեջ գնալով ավելի ու ավելի շատ պաշտոնյաների է ներգրավում։ Այսօր ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանին, որի՝ աշխատանքից ազատման մասին ոչ մի անհատական իրավական ակտ գոյություն չունի, ոստիկանները, այդ թվում գնդի հրամանատար Հրաչյա Զատիկյանը, թույլ չեն տվել մտնել իր աշխատավայր։ Ոստիկանությունն իր հայտարարության մեջ, յուրացնելով միանգամից մի քանի մարմինների լիազորություններ, իրեն թույլ է տվել մեկնաբանել սահմանադրությունը, ընդունված ապօրինի ակտերը և հայտարարել է, որ Հրանտ Նազարյանն այլևս ՍԴ դատավոր չէ։

Նախ անհրաժեշտ եմ համարում ասել, որ իմ համոզմամբ էս բոլոր ոստիկանները՝ իջևանցի ոստիկանապետի գլխավորությամբ, կատարում են ծանր պետական հանցագործություն, ու դրանցից ոչ մեկը հետագայում թող չփորձի ասել՝ «ես հրաման էի կատարում»։ Երկրորդ, պետական որևէ հիմնարկում, պահպանություն իրականացնող ոստիկանությունը չի որոշում, թե ով է աշխատում հիմնարկում, իսկ ով չի աշխատում, այսինքն, նրանք միայն «տուռնիկետի» դեր են կատարում և ապահովում կարգուկանոնը։ Ոստիկանները պահպանվող օբյեկտի ռեժիմն ապահովելիս են միայն կատարում ոստիկանության իրենց ղեկավարի, իսկ հիմնարկ մուտք ու ելքի ապահովման, մուտքի իրավունք ունեցող անձանց ցանկի ճշտման հարցում՝ այդ հիմնարկի ղեկավարի հրամանները։ Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ոստիկանապետն ապօրինի հրամանով յուրացրել է այլ մարմնի լիազորություններ, որի համար վաղ թե ուշ քրեական պատասխանատվության է կանչվելու։

Ինչ վերաբերվում է ընդհանուր իրավիճակին, փաստորեն Նիկոլը գնում է ուղղակի բախման սցենարով։ Նա փաստացի թքել է բոլոր իրավական նորմերի, օրենքների, մարդկանց իրավունքների վրա, այլ խոսքով՝ «գժականը միացրելա» ու ասումա, ես հրամայում եմ, որ էս բանն անեք, իմ «ատվիչայով»։

Ուզում եմ բոլորին պարզ լինի մի բան, երբ գործադիր իշխանության ղեկավարը թքում է բոլոր օրենքների վրա ու իր կամքը վեր է դասում ամեն ինչից, նա դառնում է պետական հանցագործ, որից այդ պահից սկսած ամեն ինչ սպասելի է, իսկ, որ ամենասարսափելին է, այդ հասարակությունը կանգնում է մեծագույն վտանգների առաջ, ընդհուպ մինչև քաղաքացիական բախումներ ու պետականության կորուստ։ Մենք իրավունք չունենք մեր երկիրը պատանդ դարձնել «ես բեսպրեդել եմ», «իմ ուզածն էլ օրենքա»ով առաջնորդվող անհավասարակշիռ անձի քմահաճույքին։

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 276 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am