«Շաբաթ իրիկունը» նշանավորվեց շա՜տ «սենսացիոն» մի լուրով...Մի հանդիպման պատմություն

«Շաբաթ իրիկունը» նշանավորվեց շա՜տ «սենսացիոն» մի լուրով, որ հետագայում հերքվեց տարբեր կողմերից։ Բայց այդ «հերքումները» ոչ միայն չհանեցին հարցականները, այլև նոր հարցականներ առաջացրին։

Եվ այսպես, երեկոյան ժամը 19.50-ին հայտնի գործ տվող դասալիք պատգամավորին պատկանող կայքը, որի անունը մեզ անհայտ պատճառներով «1-ին լրատվական» է, «հավքի թևով» Արցախից Հայաստան թռած մի տեղեկություն նետեց ասպարեզ` հետևյալ սկանդալային վերնագրով. «Արցախի նախագահին առաջարկել եմ ԼՂ հիմնախնդիրը քննարկել Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում. Արման Բաբաջանյան»։

Հրապարակման մեջ ասվում էր. «ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Արցախի նախագահի հետ հանդիպման ընթացքում առաջարկել է Արցախյան հիմնախնդիրը քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում։ Բաբաջանյանը կարևորել է նաև երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը և պարտադիր զինվորական ծառայության պատշաճ կատարումը»։ Ու տակը`«առինքնող» մի դրվագ գործ տվողի «Հանուն հանրապետության» նախաձեռնության «պաշտոնական պատվիրակության» և Արցախի նախագահի «պաշտոնական» հանդիպումից։

Պատկերացրիք, չէ՞, «կլասիկ» դասալիքը, Արցախի նախագահի դեմ-դիմաց նստած, դեմքի լուրջ, շա՜տ լուրջ արտահայտությամբ «կարևորում է երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը և պարտադիր զինվորական ծառայության պատշաճ կատարումը»։

Հերքելով` հաստատում են այն, ինչ փորձում են հերքել

Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդիրը տերպետրոսյանական «ռեցեպտով» լուծելու առաջարկին, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նույն օրը` ժ.23-ի կողմերը, ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց և հերքեց սկանդալային լուրը. «Պաշտոնապես հերքում եմ այսօր «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության հետ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ տեղի ունեցած հանդիպումից հետո նշված կազմակերպության ֆեյսբուքյան էջում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե իբր ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Արցախի նախագահին առաջարկել է արցախյան հիմնախնդիրը քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում»։

Անգամ դիմեց էջի «պատասխանատուներին» և պահանջեց «չխեղաթյուրել հանդիպման ընթացքում ծավալված քննարկման բովանդակությունը և սուտ հրապարակման համար հրապարակավ ներողություն խնդրել»։ Վերջում էլ թե` «առանց բացելու մասնավոր զրույցի փակագծերը` միայն նշեմ, որ Հանրապետության նախագահը նշված գաղափարախոսությանը լրիվ հակառակ շեշտադրումներ է կատարել»։

Ավելի ուշ հանեց գրառումը` հավանաբար, հալած յուղի տեղ ընդունելով Բաբաջանյանի «տեսապարզաբանումը», թե «հայտնի խմբակը» կամ «հայտնի շրջանակներն» իր գլխին սարքել են. կեղծել են իր անձնական օգտագործման գործիք «քաղաքական կազմակերպության» ֆեյսբուքյան էջը` ստեղծել են ոչ թե մեկ, այլ մի քանի ֆեյք էջ, որոնց միջոցով անխնա թիրախավորում են իրեն ու իր «աստվածահաճո» նախաձեռնությունը, տարածում սուտ լուրեր, որոնք «կարող են օգտագործվել թշնամու կողմից»։

Մեր և ձեր կողմից «ջերմորեն սիրված» դասալիք պատգամավորը, այդքանը քիչ համարելով, «բարեխիղճ լրատվամիջոցներին» հորդորել էր ստուգել նման «կասկածելի» լուրերը, ճշգրտել, հետո տարածել։ Սա` այն դեպքում, երբ առաջինը հենց իրեն պատկանող «լրատվամիջոցը»`1in.am-ն էր երեկոյան 19.23-ին վերցրել, իր ասելով`«ֆեյք էջի» պատին «ծեփված» այդ լուրը, հրապարակել (մյուս լրատվամիջոցներում «հրապարակումը» հայտնվել էր ժամը 22-ից հետո), հետո՝ տեսնելով, որ աղմուկ է բարձրանում, հանել էր տվել լրահոսից, և իր տեսանյութում այդպես էլ ասել է` զանգեցի խմբագրին, հանել տվեցի։

Եթե «Գուգլում» որոնում տաք, պատասխանը կլինի`«ոչինչ չի գտնվել», բայց արխիվներում տեղեկատվությունը պահպանվել է` «թաքնված» (cach տարբերակով)։ Ինչո՞ւ իր կայքը «բարեխիղճ» չի գտնվել` անձամբ իրենից չի ճշտել իրեն և իր նախաձեռնությունը «թիրախավորող սուտ լուրը»`ընթերցողի սեփականությունը դարձնելուց առաջ, ինքը կիմանա, մեկ էլ կայքի խմբագիրը։

Իսկ ամենամազալուն այն է, որ ասում է`Արցախի նախագահի հետ միայն ներքին հարցեր, այդ թվում`տնտեսական հարցեր ենք քննարկել`ԼՂ Արցախի հարցին ընդհանրապես անդրադարձ չենք արել` այդ մասին միայն սորոսական արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ է խոսել։ Մինչդեռ Արցախի նախագահի մամուլի խոսնակի գրառումն այլ բան է հուշում` նման քննարկում եղել է, ու նախագահն էլ «նշված գաղափարախոսությանը լրիվ հակառակ շեշտադրումներ է արել»։

«Փորձնական շարիկներ» գլորելն էլ ո՞նց է լինում

Կարելի էր «անցած համարել» այս մութ պատմությունը և ավելորդ անգամ չանդրադառնալ այս եղկելի երևույթին, որի անունը Արման Բաբաջանյան է, եթե աղմկահարույց հանդիպման նախօրեին` ուրբաթ օրը, ժամը 22-ին մոտ, «Հրապարակ» կայքի և համանուն թերթի «սեփական թղթակից» Վահրամ Աթանեսյանը, որ երկար տարիներ` մինչև 2015թ., գլխավորում էր Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, Տեր-Պետրոսյանի «գաղափարախոսությանը» համահունչ մի հրապարակում չդներ շրջանառության մեջ (երևի` «Արցախի և Հայաստանի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» շրջանակներում)` «Մի՛ խաբեք ժողովրդին», որտեղ, անդրադառնալով «ստատուս-քվոյին», սևով սպիտակի վրա գրում է.

«Մի իրավիճակ, որ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին ռեսուրսներով պաշտպանելու անհրաժեշտություն է պարտադրում, չի կարող հաղթական կոչվել: Մանվածապատ, երբեմն նույնիսկ տրիվիալ դատողությունները միայն շեղում են խնդրից, մինչդեռ այն շատ առարկայական է. Հայաստանն ունի՞ ղարաբաղյան ստատուս-քվոն միջազգայնորեն լեգիտիմացնելու սեփական ռեսուրսներ եւ գործիքակազմ։ Այս հարցում արտաքին օժանդակության սպասումները սին են։ Մենք ունենք չորս հարեւան` Թուրքիա, Վրաստան, Իրան, Ադրբեջան։ ԼՂ հարցում Թուրքիան եւ Ադրբեջանը նույնական են: Վրաստանը հասկանալի պատճառով այդ հարցում Ադրբեջանի համախոհն է: Մանկամտություն է կարծել, թե իսլամական համերաշխության ջատագով, բայց մանավանդ շուրջ 20 միլիոն թուրքախոս բնակչություն ունեցող Իրանը, անկախ իշխող ռեժիմի բնույթից, երբեւէ կճանաչի Արցախի անկախությունը կամ ներկայիս փաստացի սահմանների վրա Հայաստանի իրավազորությունը:

