Ի՞նչ ցուցմունք է տվել Արսեն Թորոսյանը Ռազմիկ Աբրահամյանի գործով. մանրամասնում է նախարարը (video)
Կարծում եմ, որ միգուցե նոր հանգամանքներ ի հայտ եկան իմ պատասխաններից. դատարանը որոշի՝ ինչ անել իրենց հետ։ Այս մասին այսօր՝ դատարանից դուրս գալով, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նշենք, որ նախարարը հրավիրվել էր դատարան՝ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին վկայի կարգավիճակով ցուցմունք տալու համար։