Հայտարարեք՝ հիմա Դուք ե՞ք սխալ, թե՞ Պարետատունը. Հայկ Ալումյանը՝ Աննա Դանիբեկյանին (video)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ եթե դատարանը կարող է ապահովել սոցիալական հեռավորությունը, ապա նիստն անցկացնելու որեւէ խնդիր չկա: Նրա խոսքով՝ քանի դեռ դատարանը նման հնարավորություն չի տվել, պրոցեսը հակասում է բոլոր հայտարարություններին, որոնք ամեն օր լսում ենք իշխանություններից:
«Դատարանը պետք է հաշվի առնի, որ հեռավորությունը պետք է լինի 1,5-2 մետր, այսինքն՝ յուրաքանչյուրին մոտ 9 քառակուսի մետր: Այժմ այստեղ կա 24 մարդ, այսինքն՝ անհրաժեշտ է 200 քառակուսի մետր: Եթե դա չի արվում, ապա դա պարետատան պահանջների անտեսում է»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում.