Ինչու է Փաշինյանին պետք մարզպետի կարգավիճակով Արցախի նախագահ և ինչ է սպասվում

Արցախի նախագահ դառնալու Արայիկ Հարությունյանի գլխավոր մոտիվացիան փողն էր ու սեփականությունը։ Ավելի ճիշտ՝ դրանց պաշտպանումը։

Այդպիսի գործիչը շատ խոցելի ու հեշտ կառավարելի է։ Դա է պատճառը, որ Հարությունյանը դարձավ ՀՀ «թավշյա» իշխանության սրտի թեկնածուն։

Չենք զարմանա, եթե հետագայում պարզվի, որ Արցախի նախագահի աթոռին հայտնվելու «դաբրոյի» դիմաց Ա. Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին կամ որևէ այլ քայլարածի «քյաշով» մուծվել է, բայց դա երկրորդական հարց է։

Հարությունյանին այլ նախապայմանով է թույլատրվել Արցախի նախագահ, իսկ գործնականում՝ Փաշինյանին կից ինքնուրույնությունից զուրկ մարզպետ աշխատել։ Այդ նախապայմանն այն է, որ նա պետք է ստորագրի «ժողովրդի» վարչապետի այն խոսքերի տակ, ըստ որի՝ Հայաստանի ու Արցախի իշխանությունների տեսակետները հակամարտության լուծման բանաձևի առումով նույնական են։

Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում Արայիկ Հարությունյանը մտած է փաշինյանական գծի մեջ։ Իսկ այդ գիծը ներծծված է Լևոն Տեր–Պետրոսյանի պաշտպանած փուլային տարբերակի ոգով, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր միակողմանի զիջումները, ավելի ճիշտ՝ կապիտուլյացիան։

Նիկոլին ու «թավշյա» հեղափոխության դրսի փայատերերին՝ սորոսաթուրքական շրջանակներին, Արցախում պետք էր դրածո և խամաճիկային նախագահ, որն այնքան խոցելի և կամակատար կլիներ, որ կօգտագործվեր որպես գործիք երկու կետով՝ 1.Արցախի հարցում զիջումների գնալուն չխոչընդոտելը, 2.Արցախում հակառուսական քաղաքականություն իրականացնելը։ Նախագահ դառնալուն պես Հարությունյանը երկու կետով էլ «գերազանցիկ» է դառնում։

Հայաստանի ու Արցախի թշնամիները հաշվել են, որ ազգային հարցում հայկական դիմադրողականությունը պետք է չեզոքացնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում, քանզի միայն Երևանում քիրվայամետ ղեկավար ունենալը քիչ է։

1998–ին Լևոն Տեր–Պետրոսյանը հանդես եկավ տխրահռչակ ու ադրբեջանամետ փուլային առաջարկով և հեռացվեց պետության ղեկից։ Հեռացվեց հայաստանյան իշխանության ազգային թևի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «ոչ»–ի արդյունքում։

Հիմա Հայաստանի իշխանության ներսում վազգենսարգսյաններ և ռոբերտքոչարյաններ չկան։ «Թավշյա» հեղափոխությունն այդ հարցը լուծել է։ Որպես դիմադրության կենտրոն մնացել էր Արցախը, որի ձայնը հնչում էր Վիտալի Բալասանյանի շուրթերով։ Սորոսաթուրքական շրջանակներն այդ հարցը ևս լուծեցին։ Արցախի նախագահի պաշտոնում հայտնվեց առևտրականը, ինչը շատ խորհրդանշական է, քանզի քաղաքական մեծ առևտրից առաջ էլ ո՞վ պետք է Արցախում դառնար նիկոլենց թեկնածուն, եթե ոչ առևտրականը։

Հարությունյանն այժմ Արցախի մարզպետ է աշխատում Նիկոլի մոտ՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի պես։ Բայց ի տարբերություն Գարիկի, նա ոչ թե թիմի անդամ է, այլ օգտագործվող գործիք՝ «չուժոյ»։

Ցավալի է արձանագրել, որ Արցախի նախորդ էլիտան «օգտագործվեց» և «քցվեց» քայլարածների կողմից. սրանք իրենց կարճ խելքով մտածում էին, թե իբր Արայիկի միջոցով կպահպանեն իրենց դիրքերը։ Արդյունքում՝ մենք հիմա Արցախում ունենք մի իշխանություն, որի արտգործնախարար է Երևանից նշանակվել մեկն, ում մուտքը Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստան արգելված է։

Մենք հիմա Արցախում ունենք մի նախագահ, որը հանդիպում ու Արցախի հարց է քննարկում վաղուց բացահայտված դրսի գործակալ, հայ–ռուսական հարաբերությունների թշնամացման քարոզի առաջամարտիկ, թուրքական 5–րդ շարասյան վառ ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի հետ։

Երբ նախընտրական փուլում Բաբաջանյանի «1in.am»–ը քարոզում էր Արայիկ Հարությունյանի օգտին, իսկ նախագահի թեկնածու Հարությունյանը հանդես էր գալիս ազգային կոդերով, տարակուսանք էր առաջանում։ Քանզի ինչպե՞ս կարող էր պրոթուրքական քարոզիչ Բաբաջանյանի կայքն աշխատել ազգային շեշտադրումներով հանդես եկող Հարությունյանի օգտին։ Հիմա ամեն ինչ տեղն է ընկնում։ Պարզվեց, Հարությունյանի համար «անզիջում պայքարիստի» կերպարը հորինովի է եղել ու զուտ քարոզչական էֆեկտի համար կիրառվել. փողը հայրենիք չունի։

Հարությունյանի գաղափարական կուրատոր է դարձել տխրահռչակ Արման Բաբաջանյանը, ով ուրախությամբ ազդարարում ու ողջունում էր, որ Արցախի նախագահ նշանակվածը արգելել է «5–րդ ալիքի» հեռարձակումը։ Հիմա էլ ահա այս երկուսը հանդիպում ու Արցախի հարց են քննարկում։ Ու կապ չունի, որ հետո այդ քննարկման ներքին խոհանոցի մասին լուրը ջնջվեց ու հերքվեց։

Միայն Հարությունյանի ու Բաբաջանյանի հանդիպման փաստն արդեն շատ բաների մասին է վկայում։ Շատ վատ բաների մասին։

Հարությունյանին հիմա դարձնում են Արցախի դիմադրության ռեսուրսի վերացման գործիք։ Կանցնի՞ Հարությունյանը կարմիր գծերը, թողնենք իր որոշելիքին։

Ինչ մնում է սորոսաթուրքական շրջանակներին ու «թավշյա» իշխանություններին, ապա նրանք պետք է իմանան, որ ինչքան էլ խամաճիկներով իրենց շրջապատեն, միևնույն է, «իքս» պահին ազգային կոդն իրենը կասի և քիրվայականները դուրս կշպրտվեն պետական օրգանիզմից, ինչպես որ Տեր–Պետրոսյանը շպրտվեց, բայց այս անգամ մինչև քոքը։

