Համբերությունը սպառվել է. մասնագիտական խմբերը սկսել են պատասխանել անգամ անորոշ ու անհասցե մեղադրանքներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Անորոշ ու անհասցե մեղադրանքներին, որպես կանոն, պա­տասխանողներ գրեթե չեն լինում: Ո՞վ հավես ունի մտնել բանավեճի մեջ և թիրախ դառնալ, երբ մեղադրանքն ու հայհոյանքն անվանական չեն հնչել: Մանավանդ, եթե դիմացդ, ոչ ավել, ոչ պակաս, վարչապետ է կանգնած:

Նա կարող է հայհոյել դատավորնե­րին, առանց անուններ նշելու, քաղաքական ուժերին` առանց մասնավո­րեցնելու, նախկին իշխանություննե­րին անվանել թալանչի ու գող, բայց կրկին անուններ չհնչեցնել և մնալ անպատասխան: Մանավանդ այս երկու տարվա մեջ նրան մի քանի անգամ դատի են տվել, երբ կոնկրետ մարդկանց անուններ է հնչեցրել, և նա ստիպված է եղել նահանջել իր ասածներից, ինչպես եղավ Քոչարյանի հասցեին արված հայտարարության առումով, ուստի հիմա խոսում է բա­ցառապես անորոշ` մասնագիտական խմբերին ու խավերին ուղղելով իր լուտանքները:

Բայց վերջին օրերին 2 հայտարարություն ստիպեց ինձ մտա­ծել, որ այդ մասնագիտական խմբերի համբերությունն էլ է սկսում սպառվել, և նրանք սկսում են ընդվզել անգամ այն դեպքում, երբ կոնկրետ անձանց անուն չի տրվում: Մեկը քննիչ-դատախազների հայտարարությունն էր` ԲԴԽ նախագահի դեմ, ով եթերում վիրավորել էր նրանց` ոչ այնքան գրա­գետ անվանելով:

Վերջիններս պա­տասխան հայտարարությամբ հանդես եկան` պաշտպանելով իրենց համքա­րության պատիվը: Եվ երեկ ԵՊՀ գիտխորհրդի հայտարարությունն էր` ի պատասխան իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանի` ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարա­րությունների, որոնցով նա վիրավորել էր դասախոսներին` կոչ անելով նախարարին` «մաղել» նրանց, քանի որ դասախոսները վերահսկողությունից դուրս են մնացել, և ոմանք «պայմա­նավորվում են 500 դոլարով պարա­պելու և քննությունների ժամանակ գնահատական նշանակե­լու մասին»: ԵՊՀ-ն Լուլուին «կուլտուրական» ձևով իր տեղն էր ցույց տվել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 984 անգամ
Լրահոս
Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am