Տխուր թվեր

2020թ-ին ակնկալվող 5.3%- անոց տնտեսական աճի փոխարեն ԿԲ-ն այժմ 4%-անոց անկում է կանխատեսում: Տնտեսության ճյուղերից ամենամեծ անկումը կանխատեսվում է շինարարության ոլորտում՝ -11,2%, երկրորդ տեղում ծառայությունների ոլորտն է՝ -4,3%, արդյունաբերության անկումը կկազմի -2,2%, գյուղատնտեսությանը՝ -0,4%։ Մինչև տարեվերջ ՀՀ-ից արտահանման կրճատումը կանխատեսվում է 12-15%, ներմուծումը՝ 15-17%-ի սահմաններում: Արտաքին դրամական տրանսֆերները կնվազեն 22-25 տոկոսով։

Իսկ ընդհանրապես կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում կրճատվել են գրեթե բոլոր տնտեսական ցուցանիշները, բացի թերևս պետական ներդրումներից ու պետական սպառումից: ՀՀ ԿԲ-ն այսօր հրապարակել է 2020թ-ի երկրորդ եռամսյակի հաշվետվությունը, որտեղ ներկայացված են նաև կորոնավիրուսի համավարակի հետևանքով ՀՀ տնտեսության կրած կորուստներն ու մինչև տարեվերջ սպասվող կանխատեսումները:
Տնտեսական անկման այս կանխատեսումներն, ըստ ԿԲ-ի, հիմնականում պայմանավորված են համավարակի տարածմամբ, տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակմամբ, ինչպես նաև մասնավոր եկամուտների ու դրսից ֆինանսական փոխանցումների կրճատմամբ:
ԿԲ-ի հաշվետվության համաձայն՝ մասնավոր փոխանցումներն այս տարի կկրճատվեն շուրջ ¼-ով կամ 22-25%-ով:
Իսկ մասնավոր հատվածի եկամուտների կրճատումն իր հերթին կբերի մասնավոր սպառման 6.3% կրճատման:
Բնականաբար, տնտեսական անկման հետևանքներն ուղղակի ազդեցություն կունենան քաղաքացիների սոցիալական վիճակի և գործազրության մակարդակի վրա։
Ըստ Կենտրանական բանկի՝ այս պահին դեռ անորոշ է, թե
կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ մնացած քաղաքացիների թիվն ինչքան է կազմում։

«Տնտեսական գործոնների ընդհանուր ազդեցությունը գործազրկության վրա մեծապես անորոշ է, քանի որ համավարակի տարածումը կարող է անդրադառնալ նաև աշխատուժի առաջարկի կրճատման վրա: Գործազրկության ցուցանիշները կարող են թերագնահատված լինել նաև 2020թ-ի երկրորդ եռամսյակում՝ բազմաթիվ աշխատողների հարկադիր պարապուրդում գտնվելը հաշվարկում չներառելու հետևանքով»,- նշված է ԿԲ հաշվետվության մեջ։ Չնայած նման արձանագրմանը, ամեն դեպքում Կենտրանական բանկը կանխատեսում է, որ 2020թ-ի ընթացքում գործազուրկների թիվը ՀՀ-ում կավելանա 20.4%-ով:
Ինչ վերաբերում է գնաճին, այն հիմնականում պահպանվել է 4%-անոց կանխատեսման շեմում: Համավարակի ներքին ու արտաքին ազդակներով պայմանավորված որոշ շեղումները կանխատեսված ցուցանիշից ԿԲ-ն կարգավորել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայման շնորհիվ: Այսպիսով, մինչև տարեվերջ ԿԲ-ն խոստանում է գնաճը պահել կանխատեսված 4+(-)1.9%-ի սահմաններում:

