Հակառուսական դավադրությունը բացահայտվում է. Վահան Իշխանյան

Հակառուսական դավադրությունը բացահայտվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է հրապարակախոս Վահան Իշխանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վրաստանում էլ հակառուսական քաղաքականությունը նույն ձեւով սկսվեց, սկզբից նախագահ Սաակաշվին ջանջիգյար էր Պուտինի հետ, հետո սկսեցին վատանալ հարաբարություները, Սաակաշվիլին Պուտինին ասում էր լիլիպուտին, հանել տվեց ռուսական բազաները, հետո պատրերազմ, հետո կորուստներ, գաղթականներ։
Հայաստանում էլ հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թե երբեք այսքան լավ չեն եղել հայ֊ռուսական հարաբերությունները, հետո ռուսական ֆաշիստ Շիշկինին ապաստան տվեցին, հետո սկսեցին ասել թե խնդիրներ կան հարաբերություններում, հետո Ռուաստանի արտգործ նախարար Լավրովը դժգոհեց որ Հայաստանում գործեր են բացում ռուսական ձեռնարկությունների դեմ, հետո Փաշինյանը մերժեց Պուտինի հրավերը մասնակցել Մոսկվայում Հայրենական պատրեազմի 75 ամյակի շքերթին , հետո ռուսական ալիքները եթերազրկելու նախագիծ, եւ հիմա էլ Պուտինի գլխավոր թշնամին՝ Նավալնին հանրայինի եթերում, եւ Մոսկվայից դժգոհություն՝ հայերը ուր են հասել որ եթեր են տալիս մեկին ով հայերին անվանում է խաչիկներ։

Փաշինյանը հայտնի էր որ ռուսաֆոբ է, հենց նրա պնդումը ապրիլյան պատերզմի մասին թե իբր Ռուաստանն էր հրահրել, որ Ադրբեջանը ԵԱՏՄ մտցնի, տիպիկ ռուսֆոբիական ախտորոշում է։ Ռուսաֆոբները իռացիոնալ վերաբերմունք ունեն Ռուսաստանի նկատմամբ նրանց անընդհատ թվում է թե Կրեմլի ինչ որ գաղտնի սենյակում մի քանի հոգի օրն ի բուն աշխատում են այն բանի վրա թե ինչպես հայերին օգտագործեն թուրքերի ու ադրբեջանցիների հետ հարցեր լուծելիս, ավելի արմատականները վստահ են թե կաբինետում ծրագրել են հայերին վերացնել, իսկ Ադրբեջանն էլ հեչ էլ նպատակ չի դրել Արցախը բնաջնջել, հետո էլ ներխուժել ՀՀ֊ն բնաջնջել, շատ կիրթ ժողովուրդ է, այ մի քիչ զիջում անես, հետները քիրվա կդառնաս, մենակ թե Ռուաստանն է խառնում մեր երկու ազատատենչ ժողովուրդների հաշիվները։
Հեղափոխության ժամանակ Փաշինյանը իր ռուսաֆոբիան վարպետորեն թաքցրեց, ինչպես հոգեբուժարանի այն պացիենտը որ կոշիկը թոկից կապած հետեւից քարշ է տալիս, բժիշկը հարցնում է՝ Ժորիկ, էդ ի՞նչ է, Ժորկիը՝ յա, այ բժիշկ, չեք տեսնում կոշիկ է, բժիշկը ուրախ թփթփացնում է ուսին՝ ապրես, ահա լրիվ ապաքինվել ես, ու հենց հեռանում է, Ժորիկը ֆռում է կոշիկին աչքով տալիս՝ լավ ֆռցրինք բժշկին չէ՞, Շարիկ ջան։
Արեւմուտքի իշխող շրջանակներն էլ Ռուսաստանի շուրջ օղակը սեղմելու համար հսկայական ֆինանսներ ծախսելով մի կողմից բուծում են նորանոր ռուսաֆոբներ, մյուս կողմից եղած ռուսաֆոբների ֆոբիան սրում։ Ի վերջո նրանք հակառուսական դավադրության առաջին փուլն ավարտեցին՝ թավշյա հեղափոխության անվան տակ իշխանության եկան ռուսաֆոբները, որոնք էլ սրում են Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Բայց դե գերխնդիրը ռուսական բազաներն հանելն է, որը մի քիչ դժվար է մի երկրում ուր բնակչության մեծ մասը բարեկամաբար է տրամադրված Ռուսաստանին։

Մի անգամ արդեն անկախ Հայաստանը քաղել է հակառուս քաղաքականության պտուղները՝ երբ 1990֊ականներին ՀՀՇ-ն գալով իշխանության Գորբաչովի հետ թշնամանքը հասցրեց գագաթնակետի, Գորբաչովին նոբելյան մրցանակ տալու դեմ բողոքներ գրեցին, Հայաստանը հրաժարվեց մասնակցել Սովետական միությունը պահպանելու համամիութենական հանրաքվեին։ Իսկ Ադրբեջանը իշխանության ղեկին պահեց Մոսկվայի բարեկամ կոմունիստներին, համամիութենական հանրաքվեին մասնակցեց, եւ արդյունքում Մոսկվայի թշնամի դարձած Հայաստանը 1991֊ին ստացավ Կոլցո օպերացիան, որի պատճառով Գետաշենի ենթաշրջանը գրավեց Մոսկվայի բարեկամ մնացած Ադրբեջանը։

Հանուն ինչի՞ էր այդ ամենը, ինքնիշխանությա՞ն, բայց մի քանի ամիս անց Ադրբեջանն էլ Հայաստանն էլ հավասար անկախություն ստացան։

Նույնն էլ հիմա, հակառուսական ուժերը խաղացնում էին ազգայնական զգացումներ, թե իբր Հայաստանը Ռուսաստանի գաղութ է, պետք է ապագաղութացնել, մեր ինքնիշխանությունը, եւ այլն, փողոցներն ընկած վանկարկում էին՝ ա-զա՛տ, ան-կա՛խ Հա՛-յա՛ս-տա՛ն։ Եկան իշխանության՝ երկիրը տվեցին համաճարակի երախը, էնպես թուլացրին, ինքնիշխանությունը էնքան իջեցրին, որ երկիրը նույնիսկ Վրաստանից ու Սերբիայից է կախված, օգնություն է խնդրում բոլորից։ Այս օգնության սպասողականությունը լավ առիթ է ֆինասական խոստումներով ավելի սրել հարաբերությունները Ռուաստանի հետ։ Ի՞նչ է դուրս գալիս, ինքնիշխանություն գոռացողները դարձել են երկրի ինքնիշխանության գլխավոր սպառնալիքը։

ՀՀՇ֊ի երկրորդ սերունդը Արեւմուտքի հրահրմամբ երկիրը նոր հակամարտության է տանում Ռուսաստանի հետ, որ կարող է լուրջ կորուստներ բերել»:

դիտվել է 1783 անգամ
Լրահոս
Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am