Տխուր թվեր

2020թ-ին ակնկալվող 5.3%- անոց տնտեսական աճի փոխարեն ԿԲ-ն այժմ 4%-անոց անկում է կանխատեսում: Տնտեսության ճյուղերից ամենամեծ անկումը կանխատեսվում է շինարարության ոլորտում՝ -11,2%, երկրորդ տեղում ծառայությունների ոլորտն է՝ -4,3%, արդյունաբերության անկումը կկազմի -2,2%, գյուղատնտեսությանը՝ -0,4%։ Մինչև տարեվերջ ՀՀ-ից արտահանման կրճատումը կանխատեսվում է 12-15%, ներմուծումը՝ 15-17%-ի սահմաններում: Արտաքին դրամական տրանսֆերները կնվազեն 22-25 տոկոսով։

Իսկ ընդհանրապես կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում կրճատվել են գրեթե բոլոր տնտեսական ցուցանիշները, բացի թերևս պետական ներդրումներից ու պետական սպառումից: ՀՀ ԿԲ-ն այսօր հրապարակել է 2020թ-ի երկրորդ եռամսյակի հաշվետվությունը, որտեղ ներկայացված են նաև կորոնավիրուսի համավարակի հետևանքով ՀՀ տնտեսության կրած կորուստներն ու մինչև տարեվերջ սպասվող կանխատեսումները:
Տնտեսական անկման այս կանխատեսումներն, ըստ ԿԲ-ի, հիմնականում պայմանավորված են համավարակի տարածմամբ, տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակմամբ, ինչպես նաև մասնավոր եկամուտների ու դրսից ֆինանսական փոխանցումների կրճատմամբ:
ԿԲ-ի հաշվետվության համաձայն՝ մասնավոր փոխանցումներն այս տարի կկրճատվեն շուրջ ¼-ով կամ 22-25%-ով:
Իսկ մասնավոր հատվածի եկամուտների կրճատումն իր հերթին կբերի մասնավոր սպառման 6.3% կրճատման:
Բնականաբար, տնտեսական անկման հետևանքներն ուղղակի ազդեցություն կունենան քաղաքացիների սոցիալական վիճակի և գործազրության մակարդակի վրա։
Ըստ Կենտրանական բանկի՝ այս պահին դեռ անորոշ է, թե
կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ մնացած քաղաքացիների թիվն ինչքան է կազմում։

«Տնտեսական գործոնների ընդհանուր ազդեցությունը գործազրկության վրա մեծապես անորոշ է, քանի որ համավարակի տարածումը կարող է անդրադառնալ նաև աշխատուժի առաջարկի կրճատման վրա: Գործազրկության ցուցանիշները կարող են թերագնահատված լինել նաև 2020թ-ի երկրորդ եռամսյակում՝ բազմաթիվ աշխատողների հարկադիր պարապուրդում գտնվելը հաշվարկում չներառելու հետևանքով»,- նշված է ԿԲ հաշվետվության մեջ։ Չնայած նման արձանագրմանը, ամեն դեպքում Կենտրանական բանկը կանխատեսում է, որ 2020թ-ի ընթացքում գործազուրկների թիվը ՀՀ-ում կավելանա 20.4%-ով:
Ինչ վերաբերում է գնաճին, այն հիմնականում պահպանվել է 4%-անոց կանխատեսման շեմում: Համավարակի ներքին ու արտաքին ազդակներով պայմանավորված որոշ շեղումները կանխատեսված ցուցանիշից ԿԲ-ն կարգավորել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայման շնորհիվ: Այսպիսով, մինչև տարեվերջ ԿԲ-ն խոստանում է գնաճը պահել կանխատեսված 4+(-)1.9%-ի սահմաններում:

Ինչպես հայտնի է, 2020թ-ի բյուջեի մասին օրենքով նախատեսված էր տարեկան 5.3% տնտեսական աճ: Մարտին՝ առաջին եռամսյակի հաշվետվությամբ, երբ արդեն արտակարագ իրավիճակ էր հայտարարել, ԿԲ-ն այդ ցուցանիշը վերանայել էր՝ նվազեցնելով 0.7%-ի: Արդեն երկրորդ եռամսյակի հաշվետվությամբ ԿԲ-ն տնտեսական աճի փոխարեն 4% տնտեսական անկում է կանխորոշում։ Այդուհանդերձ՝ 2021թ-ի համար ԿԲ տնտեսության 5.5%, վերականգնում է նախանշում, ինչը նշանակում է, որ հաջորդ տարի արդեն ակնկալվում է տնտեսական աճի դրական ցուցանիշ ունենալ մոտ 1 տոկոս։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ ՀՀ ֆինանսական ու բանկային համակարգը բավականին կայուն է ու լավ կապիտալիզացված է կորոնավիրուսային ճգնաժամին դիմակայելու համար: Նա վստահեցրեց նաև, որ անգամ կանխատեսվող վարակի տարածման երկրորդ համաշխարհային ալիքի դեպքում ԿԲ-ն ի վիճակի կլինի կայուն պահել ՀՀ ֆինանսական ու բանկային համակարգերը:

«Այն սցենարները, որ կարող են հաջորդել կորոնավիրուսի երկրորդ, երրորդ, չորրորդ ալիքների տարածումը, կարող են, իհարկե, մեծ դժվարություններ ստեղծել համաշխարհային բոլոր տնտեսությունների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար: Բայց այստեղ փոքր լինելու առավելությունն էլ կայանում է նրանում, որ մոնիթորինգը շատ ավելի էֆեկտիվ ենք իրականացնում»,- նշել է Գալստյանը՝ հավաստիացնելով, որ մոնիթորինգի արդյունքներից կախված, ԿԲ-ն՝ անհրաժեշտության դեպքում կկիրառի ողջ գործիքակազմը ֆինանսական կայունությունն ապահովելու համար:
Ֆինանսական կայունության ապահովումն առանց տնտեսական աճի, անշուշտ, դժվար է լինելու։ Այս առումով Կենտորանական բանկի համար դժվար է լինելու ապահովել և գների կայունությունը և բանկային և ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունը և դրամի արժեզրկման կանխումը։ Չմոռանանք նաև, որ սրանք դեռ երկրորդ եռամսյակի կանխատեսումներն են։ Պայմանավորված համավարակի հետագա ընթացքից, ԿԲ-ն դեռ կարող է փոխել կանխատեսումները և շատ քիչ է հավանական, որ այդ փոփոխությունը կլինի լավատեսական։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2508 անգամ
Լրահոս
Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am