Շեղելու համար ներմուծվում է չեղած պատվաստանյութի թեման․ բժիշկ Հայկ Մանասյան
Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոնց գցում բռնում եմ, նոր աշխարհակարգի քարտեզն է հենց հիմա գծագրվում: Այսինքն ոչ թե երկրների, այլ ճամբարների քարտեզը: Ինձ թվում է, հենց հիմա, գնում է Հայաստանը Թուրքիայի հետ նույն ճամբարում լինելու բանակցություններ, ինչին կարող են խանգարել տարբեր ներքին խռովարարներ: Իրավիճակը բացարձակ վերահսկելու համար պետք է արտակարգ ռեժիմ, միտինգների արգելք և այլն: Իսկ դրա համար պետք է ուռճացված համաճարակային տվյալներ, որը հիմք կտա արտակարգ իրավիճակը ևս մի քանի ամիս երկարաձգելու: Համոզիչ լինելու համար կազմակերպվել է փողոցային անհիմն դիմակահանդեսը, իսկ շեղելու համար ներմուծվում է չեղած պատվաստանյութի թեման:
Վերջում ասեմ, որ բաներ կան, որոնք մեզանից անկախ են, ու մեզ մնում է առավելագույնս շահեկան դուրս գալ աշխարհաքաղաքական այս անխուսափելի վերադասավորություններից»: