Սահմանադրության փոփոխություններ համավարակի ժամանակ

Հունվարից ի վեր աշխարհն ապրում է այլ օրակարգով, հարցերի այլ շրջանակով ու այլ մտահոգություններով: Միջազգային ողջ լրահոսը, օտարերկրյա պետությունների բարձրագույն իշխանության մարմինների քննարկումները, խորհրդակցությունները և որոշումների զգալի մասը նշվածների մասին է: Պետություններն անկախ դրանց կառուցակարգից սկսել են աշխատել համավարակի հաղթահարման, դրա հետևանքների չեզոքացման և պատճառած վնասների վերացման ուղղությամբ:

Բայց, ՀՀ-ն ապրում է այլ իրականությունում: Մենք պարտադրված ապրում ենք Նիկոլ Փաշինյանի հիվանդ երևակայության թելադրանքով:
Երևակայության հերթական հանգրվանը Սահմանադրական փոփոխություններն էին, որոնք վերջնականապես կոչնչացնեին ՀՀ-ում Սահմանադրական կարգեր, զսպումների ու հակակշիռների մեխանիզմների մնացուկները:

Անհաջող քայլերի հաջորդականությամբ, սխալը սխալի ետևից անելով, Նիկոլն անցկացրեց հակասահմանադրական փոփոխությունները:
Գիտեմ, որևէ մեկիդ չեմ զարմացնի Նիկոլի հերթական անօրինականության մասին գրելով: Բայց, ուզում եմ խոսել այդ անօրինականության արձագանքների մասին:

Օգտվելով այն հանգամանքից, որ համավարակը ջնջել է պետությունների սահմանները, Սահմանադրությունը համավարակի ֆոնին դիտարկենք միջազգային հարթակում:
Փաստերը հետևյալն են:
Ուսումնասիրելով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների սահմանադրական նախաձեռնությունները, պարզ դարձավ, որ համավարակի բռնկումից հետո, սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել են ՀՀ և ՌԴ իշխանությունները։
Երկուսն էլ դիմել են Վենետիկի հանձնաժողով նախագծերի վերաբերյալ խորհրդատվական կարծիքներ ստանալու համար:

Ահա այս փուլից ՀՀ և ՌԴ սահմանադրական փոփոխությունների գործընթացի նմանություններն ավարտվում են:
ՌԴ-ն չնայած իրավական հնարավորության հանրաքվե չանցկացնելու, միևնույն է անցկացրեց։
Հայաստանի կառավարության հարցված կարծիքում տեղ գտած կետերը չպահպանվեց ԱԺ-ում օրենքի ընդունման ժամանակ, կառավարությունը գիտակցելով մոտալուտ պարտությունը չեղարկեց հանրաքվեն, այնուամենայնիվ, Վենետիկի հանձնաժողովն ու միջազգային մամուլը զերծ մնացին ընդգծված քննադատությունից:

Շատ հետաքրքրական է այն հանգամանքը, որ ՌԴ սահմանադրական փոփոխությունները, չնայած բնույթով ու բովանդակությամբ առավել ընդարձակ էին, բայց պարունակում էին նաև Սահմանադրական դատարանի անդամների վերաբերող դրույթներ: Մասնավորապես, ՌԴ Սահմանադրության 83-րդ հոդվածի առաջարկվող փոփոխություններով Սահմանադրական դատարանի անդամների լիազորությունների դադարեցման մեխանիզմների մասով, Վենետիկի հանձնաժողովը խիստ քննադատել է, համարելով այն խոցելի,
ՍԴ-ն քաղաքական հնարավոր ճնշումներից կախվածության մեջ դնող։

Ինչու՞ է տարբեր երկրներում կատարվող նույնաբովանդակ, նույն պետական մարմնին, իշխանության նույն ճյուղին և նույն առարկայի վերաբերյալ (դատավորների լիազորությունների դադարեցում) փոփոխությունների եզրակացություններն այսքան տարբեր: Մի դեպքում այդ փոփոխությունը գնահատվում է խոցելի և քաղաքական, մյուս դեպքում՝ աչք փակելով:

Ընդհանուր առմամբ անմասն չմնաց նաև միջազգային մամուլը: Գնահատելով «խիստ իրավական» գործընթացները մի դեպքում որակել է խիստ հակասական ու անընդունելի։
ՌԴ սահմանադրական գործընթացները դիտարկվում էին բացառապես քաղաքական (օրինակ՝ Պուտինը երկարացնում է իր իշխանությունը 16 տարով) և անհամատեղելի վիրուսի հետ:
Իսկ ՀՀ հակասահմանադրական փոփոխություննների մասին խոսելիս միջազգային «գնահատողները» լուռ էին:

Ստացվում է, որ միջազգային իրավական և միջազգային քաղաքական ստանդարտները կարող են և տարբերակվում են կախված պահից ու մասնակիցներից:
Այս դեպքում երկու սուբյեկտների ՀՀ և ՌԴ սահմանադրական փոփոխություններին միջազգային կառույցների անդրադարձերը երկակի ստանդարտների կիրառման խոսուն օրինակ են:

Հ.Գ. Աչք փակելու նախապայմաններից մեկն էլ Նավալնին «Հ1-ով» ակցիան էր։ Այ այս կոնտեքստում դիտարկեք ձեր թվացյալ ինքնիշխանությունը։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

 

դիտվել է 151 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am