Իրավապահ համակարգում զարմացած են․ ուշագրավ մանրամասներ ապրիլյանի քննիչ հանձնաժողովի աշխատանքներից

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները բուռն աշխատանքներ են իրականացնում՝ հանձնաժողովի ամփոփիչ եզրակացությունը պատրաստելու համար, «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այս մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքից:

Բանն այն է, որ մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի անդամները զբաղված են եղել միայն ներկա եւ նախկին պաշտոնյաներին խորհրդարան հրավիրելով եւ նրանց նույնաբովանդակ հարցեր ուղղելով: Նրանք իրավապահ համակարգին հարցումներ չեն ուղարկել՝ բավարարվելով միայն Պաշտպանության նախարարության կողմից տրամադրված տեղեկանքով:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս իրավապահ կառույցներից մեկում ներքին քննարկումներ են եղել այդ հանձնաժողովի աշխատանքի մասին, եւ տարակուսանք են բարձրաձայնել, թե այդպես էլ որեւէ հարցում չեն ստացել, ու հետաքրքիր է` ինչու:

Հետաքրքիր է` ԱԺ հանձնաժողովին ինչու չեն հետաքրքրել՝ արդյոք իրավապահ մարմինները քրեական գործեր հարուցել են, օրինակ, սպառազինությունների մատակարարման, դիրքերի կահավորման բացթողումների մասով եւ ինչեր են հայտնաբերել այդ քրգործերի շրջանակներում: Պարզվում է` հետաքրքիր տեղեկություններ ուժայիններում, այնուամենայնիվ, կան:

Բայց հիմա հանձնաժողովի իրավաբանական թեւը եւ պատգամավորները առանձին-առանձին ամփոփիչ փաստաթղթեր են պատրաստում, որոնք հետագայում կհամադրվեն:

Հիշեցնենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության այս մեկ տարվա ընթացքում հանձնաժողով հրավիրվեցին 2016 թվականին կարեւոր պաշտոններ զբաղեցնող անձինք, այդ թվում` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության բանակի այդ ժամանակվա հրամանատար Լեւոն Մնացականյանը եւ այլք:

Հանձնաժողով հրավիրված նախկին պաշտոնյաներից միայն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը մերժեց հանձնաժողովի հրավերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Աո՜ւ, Նիկո՜լ, որտե՞ղ ես, ի՞նչ եղավ $400.000–ը ՀՔԾ քննիչը խեղաթյուրում է իրավիճակը. Արծվիկ Մինասյանը՝ 3 ուժերի կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու գործի մասին (video) Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ Ամուլսարը «պաշտպանում են» ադրբեջանական համազգեստով վարձկաններ, Նիկոլ Փաշինյան, նույնիսկ դա Ձեզ չի կանգնեցնու՞մ.Մարիամ Չախոյան (video) 24-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և 80 մետր գլորվելով՝ հայտնվել գետում Քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է Ծնվել է Տիգրան Մնացականյանի ու Մարիամ Հովհաննիսյանի երեխան Հայաստանը երեք ինքնաթիռով հումանիտար աջակցություն կցուցաբերի Լիբանանին Բեյրութի պայթյունից փրկված հայը Նիկոլ Փաշինյան, Ամուլսարում ոստիկանները ծեծում ու ջարդում են մարդկանց, բա Դուք ու՞ր եք, դուրս եկեք,խոսեք.Սիլվա Ադամյան (video) Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից եւս 2-ի ինքնությունը հայտնի է Ավտոմեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ և զոհ Բեյրութում տեղի է ունեցել կառավարության հրաժարականի պահանջով բողոքի խոշոր ցույց․ արցունքաբեր գազ է կիրառվել (տեսանյութ) Առողջապահության նախարարությունն իր տեղում չի եղել և ձախողել է համաճարակի դեմ պայքարը․ բժիշկ-համաճարակաբան Երբ Երևանից տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ․ հայտնում է Փաշինյանը Կորոնավիրուսից մահացած 5 քաղաքացիներից ամենաերիտասարդը 41 տարեկան է Ապաշնորհության ու անկարողության ցուցահանդես «Դավաճանների» ու «հինգերորդ շարասյան» որս. Ծեծ ու կտտանքներ՝ բանտերում Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվն այս պահին Տղերք խնդրում եմ, ասեք էլի, ի՞նչ եք ծխում Մի քանի հռետորական հարց Նիկոլ Փաշինյանին Բացահայտել են Հայաստանի դեմ դավադրության հիմքերը Կորոնավիրուսով վարակվելու 166, մահվան՝ 5 նոր դեպք Տիկին, դու մարդուցդ ավելի ցինիկ ես… ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներ Սիլվա Ադամյանը, Մարիամ Բադալյանը և Դոնարա Ալեքսանյանը: Թեմա՝ Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի վերաբերյալ «Մեկ Առողջություն» կոալիցիայի հայտարարությունը և շրջակա միջավայրի առողջության ոլորտում տապալված պետական քաղաքականության վտանգները: Օգոստոսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերեն են Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշումը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքը: Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Բեյրութի ողբ... ՕԳՈՍՏՈՍԻ 7-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի ասուլիսը: Թեմա- 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքները: Կարող եք թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մի... Օգոստոսի 7-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Փաստաբանների պալատի փաստաբան Մասիս Մելքոնյանը և «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը: Թեման՝ «Բանախոսները կանդրադառնան Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրինության՝ քաղաքացիներին ունեզրկելուն, նրանց ունեցվածքը յուրացնելուն և դրա վերաբերյալ Դատախազության ու Ոստիկանության անգործությանը»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հուլիսի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկ, քաղաքապետարանի պարգևատրումներ Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԵրևանի այլընտրանքային քաղաքապետարան՚՚ նախաձեռնող թիմի համաղեկավարներ Սարգիս Տեր-Եսայանը և Սոնա ԱղեկյանըԼ Թեմա՝ Պոպոք-պնդուկ փարթի՝ մայրաքաղաքն ախտահանելու փոխարեն, Երևանի քաղաքապետրանի պարգևավճարներ, ապօրինի ծառահատումներ, մայրաքաղաքային պատահական հրդեհներ ու էլի շատ թերացումներ: Հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կրթական նոր չափորոշիչներ, որոնք հանգեցրել են հասարակության լայն շերտերի՝ գիտնականների, մանկավարժների եւ խնդրով մտահոգ մարդկանց անհանգստությունների, Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2005 թականին արված արտահայտությունները, անդրադարձ թեմային, ընդդիմության մոբիլիզացում, կորոնավիրուս, ինչ բացթողումներ ... Հրավիրում ենք Ձեզ՝ ներկա գտնվելու «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական միջոցառման ամփոփիչ մամլո ասուլիսին: Երկուշաբթի 14:00 , Dvin Music Hall Օգոստոսի 3-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թեմա` կրթական համակարգ, նախարարի գործողությունները, հայ գրականության և հայոց պատմության շուրջ ստեղծված աղմուկ, նոր չափորոշիչներ: Սահմանային լարվածություն, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր Նունե Ներսիսյանը, քաղաքական գործիչ Արագած Ախոյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա` սահմանամերձ Աչաջուր համայնքի ծննդատան փակում, նախարարի քայլերը, սահմանային լարվածություն, արդյոք հանգուցալուծում ստացավ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub