Դամ պահողը

Սահմանադրական դատարանի թնջուկը ոչ մի կերպ չի լուծվում: Իշխանության քայլերը հայտնի ըմպելիքի <<կրկին փորձիր>> կարգախոսն է հիշեցնում: Արդեն որերորդ պլանն են մշակում, օրենք ընդունում, մինչեւ անգամ սահմանադրական կարգի տապալման գնացին՝ լուծում տալու ՍԴ-ի հարցը, բայց այն չի լուծվում ու չի լուծվում: Իսկ պատճառը հայտնի է բոլորին: Տգիտության մարաթոնում անվիճելի առաջատար համարվող իշխանությունների խելքի բանը չէ օրենք գրելը կամ այն փոփոխելը: Ու մինչ մի բան անում են, ապա ժամանակից շուտ ՝ ուռա բացականչում, որ վերջապես ունենալու են իրենց երազանքների դատարանը, պարզվում էր, որ գործն էլի կիսատ են թողել ու այդ երազանքը դեռ հեռու է իրականությունից:

Երեկ էլ արտահերթ նիստ էին հրավիրել որի օրակարգում Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն էր։

Հիշեցնենք, որ այս փոփոխությունը պարտադիր էր սահմանադրական փոփոխությունների իրականացումից հետո, բայց իմքայլականները այդ մասին թերևս տեղյակ չէին՝ նրանց պետք էր հապշտապ, օր առաջ ազատվել Հրայր Թովմասյանից ու ՍԴ երեք դատավորներից, ուստի մտքներով չէր անցել, որ պետք է նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքը համապատասխանեցնեն: Եվ ՍԴ անդամների, և տարբեր իրավաբանների կողմից այս մասին բարձրաձայնելուց հետո միայն որոշեցին արտահերթ նիստով բերել այս փոփոխությունները։ Նիստն այդ, ինչպես և նախորդը, երբ սահմանադրական փոփոխություններն էին քննարկվում, «Իմ քայլի» պատգամավորներն անցկացրեցին մենք-մերոնցով՝ ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» բոյկոտել էին: Իմքայլականներն իրենց համար նիստ արեցին, իրենց համար զեկուցեցին ու նախագիծն ընդունեցին միաձայն՝ 80 ձայնով, ութը բացակայում էին, քանի որ վարակված են կորոնավիրուսով: Ղազագրերի փաստը ծաղրող Նիկոլ Փաշինյանի թիմում նույն մեթոդնրով են առաջնորդվում, թերեւս մի տարբերությամբ, որ այստեղ միգուցե նախապես ղազագրեր չեն ստորագրվել, բայց հաստատվել է ղազագրային մթնոլորտ ու որեւէ մեկն իրավունք չունի խախտել չգրված օրենքները: Ինչեւէ, հիմա, երբ այս փոփոխություններն էլ ընդունեցին, ու կարծես թե ամեն ինչ համապատասխանեցրեցին եւ օրենքը պետք է ստորագրվեր ու ուժի մեջ մտներ՝ վերջ դնելով իշխանության ամիսների տվայտանքները, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից հայտարարեցին, որ նախագահը չի պատրաստվում ստորագրել այն: «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու»:

Նախագահականից չեն պարզաբանում պատճառների մասին, բայց առանց դրա էլ պարզ է, որ հանրապետության թիվ մեկ տուրիստը չի պատրաստվում իրեն նեղություն տալ, ավելի ճիշտ որեւէ գործ անել, որեւէ հարցում պատասխանատվություն ստանձնել ՝ կամ ստորագրել օրենքը, կամ ուղարկել ՍԴ կամ էլ առնվազն հայտնել, թե ինչու չի ստորագրում: Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի կողմից որևէ օրենք չստորագրվելու դեպքում այդ լիազորությունը 21 օր հետո փոխանցվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահին:

Որևէ կերպ, նորմատիվ-իրավական ակտով չի կարող սահմանվել ավելի կարճ ժամկետ կամ ժամկետի կրճատում, քանի որ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Հետևաբար ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարող է ստորագրել նախագահի կողմից չստորագրված օրենքը բացառապես այն դեպքում, երբ նախագահի կողմից օրենքը ստորագրելու համար նախատեսված 21-օրյա ժամկետը լրացել է և այն չի ստորագրվել:

Բայց քանի որ իշխանական թիմի համար Սահմանադրություն բռնաբարելը դարձել է հաճելի զբաղմունք, կասկած չկա, որ չսպասելով սահմանված ժամկետին վաղը եւեթ ԱԺ նախագահը կստորագրի այդ օրենքը:

Անի Սահակյան

դիտվել է 1571 անգամ
Լրահոս
ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովա Իշխանությունը բանդաներ է ձևավորել․ Ռուբեն Հակոբյան (video) Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ամեն ինչ․ խաղից կշտանալով՝ թողնելու է միայնակ. Զախարովան (video) Այ «օձ խուզող», կգնաս անուն առ անուն ազգիդ անունը կգրես պատերին․ Շահինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Պիտի Նիկոլի ձեռքը բռնենք, հետո էլ ձեռնաշղթաներ հագցնենք. ակցիայի մասնակից (video) Հլա հարցա՝ ինչ ա եղել․ Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին (video) Փաշինյանին Ոսկեպարից վռնդել են․ Նաիրա Զոհրաբյան (video) Սկսում ենք անհնազանդության ակցիաներ․ պետք է կանգնեցնենք Նիկոլին․ Վահագն Չախալյան (video) Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Հրատապ եթեր Ոսկեպարից․ ի՞նչ է ասել Փաշինյանը (video) Այսօրվանից դուրս ենք գալիս անհնազանդության՝ միացե՛ք․ Հովհաննես Շահինյան (video) Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում (video) Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան «Լունապարկում» երեխան ընկել է ատրակցիոնից Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Ինչ ասես իմ, կնգաս, երեխեքիս... ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը՝ Ոսկեպարում (video) Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am