Կառավարությունը պարենի ճգնաժամի մտավախություն ունի

էկոնոմիկայի նախարարությունը իրավական ակտերի հրապարակման պաշտոնական հարթակում հրապարակվել է «աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը», որը նպաըակ ունի Կորոնավիրուսի տարածման հետևանքով ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում նպաստել պարենային անվտանգության ապահովմանը:

«Կորոնավիրուսի տարածման հետևանքով ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում խնդիր է առաջանում տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով բարձրացնել ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը»,- ասված է ծրագրի հիմնավորման մեջ:

Ծրագիրը կիրականացվի Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում, քանի որ նշված մարզերում ցորենի ցանքատարածությունները կազմում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր ցորենի ցանքատարածությունների 90%-ից ավելին (կամ շուրջ 54 հազար հա): Շահառուներ կարող են հանդիսանալ նշված մարզերում՝ 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները, ընդ որում Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր Շահառուի կողմից ձեռք բերվող սերմերի հանրագումարը չի կարող գերազանցել 7000 կգ-ը (1 հա-ի հաշվով առավելագույնը 350 կգ-ը)։ Ծրագրի շրջանակում ձեռք բերված սերմերով պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը։

Ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններիը աշնանացան ցորենի «էլիտա» տեսակի սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կստանան` 1 կգ-ի համար 70 դրամի չափով: Մարզպետարանները մինչև տվյալ տարվա հուլիսի 15-ը ճշգրտում են ըստ համայնքների սերմացուի նախնական պահանջարկը (սորտերի անվանումը, սերմերի քանակը, նախատեսվող ցանքատարածությունը) և ներկայացնում Նախարարություն։

Նախագծի ընդունումն, Էկոնոմիկայի նախարարության համոզմամբ, կնպաստի ՀՀ-ում ցորենի բերքատվության շուրջ 30 %-ով ավելացմանը: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապե¬տության պետական բյուջեից, որի ծավալը
2020 թվականի համար կկազմի 350 մլն դրամ: Ըստ նախնական գնահատականների`ծրագրի շրջանակում 2020 թվականին սերմացուի պահանջարկը կկազմի շուրջ 5000 տոննա։ Ենթադրբում է, որ ծրագիրը կարող է իրականացվել նաև հետագա տարիներին, և ֆինանսավորումը կիրականացվի յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակում բյուջետային հայտերի հիման վրա՝ տվյալ տարվա համար անհրաժեշտ չափով գումար հատկացնելու միջոցով։2020 թվականին կիրականացվի շուրջ 17,0 հազար հա աշնանացան ցորենի ցանք:
Անցյալ տարի Հայաստանը շուրջ 400.000 տոննա հացահատիկ է նորմուծել, իսկ տեղական արտադրությունը միջին տարեկան ցուվանիշից ցածր է եղել: Հայաստանի տարեկան սպառումը տարեկան 390-420 հազար տոննա է կազմում:Այսինքն` ավելի քնա 95 տոոկսը ներմուծվում է: Պատճառը նաև այն է, որ տեղական ցորենը ոչ միայն քիչ է, այլև շատ դեպքերում հաց թխելու համար բավարար որոկ չունի:

Այս տարի, համավարակի պատճառով տարբեր երկրներ, այդ թվում նաև Ռուսաստանը, որտեղից ավանդաբար մենք ցորեն ենքն ներկրում, կարող է արտահանման սահմանափակումներ կիրառել, ինչն էլ իր հերթին Հայաստանում պարենի ճգնաժամի ռիսկ է ստեղծում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2014 թվականին Հայաստանն ապահովել է իր ցորենի պահանջարկի 48,7%-ը: 2018 թվականին այդ ցուցանիշը կազմել է 31,5%:
2015 թվականի համեմատ 2019 թվականին աշնանացան ցորենի ցանքատարածությունները նվազել են շուրջ 44,1 %-ով, բերքատվության մակարդակը՝ 42%-ով, իսկ ստացված բերքի ընդհանուր ծավալը նվազել է 68,7 %-ով՝ կազմելով ընդամենը 110 300 տոննա:
Նախկին վարչապետերից Կարեն Կարապետյանը տեղական արտադրության ցորենեի ծավալի ացելացմանն անլուրջ էր մոտենում` հայտարարելով` եթե փող ունես, պարենի խնդիր չես ունենա: Ներկայացված վիճակագրությունը ևս փաստումէ , որ նրա կառավարման շրջանում տեղական ցորենի արտադրությունը նվազել է: Կյանքը սակայն ցույց է տալիս, որ հացի խնդիր կարող ես ունենալ, եթե անգամ փող ունես, թեպետ այդ դեպքում փող ուեննալը հարաբերական հասկացություն է: Խոշոր հաշվով Հայաստանը երբեք չի կարող այնքան փող ունենալ, որքան աշխարհի հզոր պետությունենրն ունեն:
Ըստ ամենայնի Հայաստանի կառավարությունը կանխատեսել է, որ Հայաստանին Ռուսաստանը կարող է այլևս նախկինի պես անարգել ցորեն չտրամադրել: Թեպետ ՀՀ սպառման շուկան չափազանց փոքր է միջազգային, ինչպես նաև ռուսական շուկայի ծավալների համեմատությամբ, բայց հացի խնդիրը հասկանալի է, որ նաև քաղաքական նշանակություն ունի: Կառավարության մտավախությունը լեգիտիմ է, մնում է, որ ձեռնարկվող քայլերը արդյունք տան:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3924 անգամ
Լրահոս
Գլուխը արյունլվա է եղել․ ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում քշել է մարդկանց վրա (video) Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ՇՏԱՊ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է (video) Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ Ցեղասպանության զոհերի հարգանքի լավագույն ձևը նոր ցեղաապանության բացառումն է և հայկական տարածքների` մեր հայրենիքի փրկությունը Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Միայն «դրսինները» Քոչվոր ադբեջանցիները մեզ դեռ պետք է անկլավ Բաքուն ու Սումգայիթը տան․ դերասանուհի Ալինա Մարտիրոսյան (video) Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին Ազատություն կամ մահ. չե՛մ լռելու, քրեական գործերից չե՛մ վախենում․ գնդապետ Միհրան Մախսուդյան (video) Իրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է» Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ գյուղերը փուլային տարբերակով հանձնելու եմ․ Սուրեն Պետրոսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am