Опять власть меняется...

Ուրեմն, երբ կորոնավիրուսը նոր էր մտել Հայաստան, և դեռ կարելի էր վարակի դեմն առնել, ասում էին` դիմակից օգուտ չկա, եղած-չեղած` մի հաշիվ է։

Հետո, երբ վարակը սկսեց հաղթարշավը, տարածվեց` ի «սփյուռս համայն Հայաստանի Հանրապետության» ու աղետալի չափերի հասավ, ասացին, որ համաճարակից միայն ճիշտ դիմակը ճիշտ կրելը կփրկի. դիմակ կրելը պարտադիր է` անգամ եթե 5 կիլոմետր շառավղով ոչ մի կենդանի շունչ չկա։

Եվ սկսեցին աջուձախ տուգանել բոլորին` մաքուր օդ շնչելու համար դիմակը թեկուզ մի րոպե իջեցնելը հանցագործություն համարելով։ Այդ «ոսկե կանոնը», բնականաբար, իրենց վրա չէր տարածվում` իրենք իրենց համար առանց դիմակի հանգիստ շրջում էին փողոցներով, սրճարաններում վեր ընկած ասում-խոսում, բարձրաշխարհիկ զրույցներ էին անում, այդ թվում` աշխատաքային ժամերին։ Եվ ոչինչ` աշխարհը շուռ չէր գալիս։

Ավելի ուշ, երբ ակնհայտ դարձավ, որ այս «դիմակ»ահանդեսը կոնկրետ տնտեսական շահեր է հետապնդում` տղերքը դիմակի գործ են անում և «գործարանային» արտադրանքի իրացման խնդիր ունեն, փորձեցին չքմեղանալ, թե բա` մենք առաջարկում ենք, բայց չենք պարտադրում, կարող եք յոլա գնալ ինքնաշեն դիմակներով. կարե՛ք դիմակներ, կրե՛ք դիմակներ, կյանքե՛ր փրկեք։

Բայց, որպեսզի շատ «տակ չտան», անցան «դիմակ»ահանդեսի երկրորդ փուլին` փողոցից փողոց ընկած, սկսեցին դիմակներ բաժանել հպարտ անցորդներին։ Իհարկե` ո՛չ սեփական գրպի հաշվին։

Տեսնելով, որ դա էլ չի օգնում` «գործարանային դիմակների» սպառումը հասել է «պատմական մինիմումին», ВОЗ-ի տղան զգուշորեն ակնարկեց, որ ժամանակն է «ոչ» ասել կտորե դիմակներին` միա՛յն բժշկական դիմակներով կարելի է վարակի հախից գալ։
Այսօր հերթական «քայլը» արվեց դիմակի գործը փրկելու ուղղությամբ։

Վարչահրամայապետ Փաշինյանը կառավարության նիստում անձա՛մբ հայտարարեց այդ մասին` պատվիրեց այսուհետ «կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ». եթե առաջ դիմակները թանկ էին` ոչ բոլորը կարող էին օրը չորս 200 դրամանոց դիմակ առնել, հիմա դիմակը ջրի գնով է վաճառվում`տնից դուրս եկաք թե չէ, վերելակից սկսած, դիմակը քաշում եք դեմքներիդ, և առա՛ջ` դեպի կորոնավիրուսազերծ ապահով «նոր Հայաստան»։

Այնպես որ, է՛լ ներում, բեկում չի լինելու։ Եթե մինչև հիմա մտնում էին բակերը, բռնացնում առանց դիմակի սեփական շքամուտքի մոտ կանգնած հպարտ քաղաքացիներին ու վրաները «ակտ» գրում, հիմա կարող եք տուգանվել հե՛նց շքամուտքում, աստիճաններով իջնելիս, բարձրանալիս կամ վերելակի սպասելիս։

Ըմբռնումով վերաբերվեք բացառապես գործարանային դիմակներով շրջելու անխուսափելի անհրաժեշտությանը, ու մի՛ բողոքեք. ինչ ցանել եք, այն էլ հնձում եք...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 791 անգամ
Լրահոս
Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am