Դու՛րս եկեք վերջապես ֆեյսբուքային կառավարման կործանարար բարդույթից. Հրաչյա Ռոստոմյանը` վարչապետ Փաշինյանին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:


Ռոստոմյանը, մասնավորապես, գրել է.

«Ձեզ «մեյլերով» անկանխատեսելի, հախուռն որոշումների մղողները հետո հատորներով ցուցմունքեր են տալու Ձեր դեմ.

Նիկոլ Փաշինյանը խոսում է ամեն ինչից, երբեմն նույնիսկ թեմաներից, որոնց մեկնաբանությունը վերապահված է միայն մասնագետներին։ Օրինակ՝ դիմակ կրելու ձևը, դրա առողջապահական հետևանքները կարող են բացատրել միայն մասնագետները, սակայն գրեթե ամեն օր եթերում հայտնվում է Վարչապետը ու հակասական հայտարարություններ է անում կորոնավիրուսի ու դրա հարակից թեմաների վերաբերյալ։
Սակայն լավ կլիներ, որպեսզի Վարչապետը զբաղվեր իր անմիջական պարտականությունների կատարմամբ ու պարզեր, օրինակ, թե ինչպես են կատարվում իր հանձնարարականները։ Համենայն դեպս, կառավարման որակը բացահայտվում է ոչ միայն կայացված որոշումների համարժեքությամբ, այլ դրանց կատարման մակարդակով։

Ինչքան էլ ցավալի է արձանագրել, Վարչապետի որոշումները հասնում են նախարարի, առավելագույնը՝ փոխնախարարի մակարդակին, այն էլ՝ կիսատ-պռատ կատարումներով, իսկ պետական համակարգը, մեղմ ասած, Փաշինյանի խոսքը «տալիս է գետնով» ու պատահական չէ, որ կոռուպցիոն երևույթները շարունակում են պահպանվել՝ թեկուզև քողարկված, չի փոխվել տնտեսական հարաբերությունների բնույթն ու կառուցվածքը։

Պարո՛ն վարչապետ, կամ Դուք չեք տիրապետում իրավիճակին, կամ էլ հե՛նց նման անորակ կառավարումն է Ձեր իշխանության այցեքարտը։

Ի դեպ, Փաշինյանին զեկուցողները, նրա ենթակաները, նախարարները, պատգամավորները համատարած նրան խաբում, ապակողմնորոշում են՝ իրենց շահերից ելնելով, ներկայացնելով ոչ թե իրական, այլ մտացածին տեղեկատվություն, որը որևէ կապ չունի իրականության հետ։ Այլապես Գագիկ Ծառուկյանի հունիսի 5-ի փաստարկված ելույթից հետո, Փաշինյանը ոչ թե քաղաքական ռեպրեսիաներ կիրականացներ, այլ սթափ հետևություններ կաներ։

3STOPPED
Պարո՛ն Վարչապետ, Դուք հայտնվել եք անտեղյակի նույն կարգավիճակում, ինչի մեջ հեղափոխության օրերին մեղադրում էիք Սերժ Սարգսյանին։ Դրա վերջը բոլորս գիտենք՝ որն է։

Դու՛րս եկեք վերջապես ֆեյսբուքային կառավարման կործանարար բարդույթից ու իրապես կառավարեք երկիրը, այլապես կշարունակեք հախուռն, չմտածված, կործանարար որոշումներ կայացնել՝ էլեկտրոնային մի նամակի հետքերով։ Այդպես, հենց այդպես եք վարվել 2018-ի հոկտեմբերի 2-ին, երբ առավոտ կանուխ հայտնի անձնավորությունից հորինված նամակ եք ստացել, թե իբրև խորհրդարանում Ձեր դեմ դավադրություն է կազմակերպվում։ Հետևանքը բոլորիս է հայտնի՝ այդ օրը կատարվեց սահմանադրական կարգի դեմ առաջին խոշոր գործողությունը, երբ Նիկոլ Փաշինյանը, իր մի քանի հազար կողմնակիցներով, փաստացի զավթեց խորհրդարանի շենքը։

Ի դեպ, 2018-ի հոկտեմբերի 2-ը խորհրդանշական օր էր, որովհետև «հայտնի անձնավորությունն» այդ օրը Ձեզ առաջին անգամ կտրեց հայաստանյան դաշնակից ուժերից՝ երկրի վարչապետին դրդելով ոչ միայն սահմանադրական կարգի տապալմանը, այլ նաև կոալիցիայի վերացմանը, քաղաքական մենության։ Իսկ հիմա «հայտնի անձնավորությունն» ամեն օր Ձեզ մղում է նոր, ավելի խորքային արկածախնդրության, որն անդառնալի հետևանքներ է ունենալու առաջին հերթին Ձեր համար ու լավ գիտեք, թերևս, նա ում համար է ճանապարհ բացում՝ գործող իշխանության կործանման ճանապարհով։

Վերջում չմոռանամ ասել, որ Ձեզ «մեյլերով» անկանխատեսելի, հախուռն, հակաօրինական ու հակասահմանադրական որոշումների մղողները հետո հատորներով ցուցմունքեր են տալու Ձեր դեմ, լավագույն դեպքում առնետների պես լքելու են խորտակվող նավը՝ դրա ձախողակ նավապետին թողնելով բախտի քմահաճույքին, կռացած ծանր մեղադրանքների տակ»։

դիտվել է 211 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am