Միայն այդ մի «դարդն» էր մեզ մնացել պակաս

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հանդես եկավ հակահայ հայտարարություններով՝ մեղադրելով Հայաստանի նախկին իշխանություններին գողության և կոռուպցիայի, իսկ ներկա իշխանություններին մաքսանենգության և դիկտատուրայի մեջ։ Ըստ նրա՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները ղեկավարվում են այն արտասահմանյան ուժերի կողմից, այդ իսկ պատճառով միջազգային կազմակերպությունները «ծպտուն» չեն հանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Նա հավելել է, որ Հայաստանը վերջին տարիներին գտնվում է խորը ճգնաժամի մեջ։ Բնականաբար, Ալիևը կրկին խոսել է Լեռնային Ղարաբաղի թեմայով, անցել է նախկին զառանցանքներին՝ իր երկրի երիտասարդությանը հիշեցնելով «Հայաստանի այժմյան տարածքի՝ ադրբեջանական» լինելու իր հին «երգը», Հայաստանին մեղադրելով՝ հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ է ներկայացնելու մեջ:

Ալիևական զառանցանքները դառնում են ավելի ու ավելի վտանգավոր երանգներով, որքան էլ դա վաղուց տեղավորվում է նրա քաղաքական գծի մեջ: Նա հետևողականորեն բռնել է մի նոր գիծ՝ ընդդեմ Արցախի ու Հայաստանի նոր նրբերանգներով: Նրա այդ գիծը ավելի ու ավելի հանդուգն է դառնում:

Որքան էլ ցավալի է արձանագրել՝ Փաշինյանը, կարծես, խուսափում է ուղիղ պատասխանել Ալիևի կոնկրետ նմանօրինակ ելույթներին, որոնք հաճախակիացել են:
Պաշտոնական Երևանն Ալիևին արձագանքեց ԱԳՆ մամլո խոսնակի մակարդակով: «Ակնհայտ է, որ մեկ ընտանիքի կողմից մի քանի տասնամյակ ձգվող իշխանությունը, որը պատմության մեջ կմնա կոռուպցիայի գլոբալ ինդեքսներում Ադրբեջանին առաջատար դիրքերի ապահովմամբ, տխրահռչակ լանդրոմատով, սեփական ժողովրդին խոսքի և այլ ազատությունների ճնշմամբ, բոլոր հիմքերն ունի կանխակալ վերաբերմունք ունենալ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին», – նշել է Աննա Նաղդալյանը։

Ապա` ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը հավելել է, որ հակամարտության շահարկմամբ ժողովուրդների հանդեպ թշնամանքի խրախուսման մեջ իր լեգիտիմությունը փնտրող Ալիև գերդաստանը պետք է ոչ թե դասակարգային ատելություն ցուցաբերի ժողովրդավարական գործընթացների արդյունքում ձևավորված Հայաստանի իշխանությունների հանդեպ, այլ առնվազն ընդունի, որ ադրբեջանական ժողովուրդը նույնպես արժանի է ժողովրդավարության։ «Վստահ ենք, որ ժողովուրդներին կարող են հաշտեցնել և տարածաշրջանային խաղաղության և կայունությանը նպաստ բերել ոչ թե իշխանությունը ժառանգած, այլ ժողովրդի կողմից կազմավորված և ժողովրդի առջև հաշվետու իշխանությունները»:

Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունը նպատակ է դրել Ադրբեջանի հասարակությունից, որը 3 տասնամյակ ապրել է պետական մակարդակով հակահայկական քարոզչության պայմաններում, խաղաղություն խնդրել: Մի՞թե պարզ չէ, որ Ադրբեջանում հասարակություն է, որը հային, Հայաստանն ու Արցախը համարում է թշնամի, արդեն մեկ սերունդ է այդպես դաստիարակվել:

Մի կողմից Փաշինյանն իր ելույթներում սկսել է հիշատակել Ռամիլ Սաֆարովին, բայց պետական մակարդակով մարդասպանին հերոսացնող, դիվերսիոն գործողություններ իրականացնող, 2016թ. պատերազմ սկսող Ալիևի դաստիարակած ժողովրդին ժողովրդավարական դարձնելու խնդի՞ր է դրել:

Փոխանակ ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու ռազմատենչ, հայատյաց ու Հայաստանի սահմաններին պահանջներ ներկայացնող Ալիևի քաղաքականության վրա՝ հիմա էլ ադրբեջանական ժողովրդին «ժողովրդավարական» իշխանություն սազելու «դա՞րդն» է մեզ մնացել պակաս...

Ի՞նչ խոսեց Ալիևի վերջին ռազմատենչ ելույթի վերաբերյալ Փաշինյանի մամլո խոսնակը: Փոխանակ երբեմնի «կառուցողական» Ալիևին իր տեղը ցույց տալ, կրկին թեման՝ «նախկիններն» էին, «հինգերորդ շարասյունը», «կոռուպցիոներները», «սեփական ժողովրդին թալանած Սերժ Սարգսյանը» և այսպես շարունակ:

Լավ, ե՞րբ պետք է այս իշխանության համար պետության շահը վեր լինի ամեն ինչից ու մինչև երբ չի գիտակցելու այս պարզ ճշմարտությունը: Ալիևն իսկապես սկսել է «խտացնել» գույնը՝ Հայաստանին թշնամի ներկայացնելու ճանապարհին: Իսկ մեր իշխանությունը այդ փաստը չի էլ ընկալում:

Ալիևին պատասխանելը, ստացվում է, մեր իշխանությունների համար ավելի երկրորդական կարևորության հարց է, քան՝ Ալիևի ելույթի համատեքստում՝ Սերժ Սարգսյանի իշխանությանը պատասխանելը:
Իսկապես՝ այս ո՞ւր ենք հասել...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6986 անգամ
Լրահոս
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am