Նույնը` Ռուսաստանի պարագայում։ ԱՄՆ-ի։ Եվրամիության։ Մնում է ապավինել սեփական հնարավորություններին։ Սա է իրականությունը։ Եվ` թե որքանո՞վ են համադրելի մեր եւ հակառակորդի ռեսուրսները, որովհետեւ հաղթանակով ձեռք բերված արդյունքների պաշտպանության դիվանագիտական հնարավորություն նույնիսկ տեսականորեն չկա, մնում է դա Ադրբեջանին պարտադրել պատերազմով: Եթե որեւէ մեկն ունի իրավիճակից ելքի այլ ռացիոնալ պատկերացում, թող ներկայացնի: Բայց` անկեղծորեն, առանց մանիպուլյատիվ մտավարժանքների: Ժողովրդի հետ պետք է անկեղծ լինել»։

Եթե սա «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» «գաղափարախոսության» կրկնությունը չէ, ապա ի՞նչ է։ Տեր-Պետրոսյանն ասում էր` ամբողջ աշխարհը մեր դեմ է, «փուլային» կարգավորումը չընդունեք` ոտքով-գլխով կորած ենք. դրա վերջը պատերազմն է, համատարած քաղաքական և տնտեսական պատժամիջոցները, վերջին հաշվով` պետականության կորուստը։ Սա էլ ասում է` բոլորը թքած ունեն, թե ինչ կլինի մեզ հետ, Արցախի դե ֆակտո անկախ կարգավիճակը դե յուրե ամրագրելու դիվանագիտական բոլոր հնարավորություններն սպառվել են, մնում է ռազմական ճանապարհը, բայց պետք չէ խաբել ժողովրդին` մենք էնքան չկանք, որ դիմակայենք «ահեղ թշնամուն» (հուսանք` սա իր «անձնական» կարծիքն է)։

Ի՞նչ է ստացվում։ Արմանբաբաջանյաններն ու վահրամաթանեսյաններն, ամեն մեկն` իր տեղում, իր ձևով, փորձում են տրամադրություններ շոշափել` փորձնական «շարիկներ» են գլորում։ Իսկ վաղը, հենց որ տեսնեն, որ «կպնում» է` հանրությունը չի ընդվզում 98-ին մերժված կապիտուլյանտական «գաղափարախոսության» դեմ, կգա «տերը», ձեռքը կխփի սեղանին, աջուձախ կգոռգոռա, կճչա, «կղժղժա», մատ թափ կտա բոլորիս վրա, կասի` ի՛նչ որ պետք ա, էն էլ բանակցել եմ, չփորձե՛ք ծպտուն հանել. լավ է, վատ է, էս է` ուզո՞ւմ եք, լա՛վ, չե՞ք ուզում` գնացե՛ք գրողի ծո՛ցը. խի էս երկրում կա՞ մեկը, որ իմ ասածին «չէ» ասի...

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 2470 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս «հաջողացրեցինք» այսքան ընկնել Հակառուսական դավադրությունը բացահայտվում է. Վահան Իշխանյան Փաշինյանը опять двойка Դուք հիվանդ եք, պարոնայք իշխանավորներ, լուրջ հիվանդ. Նաիրա Զոհրաբյան Այսօր «Իմ քայլը» հիմնադրամից ասում են՝ տունն ազատի, խորտակված վիճակում եմ. 8 երեխայի մայր (տեսանյութ) Այսուհետ որքան կենսաթոշակ կստանան դատավորները. «Իմ քայլ»-ի նոր նախագիծը Նիկոլ Փաշինյանին բռնել է իմքայլական պատգամավորների վախը. Նա «համաներում» է հայտարարել Փաշինյանը մի քանի տասնյակ թեկնածուների անուն միանգամից ջնջել է Դու նախ դիմիր հայ ժողովրդին, հետո Ադրբեջանի ժողովրդին․ Սերգեյ Շաքարյանցը՝ Նիկոլ Փաշինյանին. video Մանվել Գրիգորյանի աղջիկը «փախել է» ընտրյալի հետ. Գեներալը հրաժարվում է օրհնություն տալ Իրավապահ համակարգում տարակուսած են Իշխանությունը ՍԴ դատավորների եւ նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է. անուններ կան Ովքեր են Դատախազության աշխատակցի օրվա առթիվ պարգևատրված դատախազները. ուշագրավ անուններ Խորհուրդներ իշխանություններին. Դուրս եկեք Ֆեյսբուքից, փակեք ձեր էջերը, անջատեք բոլոր ֆեյքերին Հայաստանի տուրիստական գործակալությունները փակման եզրին են Գագիկ Ծառուկյանի մոտ թոքաբորբի նշաններ կան Արուսիկը` «հրաշքների աշխարհում» Բացահայտվել են «Վայոց ձորի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենի ապօրինությունները /տեսանյութ/ Արմավիրի մարզպետի կինը 2019թ. հայտարարագրել է բնակարան Երևանի կենտրոնում, 2 մեքենա և արտարժույթով դրամական միջոցներ Ըստ տարբեր տեղեկությունների, «Հայկական ժամանակի» վերադարձի ամսական արժեքը կազմել է մոտ 15-20000$. Բագրատ Եսայան Իջևանում կատարված դանակահարությունը բացահայտվել է Շարունակվում է Արտակ Ալեքսանյանի գործով նախաքննությունը. տուժող է ճանաչվել ՊՊԾ գնդի ջոկի հրամանատարը Սա կայուն վիճակ չէ. «Ջայլամի» քաղաքականությանը պետք է վերջ տալ Պուտինը կվերընտրվի 2024 և 2030 թվականների՞ն. Ռուսաստանցիները ծաղրում են, անկախ դիտորդներն ահազանգում են խախտումների մասին Կառավարությունը պարենի ճգնաժամի մտավախություն ունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը և Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ, գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ Հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և ֆերմեր Տիգրան Եղոյանը: Թեմա՝ Գյուղատնտեսական խնդիրներ, ինչ խոչընդոտների են բախվել գյուղացիները, ֆերմերը կոչով կդիմի համայն հայությանը Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մոնթե Մելքոնյան կազմակերպության ղեկավար Նարինե Հովհաննիսյանը և PR տեխնոլոգ Հայկ Մկրտչյանը: Թեմա՝ գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 21։00-ին, տեղի կունենա ԵՊԲՀ գիտական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, հանդիսավոր կերպով, իրշնորհակալությունը կհայտնի բուժաշխատողներին, ովքեր առաջնագծում պայքարում են Covid 19-ի դեմ։ Գիտխորհրդի նիստում Հիպոկրատի երդում կտա ԵՊԲՀ 2019-2020 թվականի863 շրջանավարտ՝ հեռավար կարգով ՀՈՒԼԻՍԻ 1-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի ասուլիսը: Թեմա- Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ծրագրերը, կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության գործընթացի մանրամասներ: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Ա... Հունիսի 30-ին, ժամը 20:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է քննարկում «Սիրով կհարկենք նաև ձեր գույքը, հարգելի՜ քաղաքացիներ. ինչու՞ են քաղաքացիները դիմադրում «Գույքահարկի մասին» օրենքին» թեմայով: Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, - Հրանուշ Խառատյան, ազգագրագետ, - Հովհաննես Ավետիսյան, տնտեսագետ: Հունիսի 30-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ տնտեսական զարգացման ուղղություններն ու հնարավորությունները՝ հետհամավարակային շրջանում: Հունիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը, գրող Անի Տեր-Գուլանյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։ Թեմա` ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Երևանի հնաբնակների ֆլեշմոբն ընդդեմ օրենքի: Հրդեհներ` Ծիծեռնակաբերդում և Հրազդանի կիճում, առաջացման պատճառներ, հետևանքներ: Հունիսի 29-ին` ժամը 12:30-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը և ռազմական, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա` Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հայտարարությունը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը, Արցախի շուրջ ստեղծված թնջուկ: Հունիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի արձագանքը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, կորոնավիրուսի հետևանքները գյուղատնտեսության վրա, կառավարության ներկայացրած ծրագիրը` հացազգիների հետ կապված
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub