Ակտիվ տեղաշարժեր են տեղի ունենում

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարման համակարգում ակտիվ տեղաշարժեր են տեղի ունենում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է իշխանության օրենսդիր, դատական եւ գործադիր թեւերի միջեւ փոխհարաբերություններին։ Ժողովրդավարական համակարգի համար հիմնաքարային նշանակություն ունեցող՝ իշխանության ճյուղերի տարանջատման եւ անկախության սկզբունքը մեզանում չի գործում ըստ նշանակության:

Խնդիրն այն է, որ իշխանության բեւեռացման գործընթաց է տեղի ունենում։ Իշխող քաղաքական ուժը վերահսկողություն ունի օրենսդիր եւ գործադիր իշխանության ճյուղերում, սակայն դատական իշխանությունը տեւական ժամանակ պահպանում է իր անկախությունը։ Եվ քանի որ առկա իշխանական համակարգի կոնյուկտուրայից ելնելով՝ դատական իշխանությունը կարող է լավագույն ձեւով իրականացնել փոխզսպումների եւ հակակշիռների ապահովման գործընթացը, այդ իսկ պատճառով էլ հենց իշխանության այս թեւը հայտնվեց իշխող քաղաքական ուժի թիրախում։

Այստեղ հարցն այն է, որ դատական իշխանությունը՝ ի դեմս Սահմանադրական դատարանի, կարող է դիտարկել իշխանությունների նախաձեռնությունների եւ գործողությունների՝ Սահմանադրությանը համապատասխան լինելու հարցը։ Եվ եթե ՍԴ-ն անկախ է գործում, ապա նրա կայացրած որոշումները հաճախ կարող են նաեւ դեմ լինել իշխանությունների քաղաքական շահերին։

Դրա համար էլ իշխող քաղաքական ուժը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, որոշեց, որ պետք է ՍԴ-ն վերակազմավորել, փոխել դատավորների կազմը։ Սակայն հենց այնպես չէին կարող դա անել, դրա համար պետք էին անհրաժեշտ «հիմնավորումներ»։ Այդ նպատակով իշխանությունները հորինեցին այն տեսությունը, թե ՍԴ-ում առկա է ճգնաժամ, երբ այդ կառույցը բնականոն ձեւով շարունակում էր աշխատել։

Եվ զարմանալին այն է, որ իրենց պաշտոնավարման սկզբում իշխանություններն աշխատում էին ՍԴ-ի հետ, եւ որեւէ խնդիր չկար, սակայն ինչ-որ մի պահից այդ կառույցում սկսվեց անհասկանալի ճգնաժամ հորինվել։

Այսինքն, ոչ էլ «ինչ-որ» պահից, այլ մեկ տարուց ավելի աշխատանքի չգնացող, բարձր աշխատավարձ ստացող, իրեն ժամանակին ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանի «ի հայտ գալուց» սկսած: Պարզ է, որ ՍԴ-ի ճգնաժամի շուրջ խոսակցություններն ընդամենը քաղաքական հաշվարկների արդյունք էին։

Սակայն եթե իշխանությունները ՍԴ-ի շուրջ արհեստական ճգնաժամ են հորինել, պետք է ունենան նաեւ դրա հանգուցալուծման ուղիները։

ՍԴ դատավորների հեռացման հարցը նախ փորձ արվեց լուծել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի միջոցով, ապա երբ պարզ դարձավ, որ հանրաքվեի հետաձգումը կարող է պայմաններ ստեղծել, որ սահմանադրական փոփոխությունները չանցնեն, իշխանություններն անցան այն օրենսդրական նախաձեռնության տեսքով ԱԺ-ի կողմից արագ ռեժիմով անցկացնելու տարբերակին՝ ՍԴ չդիմելով, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ, նախագահի ստորագրման ինստիտուտը վերացնելով, ընդ որում, նույն նախագահի «բարձր հովանու» ներքո, հետո գնացքի հետեւից վազելով՝ ՍԴ մասին օրենքում փոփոխություններ անելով:

Մի խոսքով՝ քափուքրտինք մտած՝ չնայելով օրենքներին ու սահմանադրական ընթացակարգերին:

ՍԴ «հեռացված» դատավորներն արդեն հայտարարել են իրենց իրավունքները պաշտպանելու մասին, ընդհուպ՝ ՄԻԵԴ-ի միջոցով: Արդյունքում, իշխանությունները ստացան մի վիճակ, որ այսուհետ ինչ շարունակություն էլ ունենան գործընթացները, միեւնույն է, ՍԴ-ն լեգիտիմության խնդիր է ունենալու:

Մյուս կողմից՝ հանրության մեջ կա հիմնավոր կասկած, որ Սահմանադրական դատարանը կորցնելու է իր ֆունկցիոնալ դերակատարությունը՝ դառնալով իշխանության կցորդը։

Իշխանություններն ըստ էության արհեստական ճգնաժամ հորինեցին ՍԴ-ի շուրջ, սակայն իրական ճգնաժամային «հանգուցալուծման հասան»։ Կասկած չկա, որ այս գործընթացը իր բացասական հետքը կթողնի պետական, առավել եւս՝ դատական համակարգի գործունեության վրա, սակայն գլխավոր հարցն այն է, թե ե՞րբ ու ի՞նչ գնով կհաջողվի կարգավորել խախտված հիմքերը, կամ, ինչպես բազմաթիվ իրավաբաններ են գնահատում, վերականգնել սահմանադրական կարգը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1288 անգամ
Լրահոս
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am