Մեր պատմության մասին գրքերի մեծ մասը կարող եք չընթերցել (մանավանդ, որ դրանք ձևի, այլ ոչ թե բովանդակության մասին են)։ Բոլոր հարցերի պատասխանները աչքներիդ առաջ է։ Հայ պատմաքաղաքական միտքը, որպես կանոն, սիրում է դրսում մեղավորներ փնտրել՝ ըստ սեփական արտաքին կողմնորոշման և ըստ պատվիրատուի ճաշակի։
Սխալներից հետևություններ չեն արվում, իսկ ճիշտը սխալ է մատուցվում։ Արանքում տուժում են պետությունն ու ժողովուրդը, բայց դա ո՞ւմ է հետաքրքիր։
Պարզ է, չէ՞, թե ինչու ենք դարեր շարունակ զրկվել պետականությունից։ Ինչու է եղել ցեղասպանությունը և ինչու չենք կարողացել դա թույլ չտալ։ Ինչու ենք 1920–ին պետություն կորցրել։ Ինչու ենք Սովետի ժամանակ ռուս բոլշևիկներից էլ «բեթար» բոլշևիկ դարձել, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ Ադամ Սմիթից ավելի լիբերալ։ Մի դեպքում այլասերել ենք սոցիալիզմի, իսկ մյուս դեպքում՝ կապիտալիզմի գաղափարները։ Երբ քաղաքականության մասին ասված բազում խոսքերից վերցվում է միայն «քաղաքականությունն անբարոյականություն է»–ն, տակը մնում են փլատակներ։ Նորանկախ Հայաստանն այլասերվեց, իսկ քաղաքական կյանքն անբարոյական դարձավ այն պահից, երբ «Ղարաբաղյան» անունը կրող շարժման և «Ղարաբաղ» անունը կրող կոմիտեի առաջնորդներից մեկը Հայաստանի զարգացման խոչընդոտ համարեց... Ղարաբաղի խնդիրը։
Եթե նույնիսկ նա այդպիսի եզրահանգման էր եկել, ապա միևնույն է բարոյականությունը և քաղաքական պատասխանատվությունը պահանջում էին ներողություն խնդրել և հեռանալ, այլ ոչ թե այլասերվածությունը դարձնել բրենդ ու քաղաքական ճաշակ թելադրել։
Դրա համար էլ պատերազմի հաղթանակն անտեր մնաց, մինչդեռ աշխարհում ընդունված է պարտությանը որբ թողնել։
Քաղաքականությունն անբարոյականություն չէ։ Այն այդպիսին է դառնում անբարոյականների միջոցով։ Պետք է, հետևաբար, ակունքը մաքրել։ Հակառակ դեպքում միշտ կստանանք այսօրվա պատկերը։
Ես հավատում եմ հոգևոր, անվտանգ, բարեկեցիկ ու բարոյական Հայաստանի գաղափարին։ Ով չի հավատում ու քաղաքականությունը դիտարկում է որպես այլասերվելու հնարավորություն, պետք է չզբաղվի քաղաքականությամբ։
Հունվարի 19-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Իրանի շուրջ հնարավոր զարգացումների և տարածաշրջանային գործընթացների մասին:
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` հունվարի 19–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով։
Հունվարի 19-ին ժամը 12:00-ին, տեղի կունենա «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամլո ասուլիսը:
Ասուլիսը տեղի կունենա Gallup International Association-ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում:
Հունվարի 19-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրավաբան Գոհար Մելոյանը:
ԹԵՄԱ՝ «Իմ քայլը» դեմ քվեարկեց գերիների վերադարձի նախագիծը. հայ գերիների վերադարձը. մեր գերիների նկատմամբ խոշտանգումներն ու իրավունքների ոտնահարումը:
Հունվարի 18-ին` երկուշաբթի` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԲՀԿ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:
Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի
Հունվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի:
Հունվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը:
Թեմա` Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի վերջին սկանդալային բացահայտումների հետքերով:
Հունվարի 18-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, մարդու իրավունքների խախտում , գերիներ, , վերջին սկանդալային բացահայտումների հետքերով:
Հունվարի 18-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը
Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, վերջին սկանդալային բացահայտումների հետքերով:
Հունվարի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
ԹԵՄԱ՝ մամուլի ազատության դեմ ճնշումները . ՀՌՀ անդամների կողմից հ/ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերի և որոշ հ/ը հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերիզ զրկելը: