Աղմկահարույց լուսանկարներում պատկերված անձինք կրում են ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդերի ՀԿ-ի աշխատակցի բրենդի հագուստները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վերջին օրերին համացանցը բուռն կերպով քննարկում էր Սարյան փողոցում արված այն լուսանկարները, որոնցում պատկերված էին սևազգեստ և ռեզինե երկարաճիտ կոշիկներով կանայք և տղամարդիկ: Տարածվող լուսանկարների հետ մեկտեղ քննարկվում էր այն, որ լուսանկարների հերոսները փողոցում սեռական քարոզչություն իրականացնող ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ են:

Ինչպես հայտնել էին ավելի ուշ, դա եղել էր հագուստի ցուցադրության կոմերցիոն նկարահանում, որի հիմքում դրված էր արվեստի ազատության համար պայքարը։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում SHA հագուստի բրենդի տնօրեն Էմիլ Ավետիսյանը նշել էր, որ համացանցը աղավաղել է իրականությունը և երևույթը ներկայացրել այլ անկյունից։

«Մարդկանց ինչ-որ խումբ Նիկոլ Փաշինյանին վատաբանելու համար օգտագործում է ցանկացած միջոց, որն այս դեպքում մենք էինք։ Իրենք մեկնաբանեցին, թե Նիկոլի Հայաստանում կատարվում է այլասերվածություն, ԼԳԲՏ մարդիկ դուրս են եկել փողոց։ Այդ ամենին տրվեց քաղաքական ուղղություն, չնայած նրան, որ մեր ֆոտոշարքը կրել է բացառապես կոմերցիոն բնույթ, մոդելները եղել են վարձված մարդիկ, որոնք օգնել են, որ ես իմ գաղափարներն իրականացնեմ»,- պարզաբանել էր Էմիլ Ավետիսյանը։

Վերջինիս խոսքերով` արվեստը մի տեսանկյունից կարող են որպես աղբ դիտարկել, մյուս տեսանկյունից՝ որպես գանձ, և դրա համար էին իրենք փողոցում աղբի սև տոպրակներով և ռեզինե կոշիկներով։ «Ֆոտոշարքի մեջ փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք և այլ մարդիկ, որոնք ունեն ոչ այնքան ազատություն, արտոնություն, որքան տղամարդիկ, ստորացվում վերջիններիս կողմից։ Իսկ շալվարները վերև բարձրացնելու իմաստը զուտ սապոկները երևալու հետ էր կապված»,- մանրամասնել էր Էմիլ Ավետիսյանը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում էլ Էմիլ Ավետիսյանն ասել էր, որ նկարահանումը իրականացվել է Սարյան փողոցում, որովհետև տեղանքի առումով այն ավելի հարմար էր: «Ըստ սցենարի` տղաներից երկուսը պետք է փոքր-ինչ ծալեին տաբատը, ու այդ պահին ինչ-որ մեկը, փաստորեն, կողքից մեզ նկարել է` թյուր կարծիք ստեղծելով համացանցում, որից հետո արդեն տարատեսակ նյութեր ու մեկնաբանություններ ենք տեսնում լուսանկարի ներքո»,- նշել է Էմիլ Ավետիսյանն ու շեշտել, որ դա նույնասեռականների շքերթ չի եղել, իսկ նմանատիպ լուրերը զրպարտություն են, քանզի իրենց գործունեությունը միտված է միայն ու միայն Հայաստանում արվեստի զարգացմանը և նորարարությունների ստեղծմանը:

Որքան էլ որ SHA հագուստի բրենդի տնօրեն Էմիլ Ավետիսյանը ցանկանա հերքել կապը ԼԳԲՏ համայնքի հետ և տեղի ունեցածը չքաղաքականացնել, չի ստացվի:

AntiFake.am-ը ուսումնասիրել է Էմիլ Ավետիսյանի սոցիալական ցանցերի էջերը և մի շարք հետաքրքիր բացահայտումներ արել:

Մասնավորապես, ինչպես տեղեկանում ենք Էմիլ Ավետիսյանի linkedin-յան և ֆեյսբուքյան էջերից, վերջինս նախկինում հանդիսացել է New Generation Humanitarian NGO-ի հաղորդակցության մասնագետ: Ներկայում էլ նույն աշխատանքը կատարում է "Right Side" Human Rights Defender NGO-ում («Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ):

Մանրամասները` antifake.am-ում

դիտվել է 1898 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am