Դուք հիվանդ եք, պարոնայք իշխանավորներ, լուրջ հիվանդ. Նաիրա Զոհրաբյան

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, էս բացարձակ անպատասխանատվությունն ու ցինիզմը, էս անսխալականության հիվանդագին բարդույթը, արդեն իսկապես վախենալու է: Ես սպասում էի, որ նախարարությունը կամ պարետատունը ադեկվատ կարձագանքի իմ ահազանգին, կասեն շնորհակալ ենք, որ ահազանգում եք, այո, ցավալի բան է տեղի ունեցել ու վստահ եղեք, որ մեղավորները կպատժվեն, մի հատ էլ զանգեին ու ներողություն խնդրեին տատիկի հարազատներից: Բայց չէ, սրանք ո՞նց կարող են էդքան արժանապատվություն և ուժ ունենան` իրենց սխալը ընդունելու համար: Սրանք հազիվ հարձակվեն սեփական հանգուցյալին կորցրածների վրա, թե էս ի՞նչ անկապ «շուխուր» եք դրել, դիակ ա, կորել ա էլի՞, էս հեղափոխության դեմ եք հա՞ դուրս եկել, էս կարողա՞ հակահեղափոխական եք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Է՞ս չեք

Ուրեմն, իմ ահազանգին, որ կորոնավիուսից մահացած գյումրեցի տատիկի դին կորել է և 2 օր է հարազատները չգիտեն, որտե՞ղ փնտրեն իրենց հարազատի դին, առողջապահության նախարարությունից մոտավորապես էսպիսի մի բան են պատասխանում` «դե հա, հասկացանք էլի, կորել-կորել ա, մենք ձեզանից շուտ դա գիտենք, պետք լինի` մի հատ ԴՆԹ-ի անալիզ կանենք, էնպես որ` անհարկի մի շահարկեք»։ Մոտավորապես էսպիսի մի պատասխան: Բնականաբար, պարզվեց, որ դին իսկապես չկա և հայերեն լավ չկարդացող սանիտարը տատիկի դին տվել է բոլորովին այլ անձանց, ովքեր եկել էին անատոմիկ իրենց հանգուցյալի հետևից, հեռվից նայել են դին ու ասել են` հա, ոնց որ մերն ա: Վերցրել, տարել ու հուղարկավորել են ուրիշի հարազատին:
Դեռ լավ ա, որ կորած տատիկի հարազատներին չեն ասել, լավ, դե, եկեք ձեզ էլ ուրիշ դիակ տանք, գնացեք ջոկեք, մի բան էլ դուք վերցրեք, տարեք:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, էս բացարձակ անպատասխանատվությունն ու ցինիզմը, էս անսխալականության հիվանդագին բարդույթը, արդեն իսկապես վախենալու է: Ես սպասում էի, որ նախարարությունը կամ պարետատունը ադեկվատ կարձագանքի իմ ահազանգին, կասեն շնորհակալ ենք, որ ահազանգում եք, այո, ցավալի բան է տեղի ունեցել ու վստահ եղեք, որ մեղավորները կպատժվեն, մի հատ էլ զանգեին ու ներողություն խնդրեին տատիկի հարազատներից: Բայց չէ, սրանք ո՞նց կարող են էդքան արժանապատվություն և ուժ ունենան` իրենց սխալը ընդունելու համար: Սրանք հազիվ հարձակվեն սեփական հանգուցյալին կորցրածների վրա, թե էս ի՞նչ անկապ «շուխուր» եք դրել, դիակ ա, կորել ա էլի՞, էս հեղափոխության դեմ եք հա՞ դուրս եկել, էս կարողա՞ հակահեղափոխական եք:

Դուք հիվանդ եք, պարոնայք իշխանավորներ, լուրջ հիվանդ և ձեր հիվանդությունը անբարտավանությունը, զզվելի պոպուլիզմը, նողկալի դեմագոգիան ու ժողովրդի վրա թքած ունենալն է:

Ու ձեր բուծած մի քանի զորացրված ֆեյքերով և դրանց հավասարեցված գլենդելակրասնոդարյան հայերով եթե կարծում եք, որ կարողանալու եք բոլորին ու ամենուր լռեցնել, ասեմ, որ ձեր հաշվարկներում ահավոր սխալվել եք: Եթե կարծում եք, որ քրեական գործեր շարելով՝ լռեցնելո՞ւ եք, չեք պատկերացնում ինչ մասշտաբի եք սխալվել:
Լոսի հարգելի մորքուրներ ու Ուստ-Կամենագորսկի հորքուրներ, որ երեկվանից նորից ֆեյսբուքի մայրուղի եք դուրս եկել, անգամ մարդու մահն ու վիշտն եք փորձում հարմարեցնել ձեր պաշտած իշխանության կոմֆորտ զոնաներին, էս ինչ զվարճալի անսամբլ եք դուք։
Ի տարբերություն ձեզ, ինձ ու իմ նման հազարավորների համար ընտանիքը սրբություն է, իսկ վիշտը` խոնարհումի արժանի։ Ու եթե դուք ձեր այփադների դիմաց թառած, կամ մանիկյուր անելուց կարծում եք, որ եթե դիակ են կորցնում ու մեկի դիակը ձեռի հետ տալիս են ուրիշին, մենք պիտի լռենք, որ հանկարծ հեղափոխական արժեքները չսասանվեն ու հեղափոխության վրայից թավիշը չթափվի, այ էդտեղ էլ դուք եք փիս ձևով սխալվում։

Ի դեպ, երեկ արդեն ահազանգ ստացա, որ տատիկի կորած դիակը էս ընթացքում միակ դեպքը չի եղել: Էս պահին ճշտում եմ մանրամասներն ու հանգամանքները: Եթե հաստատվեցին, սպասեք նոր տեղեկատվության: Դե դուք էլ այփադների դիմաց նստած, «նա ստարտ» սպասեք, որ «հուժկու» հակահարված տաք ինձ ու ձեր մաս-մեդիաներում գրեք`«Տեսեք, թե Պերմի տարածաշրջան Տուպիցա գյուղի մեր հայրենակիցը ինչպիսի ջախջախիչ հարված է հասցրել Նաիրա Զոհրաբյանին»: Ամենաշատը ինձ զվարճացնում են նման վերնագրերով «ջախջախումները»:

Ի դեպ, Տուպիցա գյուղ կա, ինչպես և կա` Խրենովո անվամբ գյուղ»,- գրել է Զոհրաբյանը։

դիտվել է 531 անգամ
Լրահոս
Երևան-Թբիլիսի ճանապարհը փակ է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել Բայրամովը խոսել է տարածաշրջանում 3+3 ձևաչափի արդյունավետության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ Նիկոլի լկտի սուտը «Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am