Դու նախ դիմիր հայ ժողովրդին, հետո Ադրբեջանի ժողովրդին․ Սերգեյ Շաքարյանցը՝ Նիկոլ Փաշինյանին. video
Ադրբեջանի նախագահ Ալիևը հանդես է եկել քրեական հանցագործության մեջ կոնկրետ մեղադրանքներով, քանի որ մաքսանենգությունը քրեական հանցագործություն է, ոչ թե քաղաքական: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանն ու մեղադրանքներին՝ ուղղված Հայաստանի իշխանություններին: