Հորդորում ենք Ձեզ չխորացնել ստեղծված սահմանադրական ճգնաժամը ու դիմել ՍԴ՝ ԱԺ-ի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների օրինագծի սահմանադրականությունը պարզելու պահանջով․ Չալաբյանը՝ ՀՀ նախագահին

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը հրապարակավ դիմել է ՀՀ նախագահին՝ կոչ անելով չստորագրել Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում արված փոփոխությունները և դիմել ՍԴ՝ այդ փոփոխությունների սահմանադրականությունը պարզելու պահանջով:

«Հայաստանի Հանրապետության նախագահին

Նկատի ունենալով, որ ս. թ. հունիսի 22 –ին Ազգային ժողովի կողմից սահմանադրական փոփոխությունները իրականացվել են գործող Սահմանադրության պահանջների ակնհայտ և կոպիտ խախտմամբ, սակայն դրանով դեռևս չի ավարտվել Սահմանադրական դատարանի լիազորությունների վերջնական յուրացումը, և այսօր Ազգային ժողովն ընդունել է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ, կոչ ենք անում Ձեզ չստորագրել այն և դիմել Սահմանադրական դատարան՝ այդ փոփոխությունների սահմանադրականությունը պարզելու պահանջով:


Մասնավորապես, ս. թ. հունիսի 30-ին ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարման հիմք է համարում ս. թ. հունիսի 22-ին Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունները (օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ և 5-րդ պարբերությունները):

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նման կարգավորումը ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասում սպառիչ կերպով սահմանված Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման հիմքերին, որը սահմանում է հետևյալը. «Դատավորի լիազորությունները դադարում են լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա հրաժարականի, մահվան դեպքերում»։ Փաստացի, հունիսի 30-ին ընդունված օրենքը սահմանում է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման մի հիմք, որը Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված չէ։

Այսպիսով, հաշվի առնելով, որ հունիսի 30-ին Ազգային ժողովի կողմից հապշտապ ընդունված օրինագիծն ինքնին առերևույթ հակասում է Սահմանադրությանը, հորդորում ենք Ձեզ է՛լ ավելի չխորացնել Հայաստանում ստեղծված Սահմանադրական ճգնաժամը, օգտվել Սահմանադրության 129-րդ հոդվածով Ձեզ վերապահված լիազորությունից և դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը նշված օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհրդի նախագահ»։

դիտվել է 760 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումI’m Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am