Կադիրովի կոչը. Պուտինին ցմահ նախագահ ընտրել
« Ես միշտ ասում եմ․ մենք պետք է Վլադիմիր Պուտինին ցմահ նախագահ ընտրենք։ Այսօր ո՞վ կարող է փոխարինել նրան։ Համաշխարհային մասշտաբով նման քաղաքական առաջնորդ չկա։ Պետք է հպարտանանք դրանով»,- թելեգրամյան իր ալիքում ցուցադրող տեսանյութում ասել է ՌԴ կազմի մեջ մտնող Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:
Նա նշել է, որ 206 ուղղումներից որևէ մեկը «հանուն փոփոխության» չի արվում։ Ըստ Կադիրովի՝ փոփոխությունները մտցվում են բացառապես «հանուն պետության դիրքերն ամրապնդելու ՝ պետությունը պահպանելու համար»:
«Ես բոլոր հարազատներիս, մոտիկներիս ասել և ասում եմ․ բոլորս պետք է դուրս գանք ու քվեարկենք բարեփոխումների օգտին։ Եթե նա ընտանիքի հետ չի գնացել բարեփոխումներին կողմ քվեարկելու, ապա նրան չի հետաքրքրում, թե ինչ տեղի կունենա վաղն իր երեխաների հետ»,- ասել է Կադիրովը։