Այսօր «Իմ քայլը» հիմնադրամից ասում են՝ տունն ազատի, խորտակված վիճակում եմ. 8 երեխայի մայր (տեսանյութ)

20 տարում բազմաթիվ վարձով բնակարաններ՝ Հայաստանի տարբեր շրջաններում: 37 ամյա Քրիստինեն 2 տարի առաջ 8 անչափահաս երեխայի հետ հանգրվանեց այն բնակարանում, որը նրան ժամանակավորապես տրամադրել էր «Իմ քայլը» հիմնադրամը: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Սակայն այսօր արդեն հիմնադրամից զանգ են ստացել, ունեն ընդամենը մեկ օր՝ բնակարանն ազատելու համար: Քրիստինեն 8 անչափահաս երեխայի հետ դրսում է հայտնվելու, գնալու տեղ չունի: Բազմանդամ ընտանիքին էլ ոչ մի բարեկամ կորոնավիրուսի այս պայմաններում չի հյուրընկալում:

«Մենք իրենց ասում ենք մի փոքր ժամանակ տվեք, որ կարողանանք տուն փնտրել, 8 երեխա ունեմ, մեծ տաս 2-3 ամսից մեկնելու է ծառայության: Մեզ կանգնում, ասում են՝ մեզ ընդհանրապես չի հուզում, թե երեխաներին ուր կտանենք, կամ իրերն ուր կտեղափոխեք: Մեզ ասում են՝ եթե բնակարանը չազատեք, ոստիկան կբերենք»,-ասաց ընտանիքի մայրը՝ Քրիստինե Մամուլյանը:

Քրիստինեն «Իմ քայլը» հիմնադրամից մի փոքր ժամանակ է խնդրել, այլ բնակարան գտնելու նպատակով, սակայն հիմնադրամն արդեն ուղարկել է բեռնատարը իրերը դուրս բերելու համար:

«Մենք տան տիրոջն ընդհանրապես չենք տեսել, հեռախոսով ամուսինս զրուցել է, Արմեն անունով մարդու հետ, ի դեպ, խոսել էինք, ասել էր, որ օգոստոսի մեկով ազատենք բնակարանը, իսկ այսօր ասում են ազատեք, ամուսինս խնդրեց որ գոնե 10 օր ժամանակ տան, որ գոնե տուն փնտրենք, չեն համաձայնվում»,-ասաց Քրիստինե Մամուլյանը:

Մինչև այս բնակարան տեղափոխվելը՝ բնակվել են ավտոտնակում, երեխաներն էլ ժամանակավորապես «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում էին: Այժմ այդ ավտոտնակ վերադառնալ չեն կարող:

«Հույսս դրել էի վարչապետի վրա, մեծ ակնկալիքով, ես իրեն ընտրել եմ, որ պետք է իմ կյանքում բարեփոխում անի, այսօրվա դրությամբ ոչինչ չի փոխվում, ավելի վատ է, ես խորտակված վիճակում եմ»,- ասաց Քրիստինե Մամուլյանը:

դիտվել է 753 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am