Մենք այսօր հաղթել ենք կորոնավիրուսին. Լուկաշենկո
«Բելտա» գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է,որ Բելառուսի առողջապահական համակարգը դիմակայեց կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում:
«Բելառուսը ցուցաբերել է «քաղաքական ողջախոհություն և ժողովրդական իմաստություն»։ Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում բժիշկներն են հայտնվել։ Մեր առողջապահական համակարգը դիմացավ, բայց մենք չենք նվազեցնի պայքարի աստիճանը, թեև այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ հաղթել ենք։ Կորոնավիրուսի դեմ պայքարում վերջնական հաղթանակից հետո մենք անպայման առաձին կհանդիպենք մեր բժիշկների հետ, որոնք այսօր դեռևս իրենց պարտքն են կատարում»,- ասել է Լուկաշենկոն։