Սա կայուն վիճակ չէ. «Ջայլամի» քաղաքականությանը պետք է վերջ տալ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը երեկ տեսակոնֆերանս անցկացրեցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։

Հայաստանն ու Ադրբեջանը դժգոհել եմ միմյանցից:

Մնացականյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին և խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը: Միևնույն ժամանակ նա կարևորել է Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով:

Մամեդյարովն էլ իր հերթին համանախագահներին բողոքել է Հայաստան-Արցախ ավտոմայրուղու կառուցման հեռանկարների թեմայով:

Երեկ ավելի ուշ համանախագահները հանդես եկան հայտարարությամբ: Նրանք շեշտել են բովանդակային բանակցություններին և խաղաղության մթնոլորտին նպաստող մթնոլորտի խթանման և պահպանման կարևորությունը, ապա դրական են գնահատել տեղում իրավիճակի համեմատաբար կայունությունը և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են կիրառել ուղիղ հաղորդակցության ուղիները՝ լարումից խուսափելու համար։

Տարօրինակ է, որ Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունների, Ալիևի՝ Հայաստանը գրավելու, Երևանը «ադրբեջանական տարածք», առհասարակ՝ ողջ Հայաստանը՝ «Ադրբեջանի պատմական հողեր» ներկայացնելու ֆոնին համանախագահները համարում են ամեն ինչ կայուն է, և նույնիսկ գոհ են ընդհանուր իրավիճակից:

Տարիներ առաջ, տևական ժամանակ մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը, համանախագահների նման «բալանսավորված» հայտարարությունները ու Ռուսաստանի կողմից Ադրբեջանին՝ սպառազինության վաճառքը հանգեցրեցին մի իրավիճակի, երբ Ալիևն իրեն այնքան ազատություն տվեց, որ որոշեց մի քանի օրանոց ռազմական գործողություններով հայկական կողմից ցանկալի «տարածքները» կարող է հետ ստանալ:

Հիմա միջնորդների՝ ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում կեցվածքը, ի վերջո, հանգեցնելու նույն մթնոլորտի ձևավորմանը, եթե իհարկե, արդեն չի ձևավորվել նման իրավիճակ:
ՀՀ ԱԳՆ-ն չպետք է թույլ տա, որպեսզի նման իրավիճակում համանախագահները «ջայլամի» քաղաքականություն վարեն: Նրանց հայտարարություններում պետք է հասցեական Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների հայտարարությունները դատապարտվեն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1839 անգամ
Լրահոս
Լոռու մարզպետին Ստեփանավանի ուսուցիչները վռնդել են Արցախում զոհված Գրիգոր Դավթյանն այսօր պետք է զորացրվեր Եթե ապրեինք իրավական պետությունում, ԱԺ նախագահի՝ թուրքական գործակալ լինելու լուրին կհաջորդեր քրգործի հարուցումը, կքննարկվեր նրա լիազորությունների ժամանակավոր դադարեցման հարցը․ Ա․ Վարդևանյան Հայի ժամանակակից տականքը Դատե՛լ դատողներին. այսպես կոչված «մարտի 1-ի գործով» բացահայտվեցին հակահայ «իշխանության» բնույթն ու գործակատարները Պուտինի արցախյան PR-ն ու պատիժը. Փաշինյանին հանգիստ չեն տալիս Թուրքերը պլաններ ունեն. Հայաստանը սպառնալիքի տակ Ռուսաստանը շարունակում է մերկացնել փաշինյանական իշխանությանը Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունները որդեգրել են թուրքերի և ադրբեջանցիների մեթոդները՝ ստել հայ ժողովրդին. Մինասյան Մարտակերտում ադրբեջանցիները կրակել են հայ գյուղացու ուղղությամբ և գողացել նրա 7 գլուխ անասունը Դավիթ Խաժակյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին Լավրովն ասում է՝ գերիների ցուցակը հայերն ուշ են տվել, դրա համար չենք կարողացել բոլորին բերենք, հողատուն ասում էր՝ 17 ուժերը ցույցեր են անում, դրա համար չենք կարում բերենք գերիներին Արարատ Միրզոյանի թուրքական գործակալ լինելու շոկային լուրից հետո ԱԺ նիստը սկսում է հանդարտ, ինչպես միշտ, կարծես թե ոչինչ չի կատարվել Խոստացել էր գերության մեջ գտնվող որդուն վերադարձնել եւ գումար հափշտակել Բեն Ավետիսյանն ու Դիանա Տոնոյանն ամուսանցել են Ո՞վ է նորանշանակ առողջապահության նախարարի ամուսինը․ Dejavu տելեգրամյան ալիք Քաղաքականություն է, սըր․․․ Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը վատացե՞լ է Դրմբոն գյուղի բնակիչները ճանապարհից օգտվելու խնդրանքով դիմել են Մուրադովին (տեսանյութ) «Եվրոպական դատարանում են ասում են՝ դե, դուք գնում եք, իրար հետ հաց եք ուտում, կենացներ եք ասում». Ռուբեն Մելիքյան «Հարգելի օմեգա, ինչի՞ հիման վրա ես դու սկսել համագործակցությունը ՀՀ ԱԱԾ-ի հետ». Ռուբեն Մելիքյանը՝ Արարատ Միրզոյանին Միանում եմ զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնելու և զոհվածների ընտանիքներին աջակցելու՝ Համալսարանականների նախաձեռնությանը. Միհրան Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 19-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Իրանի շուրջ հնարավոր զարգացումների և տարածաշրջանային գործընթացների մասին: «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` հունվարի 19–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով։ Հունվարի 19-ին ժամը 12:00-ին, տեղի կունենա «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամլո ասուլիսը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International Association-ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում: Հունվարի 19-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրավաբան Գոհար Մելոյանը: ԹԵՄԱ՝ «Իմ քայլը» դեմ քվեարկեց գերիների վերադարձի նախագիծը. հայ գերիների վերադարձը. մեր գերիների նկատմամբ խոշտանգումներն ու իրավունքների ոտնահարումը: Հունվարի 18-ին` երկուշաբթի` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԲՀԿ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի Հունվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Հունվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի վերջին սկանդալային բացահայտումների հետքերով: Հունվարի 18-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, մարդու իրավունքների խախտում , գերիներ, , վերջին սկանդալային բացահայտումների հետքերով: Հունվարի 18-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, վերջին սկանդալային բացահայտումների հետքերով: Հունվարի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը: ԹԵՄԱ՝ մամուլի ազատության դեմ ճնշումները . ՀՌՀ անդամների կողմից հ/ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերի և որոշ հ/ը հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերիզ զրկելը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub