Ով է այս անգամ դավաճաններին «սեւ շենք» ուղարկելու

Անցնող շաբաթը նշանավորվեց մի խորհրդավոր հանդիպմամբ եւ դրա վերաբերյալ սկանդալային լուրով, որը թեպետ հետագայում հերքվեց, բայց հերքումներն այդ նոր հարցեր առաջ բերեցին։ Ավելին, օրեր անց՝ այսօր հաստատվեց, որ իրականում այդ հերքումները գրոշի արժեք չունեին։ Հիմա սկսենք ամենասկզբից։
Եվ այսպես, շաբաթ օրը իշխանությունների կամակատար Արման Բաբաջանյանին պատկանող կայքում տեղեկություն տարածվեց սեփականատիրոջ անունից հետեւյալ վերտառությամբ՝ «Արցախի նախագահին առաջարկել եմ ԼՂ հիմնախնդիրը քննարկել Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում. Արման Բաբաջանյան»։

Հրապարակման մեջ ասվում էր. «ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Արցախի նախագահի հետ հանդիպման ընթացքում առաջարկել է Արցախյան հիմնախնդիրը քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում։ Բաբաջանյանը կարևորել է նաև երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը և պարտադիր զինվորական ծառայության պատշաճ կատարումը»։

Սրանից ավելի մեծ խայտառակություն դժվար էր պատկերացնել, Արցախի նախագահի դեմ-դիմաց նստած խոսել տարածքների հանձնման խայտառակ տարբերակի մասին, որի ջատագովը ժամանակին Լեւոն Տե-Պետրոսյանն էր։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ժամեր անց ֆեյսբուքյան իր էջում հերքեց լուրը . «Պաշտոնապես հերքում եմ այսօր «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության հետ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ տեղի ունեցած հանդիպումից հետո նշված կազմակերպության ֆեյսբուքյան էջում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե իբր ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Արցախի նախագահին առաջարկել է արցախյան հիմնախնդիրը քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում»։

Նաեւ դիմեց էջի «պատասխանատուներին» և պահանջեց «չխեղաթյուրել հանդիպման ընթացքում ծավալված քննարկման բովանդակությունը և սուտ հրապարակման համար հրապարակավ ներողություն խնդրել»։ Վերջում էլ արդարացավ` «առանց բացելու մասնավոր զրույցի փակագծերը` միայն նշեմ, որ Հանրապետության նախագահը նշված գաղափարախոսությանը լրիվ հակառակ շեշտադրումներ է կատարել»։

Ավելի ուշ, երբ Բաբաջանյանը «տեսապարզաբանմամբ» հանդես եկավ, թե «հայտնի խմբակը» կամ «հայտնի շրջանակները» կեղծել են իր ֆեյսբուքյան էջը, այն պարագայում, երբ առաջինը հենց իրեն պատկանող 1in.am-ն էր կազմակերպության էջի լուրը զետեղել իր լրահոսում, նախագահի խոսնակն էլ հեռացրեց իր գրառումը։
Պատգամավորի պարզաբանում-հերքումը եկավ հաստատելու, որ ինչ որ բան այն չէ։ Բաբաջանյանն ասաց, թե Արցախի նախագահի հետ միայն ներքին հարցեր են քննարկել` ԼՂ Արցախի հարցին ընդհանրապես անդրադարձ չենք արել։ Մինչդեռ Արցախի նախագահի մամուլի խոսնակի գրառումն այլ բան էր հուշում` նման քննարկում եղել է, ու նախագահն էլ «նշված գաղափարախոսությանը լրիվ հակառակ շեշտադրումներ է արել»։

Որ Արման Բաբաջանյանն Արցախի հարցի կարգավորման տերպետրոսյանական տխրահռչակ մոտեցման ջատագովն է, այսօր խոստովանել է ինքը՝ Բաբաջանյանը, ասելով՝ «Վերահաստատում եմ դիրքորոշումս Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսության վերաբերյալ։ Այն ինձ ոգեշնչում է»:

Փաստորեն, այլեւս աներկբայորեն կարող ենք արձանագրել, որ թուրքական հինգերորդ շարասյունը կրկին գրոհում է Հայաստանը։ 90-ականներին Տեր-Պետրոսյանին չհաջողվեց կյանքի կոչել այդ խայտառակ լուծումը, չհաջողվեց նաեւ կյանքի կոչել տասը տարի առաջ վերադարձի ժամանակ, հավանաբար այժմ դա փորձում է իրագործել իր հոգեզավակի՝ ժողվարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի դավաճան իշխանության միջոցով։ Կասկած չկա, որ Բաբաջանյանը Փաշինյանի կեղտոտ գործերով դեսպանն է եւ ժողվարչապետն է նրան գործուղել Արցախ, որտեղ հանդիպում է ունեցել ոչ միայն նախագահի, այլեւ պատերազմի բովով անցած Սամվել Բաբայանի, ինչպես նաեւ արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ։ Ժամանակին նման ազգադավ հայտարարություն անողներին իշխանական էլիտայի ազգային գաղափարախոսության կրողներն ուղարկում էին «սեւ շենք», ինչպես դա արեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում, հիմա ակնհայտ մեղմ ու սիրալիր վերաբերմունք է դրսեւորվում այս տարրերի նկատմամբ՝ մատնելով, որ իրենք էլ թուրքական հինգերորդ շարասյան կողմնակիցները կամ ներկայացուցիչներն են։

Անի Սահակյան

դիտվել է 2781 անգամ
Լրահոս
Բաժակը դրած է, բաժակի շուրջ թղթեր է, որ պտտվում է․ Փաշինյան (video) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (video) Անդրանիկ Քոչարյանը թող իր տարիքից ամաչի ու իր ամենա-ամենա նախկին անցյալը հիշի․ հարցում (video) ԵՄ դիտորդները Հայաստանում հետախուզությամբ են զբաղվում․ ՌԴ ԱԳՆ խոսնակ (video) ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու. Զախարովա Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես Հայաստանը դարձրել են բանդիտների երկիր․ Էլինար Վարդանյան (video) Նիկոլական բանդան 44-օրյա պատերազմի մասնակցի է խոշտանգել (video) Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա Պետք է Նիկոլի հարցը լուծենք, այլ տարբերակ չկա՛․ Վահագն Չախալյան (video) Կնոջդ էլ են ասում, պապուդ էլ․ չէ՛, դու չունես արժանապատվություն․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե «քսերոքս» արած․ Փաշինյան (video) Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը Լածիրակների ոհմակ, մեկդ չկասկածե՛ք՝ ձեր էս խոշտանգումները բացահայտվելու են․ քաղաքացի (video) Փաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն Այվազյան Նիկոլը վախենում է ու ճիշտ է անում, պատմությունը չի ներում դավաճաններին. Վազգեն Սաղաթելյան Մենք զգուշացրել ենք հարևան երկրներին Իսրայելի դեմ գործողությունների մասին. Աբդոլլահիան ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Աննայի հետ տրնգին բումերանգի նման խփելու է ձեր բոտեքս արած մռութներին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ սրվել են. Սերգեյ Ֆյոդորով Նիկո՛լ, արի ասա՝ էդքան դուխ չունեմ, կանգնենք սաղով, պատերազմենք․ Վահագն Չախալյան (video) Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am