Ինչպես հայտնի է, 2020թ-ի բյուջեի մասին օրենքով նախատեսված էր տարեկան 5.3% տնտեսական աճ: Մարտին՝ առաջին եռամսյակի հաշվետվությամբ, երբ արդեն արտակարագ իրավիճակ էր հայտարարել, ԿԲ-ն այդ ցուցանիշը վերանայել էր՝ նվազեցնելով 0.7%-ի: Արդեն երկրորդ եռամսյակի հաշվետվությամբ ԿԲ-ն տնտեսական աճի փոխարեն 4% տնտեսական անկում է կանխորոշում։ Այդուհանդերձ՝ 2021թ-ի համար ԿԲ տնտեսության 5.5%, վերականգնում է նախանշում, ինչը նշանակում է, որ հաջորդ տարի արդեն ակնկալվում է տնտեսական աճի դրական ցուցանիշ ունենալ մոտ 1 տոկոս։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ ՀՀ ֆինանսական ու բանկային համակարգը բավականին կայուն է ու լավ կապիտալիզացված է կորոնավիրուսային ճգնաժամին դիմակայելու համար: Նա վստահեցրեց նաև, որ անգամ կանխատեսվող վարակի տարածման երկրորդ համաշխարհային ալիքի դեպքում ԿԲ-ն ի վիճակի կլինի կայուն պահել ՀՀ ֆինանսական ու բանկային համակարգերը:

«Այն սցենարները, որ կարող են հաջորդել կորոնավիրուսի երկրորդ, երրորդ, չորրորդ ալիքների տարածումը, կարող են, իհարկե, մեծ դժվարություններ ստեղծել համաշխարհային բոլոր տնտեսությունների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար: Բայց այստեղ փոքր լինելու առավելությունն էլ կայանում է նրանում, որ մոնիթորինգը շատ ավելի էֆեկտիվ ենք իրականացնում»,- նշել է Գալստյանը՝ հավաստիացնելով, որ մոնիթորինգի արդյունքներից կախված, ԿԲ-ն՝ անհրաժեշտության դեպքում կկիրառի ողջ գործիքակազմը ֆինանսական կայունությունն ապահովելու համար:
Ֆինանսական կայունության ապահովումն առանց տնտեսական աճի, անշուշտ, դժվար է լինելու։ Այս առումով Կենտորանական բանկի համար դժվար է լինելու ապահովել և գների կայունությունը և բանկային և ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունը և դրամի արժեզրկման կանխումը։ Չմոռանանք նաև, որ սրանք դեռ երկրորդ եռամսյակի կանխատեսումներն են։ Պայմանավորված համավարակի հետագա ընթացքից, ԿԲ-ն դեռ կարող է փոխել կանխատեսումները և շատ քիչ է հավանական, որ այդ փոփոխությունը կլինի լավատեսական։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2508 անգամ
Լրահոս
«Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս, ռեժիմի անձնակազմը վախենում են հանրությունից». Ստեփան Դանիելյան Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները․ ընդդիմադիր խմբակցություններ Հայաստանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը ՀԱՊԿ-ի հետ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Դումանյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ժաննա Անդրեասյանի՞ Պուտինն ու Ռայիսին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» Պենտագոնի խորհրդականներն ահազանգում են, որ ՌԴ-ն մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Խարկովը Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը Վթարվել է Վանաձորն ու 13 այլ բնակավայրեր սնող մայրուղային ջրատարը Խարանը հայ ոստիկանի համբավի վրա մնալու է․ Մի փոքր էլ վաղվա մասին մտածեք Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին "Հրեշ" Անդոն հետքայլ է անում Freedom House-ը հիշատակել է ՀՀ խորհրդարանի նախագահի՝ քաղաքացու վրա թքելու հետևանքների բացակայությունը Նիկոլի խուլիգանապետությունը Նիկոլի ընտանեկան թերթով սպառնացող այս "կենդանին" ի՞նչ է նախընտրում, որ իրեն "պադեզդում ծեծեն, թե՞ "զուգարանում սպանեն"... ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, կինը, դուստրը, որդին, եղբայրը հրավիրվել են Դատախազություն Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար Երևանի քաղաքապետարանը դիտարկում է ձմռան ամիսներին նոր տեխնոլոգիաներով ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու հարցը Ղարաբաղյան պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am