7or.am

դիտվել է 1427 անգամ
Լրահոս
Զինված ուժերում մեղմացումներ նախատեսվա՞ծ են Կարող են լինել այնպիսի դեպքեր, որոնք մենք չնկատենք. Տիգրան Ավինյանը՝ գաղտնի խնջույքների մասին Սեպտեմբերին կորոնավիրուսի օրական 100-ից պակաս դեպք ենք կանխատեսում. Տիգրան Ավինյան Հպարտ եմ, որ ավագ որդիներս ծառայում են Հայրենիքին, իսկ փոքր որդիս գիտի՝ որտեղից է սկսվում Հայրենիքը. Սեյրան Օհանյան Կասեցումներ՝ Սեւանի 8 հյուրանոցներում, ուժեղացված ստուգայցեր՝ մարզերում եւ Երեւանում Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Դեմ ենք արտակարգ դրությունը երկարաձգելուն. Նաիրա Զոհրաբյան ԱԱԾ նախկին տնօրենը նոր պաշտոն է ստացել Մոսկվա-Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը «Լուկաշենկոն բացահայտեց Նիկոլի թիմի «երալաշությունը»». Գագիկ Համբարյան Քաղաքացին սպառնում է երեխային ցած նետել պատշգամբից Ամերիկյան գաղտնազերծումներն անցանկալի Սորոսի ու Փաշինյանի իշխանության մասին Հզոր հակառակորդը՝ հավատարիմ բարեկամից լավ է Որ երկրների հետ են սահմանները բացվելու Ապազգային դավադրությունը բացահայտվեց. ով է ուզում Հայաստանը թուրքին հանձնել Նիկոլը սատանայի ծնունդ է, նախկինները՝ նրան ծնող. Կրեմլը բացեց խաղաքարտերը ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները դուրս եկան Կառավարության շենքից. ինչ պատասխան են ստացել Քաղաքացին կառավարության մոտ հարձակվել է ոստիկանների ու լրագրողների վրա (video) Ինչպես են ոստիկանները երիտասարդ կնոջը բռնի ձևով ու քաշքշելով բերման ենթարկում (video) Պարոն Փաշինյան, իմ չորս տարեկան երեխան իր մոր կարոտից հիվանդացել է, լավ՝ ինչքա՞ն կարող ենք այս վիճակում ապրել (video) Մենք պայքարեցինք, ինձ էլ ծեծեցին. Նախարարներդ մեկ միլիոն ու կես փող են ստանում, բայց ես վեց ամիս է` փող չեմ ստացել. քաղաքացի (video) Բավական է՝ ուշադիր լինել Փաշինյանի խոսքին, ու կհասկանաք, որ սա լավ մտածված ծուղակ է. Գեւորգ Պետրոսյան Վլադիմիր Գասպարյանն Աստծո մասին խոսելիս՝ պետք է հիշի, որ պատասխան է տալու. Ալեն Սիմոնյան (video) Անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելն այլևս պարտադիր չէ․ նոր փոփոխություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Առցանց ասուլիս. «Պատրա՞ստ ենք արդյոք հիմնովին անցնել առցանց ուսուցման» Օգոստոսի 13-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա առցանց ասուլիսի Կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյան մասնակցությամբ: Բլից ինֆո մամուլի ակումբը վերսկսում է իր գործունեությունը և տեղեկացնում, որօգոստոսի 12-ին, ժամը 14.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է բնապահպան-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:Թեմա՝ Զարգացումներ Ամուլսարի շուրջ: Ինչո՞վ են պայմանավորված Կառավարության լռությունն ու ոստիկանների գործողությունները:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակՀեռ. 098-35-61-21 Օգոստոսի 12-ին, ժամը` 11 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են սփյուռքաhայ ներդրող և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Թեման՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը խոչընդոտում է սփյուռքահայ ներդրողին, ինչի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Օգոստոսի 12-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Novatel LLC-ի գործադիր տնօրեն Մինաս Երզնկյանը: Թեման՝ « NOVATEL ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիայի» 100% բաժնեմասը: Ովքեր են NOVATEL-ի ներկայացուցիչները, ինչ նպատակներ ու հնարավորություններ ունեն, ներդրումային ծրագրի նրանց տեսլականը, հարակից հարցեր»: Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Թեմա՝ կրթական չափորոշիչներ, Ամուլսար, ծաղկող Սևան Օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ագրարագյուղացիական միավորում հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝ նոր սերմերի փորձարկում. Հայաստանում անցկացվելիք միջազգային սեմինարը վտանգի տակ է Օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի մամուլի ակումբի հյուրերն են «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն ու «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Թեմա՝ ներքաղաքական հարցեր՝ Ամուլսարի հարց, կրթական նոր չափորոշիչներ, արտակարգ դրության երկարաձգում: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2020 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. 1. «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի... Օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներ Սիլվա Ադամյանը, Մարիամ Բադալյանը և Դոնարա Ալեքսանյանը: Թեմա՝ Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի վերաբերյալ «Մեկ Առողջություն» կոալիցիայի հայտարարությունը և շրջակա միջավայրի առողջության ոլորտում տապալված պետական քաղաքականության վտանգները: Օգոստոսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերեն են Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշումը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքը: Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Բեյրութի ողբ...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub