Քննիչը վերցրել է Նորայր Դավիդյանի անձնագիրը

«Հրապարակ» թերթը գրում է. «2003-2007 թթ. ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը որեւէ բան չունի ասելու տարիներ շարունակ իր ղեկավարած Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի հետ կապված գործընթացների մասին։

Հիշեցնենք․ սա հանրապետության միակ կենտրոնն է, որտեղ այրվածքների մասնագիտացված բուժում է կազմակերպվում։ Կենտրոնն այս պահին ավելի շատ կորոնավիրուսի բուժման հիվանդանոցի է վերածվել (թողնված է միայն այրվածքաբանության բաժանմունքը)։ «Ես այնտեղ հիմա չեմ, հանել են ինձ գործից, ու բացարձակ մեկնաբանություն չունեմ»,-ասաց պարոն Դավիդյանը։

Առողջապահության նախկին նախարարը՝ որպես առողջապահության նախկին կազմակերպիչ, եւս հրաժարվեց իր կարծիքը ներկայացնել կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարության քայլերի վերաբերյալ։ «Որեւէ բան ասել չեմ ուզում, իմ ասելով չէ։ Հիմա ամենակարեւորը՝ կարողանանք այս վիճակից դուրս գանք»։

Դավիդյանը միայն ասաց, որ ընդհանուր վիճակը բարդ է, եւ որ սխալ էր կորոնավիրուսի վերահսկողությունն առողջապահության առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների վրա թողնելը։ Նա խորհուրդ տվեց զանգահարել մի քանի ամսից, երբ ամեն ինչի մասին հանգամանորեն կխոսի։

Որեւէ այլ հարցի չցանկացավ պատասխանել։ Սակայն այս քչախոսության «պատճառը» թերեւս այն քրեական գործն է, որն ամիսներ առաջ հարուցվել է նախկին նախարարի նկատմամբ, եւ այդ գործը կախված են պահել նրա գլխին՝ ո՛չ քննում-ավարտում են, ո՛չ կարճում։

Հիշեցնենք, որ բժշկական գիտությունների դոկտոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Նորայր Դավիդյանին մեղադրում են իր ղեկավարած կենտրոնում «միլիոնավոր դրամների չարաշահումների փաստի առթիվ հարուցված գործով»։ Ըստ մեղադրանքի՝ Դավիդյանը պետությանը պատճառել է էական՝ առանձնապես խոշոր չափի՝ 154 մլն 775 հազար 80 ՀՀ դրամի վնաս: Դավիդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մենք տեղեկացել էինք, որ քննիչը վերցրել է նրա անձնագիրը։ Նորայր Դավիդյանը հաստատեց, որ անձնագիրը քննիչի մոտ է, եւ ասաց, որ տարբեր խնդիրների համար օգտագործում է անձնագրի պատճենը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 680 անգամ
Լրահոս
Արցախի վերնախավը հավաքվել էր Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում Փաշինյա՛ն, հա՛, դու վախենում ես, դրա համար էլ այս մարդկանց պահում ես բանտերում․ ակցիա Երևանում (video) Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից «Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video) Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է Նայե՛ք, հայերին քնած ժամանակ սպանող ադրբեջանցիներին ուզում են բերել այս դպրոցի մոտ կանգնեցնել (video) ՇՏԱՊ․ Գյուղերը հանձնեց․ բոլորս 12։00-ին իջնում ենք Հանրապետության Հրապարակ․ Էդգար Ղազարյան (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ «Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողություների շղթայից». Ոսկանյան «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am