Մենք միշտ եղել ենք ու կլինենք Ալվինայի և Ֆելիքսի կողքին․ Գագիկ Համբարձումյան

Հրապարակը գրում է.

Ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանին խնդրեցինք կարծիք և դիրքորոշում հայտնել Սահմանադրական դատարանի դատավորների և ՍԴ-ի շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ՝ նկատի ունենալով նաև, որ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Գագիկ Համբարձումյանը ընկերներ ու մտերիմներ են։ Հիշեցնենք նաև, որ ԱԺ-ն ընդունեց մի օրենք, որով դադարեցվեցին Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետները։

«Ազգային ժողովի կողմից ընդունված փոփոխությունների հակասահմանադրականության վերաբերյալ արդեն շատ- շատերը կարծիք են հայտնել, ես այդ թեմայով չեմ ուզում կրկնել պարզապես։ Ես կուզեի խոսք ասել կոնկրետ 2 անձանց վերաբեյալ՝ խոսքս Ալվինա Գյուլումյանի և ֆելիքս Թոխյանի մասին է, որոնց ճանաչում եմ 45 տարուց ավել՝ ուսանողական տարիներից։ Ալվինա Գյուլումյանի հետ մենք համակուրսեցիներ ենք եղել, և այդ երկար ժամանակաշրջանի շփումն ու հարաբերությունները ինձ թույլ են տալիս գնահատական տալ, որ և՛ Ալվինան, և՛ Ֆելիքսը շատ բարձր կարգի իրավաբաններ են, պրոֆեսիոնալ, արհեստավարժ դատավորներ և շատ ազնիվ ու պարկեշտ անձնավորություններ։ Նրանք Հայաստան պետության անկախացումից ի վեր՝ մինչև օրս շատ մեծ ու լուրջ ներդրում են ունեցել մեր պետականաշինության գործում, որը ես չեմ կարող ասել այսօրվա մեր ԱԺ-ի և կառավարության բացարձակ մեծամասնության հասցեին։ Նրանք իրենց ողջ գիտակցական կյանքում որպես լավ իրավաբաններ, լավ մասնագետներ զբաղվել են արդարադատությամբ, ու ճակատագրի հեգնանքով իրենց աշխատանքային գործունեության մայրամուտին, դառնում են անարդարության զոհ։ Ես ցանկանում եմ ասել նաև, որ մենք՝ Ալվինայի և Ֆելիքսի հետ ընկերներ ենք, և բոլոր իրենց ճանաչողները․․․ եղել ենք ու միշտ կլինենք իրենց կողքին։ Ցանկանում եմ իրենց, որ չընկճվեն, հոգու արիություն եմ ցանկանում և թող Աստված պահապան լինի մեր պետությանը»,- ասաց Համբարձումյանը։

դիտվել է 3546 անգամ
Լրահոս
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան ՄԻՊ-ը՝ Տավուշում մարդկանց ջարդելու ու բռնի բերման ենթարկելու մասին (video) Ես Արցախից եմ, բայց Տավուշն էլ իմ տունն է․ պիտի տե՛ր կանգնեք մեր երկրին․ արցախցիներ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Սպասե՛ք, մինչև մայիսի 20-ը շատ բան է փոխվելու․ Արամո ջոկատի հրամանատար (video) ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Լկտիաբար խոսողնե՛ր, դե Ոսկեպարի սահմանին տեղափոխեք ձեր ընտանիքներին․ Ղալումյանը՝ պաշտոնյաներին (video) Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավ Ծախում ա Փաշինյանը մեզ․ թուրքերն էլ սրան մեծարում են․ մահապարտ (video) Պատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարար Այս պահին օրակարգ ենք ձևավորում և գնում առաջ․ Արտակ Զաքարյան. video Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ Սարսափելի իրականություն․ ի՞նչ է փոխանցել Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի անդամներին (video) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛ք եղավ․ Արաբոյի Մանվել (video) «Տեր եմ Սյունիքին, տեր եմ Տավուշին…»․կապանցի աղջիկը հուզվեց Աննա Հակոբյանի քմծիծաղը, երբ քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ հողատու», «Նիկոլ թուրք» (video) Ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am