Էլիտար ձրիակերը

Մի առիթով հասարակական ակտիվ մտածողներից մեկը նկատել էր, որ դատավորները լինում են 3 տեսակ՝ անաչառ, արդարադատ, երկրորդ՝ կոռուպացված-պատվեր կատարող
եւ Վահե Գրիգորյան։ Այս վերջին տեսակը Ստալինի մահից հետո սկսել էր հետզհետե վերանալ, և նրան նոր կյանք հաղորդեց Նիկոլ Փաշինյանը։
Եւ, իսկապես, այս տարիների ընթացքում բոլոր իշխանությունների օրոք մենք բազմաթիվ անհաջող կադրեր ենք ունեցել: Տեսել ենք գրագիտության և փորձի պակաս ունեցողների, տեսել ենք հայոց լեզու չիմացողների, քաղաքականությունը բիզնեսի հետ խառնողների, կոռումպացվածների, ապազգայիննրի:

Բայց եթե խորը մտածենք, դրանք բոլորը իրար գումարած՝ այնքան վտանգավոր չէին, որքան մեկ հատիկ Վահե Գրիգորյանը:
Ինչո՞ւ, պատասխանը պարզ է, այս մարդը տարիներ շարունակ դասեր է առել միանգամից մի քանի կործանարար հոսանքներից՝ տեր-պետրոսյանական շրջապատ, սորոսական ապազգային կողմնրոշում և հիմա էլ ՝ նիկոլական շկոլա:
Իրեն հարգող փաստաբանը երբեք չէր համագործակցի Նիկոլ Փաշինյանի նման վարչապետի հետ, քանի որ նույնիսկ իրավաբանական կրթություն չունեցող մարդն է առաջին օրվանից տեսել, թե ինչպես է այս իշխանությունը խախտում սահմանադրական կարգն ու օրենքները՝ հանուն իշխանության, և այդ ամբողջ անբարոյականությունը իրականացնելով «ժողովրդի» անվան տակ:

Բայց Վահե Գրիգորյանը ոչ միայն համագործակցեց, այլ դարձավ Հայաստանում իրավական բեսպրեդելի կայացման նախահայրերից մեկը: Ընտրվելով ՍԴ անդամ եւ ինքնահռչակվելով որպես նախագահ, հենց այդ օրվանից գործի դրեց ՍԴ-ի իր հորինած ճգնաժամի վահեգրիգորյանական լուծման օպերացիան: Այսօր նա ինքնագոհ հայտարարում է, թե այլեւս ՍԴ-ում ճգնաժամը վերացել է: Լինելով իրավաբան, սակայն, նա չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող այս բեսպրեդելը իրավական տիրույթում , դիցուք առ այն, որ ՍԴ դատավորները չեն կարող փոխվել, քանի դեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը չի փոխվել, Վահե Գրիգորյանը երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած ասում է, թե չի մեկնաբանելու այդ դրույթը, եւ հասկանալի է, թե ինչու: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի՝ մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Քանի դեռ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի գործողությունը չի դադարեցվել, այն ենթակա է պարտադիր կատարման բոլոր պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից։

Սա է այս իշխանության եւ նրանց իրավաբան ու դատավոր կոչվող մարդկանց ինտելեկտի դիապազոնը՝ փնթի, տգետ եւ անփույթ: Մարդը, ով առաջին օրվանից լծվել է ՍԴ-ն կազմաքանդելու գործին, պարզվում է նորմալ իրավաբանություն էլ չգիտի, այլապես իշխանությանը խորհուրդ կտար ինչը, ինչպես անել ու չկանգնել իրավական նման կազուսի առջեւ: Ու այսքանից հետո նա արդարանում է ոչինչ չանելու եւ աշխատավարձ ստանալու մասին լրագրողների հարցերին:
«Անցած մեկ տարվա ընթացքում ես իմ աշխատանքային պարտականությունները չեմ կատարել երկու պատճառով. առաջին, որ ՍԴ կազմի սահմանադրականությունը հարցի տակ էր, և երկրորդ՝ ՍԴ-ն ուներ դեմոկրատական լեգիտիմության էական բաց»,- ասում է Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս չի կատարել իր աշխատանքային պարտականությունները։
Այդ դեպքում արդարացի՞ է, որ ինքը մեկ տարի աշխատավարձ է ստացել՝ առանց իր աշխատանքային պարտականությունները կատարելու, Վ. Գրիգորյանը պատասխանում է՝ իր մեղքով չէ, որ ինքն իր աշխատանքային պարտականությունները չի կարատել։
«Իմ ապրուստի միակ միջոցն իմ աշխատավարձն է, եթե ես հրաժարվեմ այդ ապրուստի միջոցից, որքանո՞վ դուք՝ որպես ՀՀ քաղաքացի վստահ ու ապահով կզգաք՝ մտածելով՝ իսկ ինչո՞վ է ապրում այդ դատավորը, ի՞նչ եկամուտներով պիտի ապրի։ Մտածե՞լ եք այդ մասին։ Այո, կան իրավիճակներ, երբ պաշտոնյան ի վիճակի չէ նիստերին մասնակցելու։ Այդ ժամանակը իզուր չի անցել, ես մշակել եմ ընթացակարգային փաստաթղթերի նախագծեր, որոնք ժամանակի ընթացքում քննարկելով պիտի ընդունենք։ Եվ իմ աշխատավարձ ստանալու կամ ծառայողական մեքենայից օգտվեու հանգամանքը որպես ՍԴ ճգնաժամի պատճառ են ներկայացնում որոշ ԶԼՄ-ներ։ Շատ ճիշտ է, որ կենտրոնացել եք այդ ճգնաժամի հարցի վրա, թեկուզև իմ վրա անձնական հարձակումների միջոցով»։

Իսկ այդ դեպքում ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ ինքը սպասեր ՍԴ ճգնաժամի հաղթահարմանը, ապա նոր առաջադրվեր դատավորի պաշտոնում, Վահե Գրիգորյանը պատասխանեց՝ ինքը ԱԺ-ում նկարագրել է՝ ինչպիսի վիճակ է ՍԴ-ում։

Վահե Գրիգորյանին այլ բառով, քան էլիտար ձրիակեր կոչելը, հնարավոր չէ: Սովորական մի բանվորը, ուսուցիչը մի քանի ժամ աշխատանքից բացակայելու դեպքում վաղուց հեռացվել էր: Նա ձրիակեր է, եւ մեկ տարուց ավել կերել է մեր փողերը: Նա որեւէ բարոյական հեղինակություն չունի մեր հասարակության մեջ:

Ցավոք, նա պետական ապարատում միակը չէ:

Անի Սահակյան

դիտվել է 2390 անգամ
Լրահոս
Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Բերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը Քիչ առաջ ես մի սարսափելի տեղեկություն ստացա․ այս դեպքի հետևում կոնկրետ կանգնած են ՔՊ-ականները․ Զոհրաբյան (video) Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբան ԱՄՆ-ն չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին Քոչարյա՛ն, զեկույցդ ու՞ր է․ 44-օրյա պատերազմի զոհերի անուն-ազգանունները դե հրապարակիր․ Ղազարյան (video) Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը Իսրայելի նոր հարձակման դեպքում Իրանի պատասխանը կլինի ավելի կոշտ ու արագ. Ալի Բաղերի Նույնիսկ Հաագայի դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը. Եղիշե Կիրակոսյան ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Նիկո՛լ, չես վախենում է, «տակդ ես լցնում, ոտքերովդ չռում ա»․ Արմինե Ադիբեկյան (video) Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը «Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցողներից մեկը «չայխանայի» վայր է ժամանել 300QQ03 համարանիշով մեքենայով» (լուսանկար) Պարոն Փաշինյան, հավաքվե՛ք, ձեզ էլ ենք հանձնում․ քո հետ, քո լեզվով եմ խոսում ու հաղթելու եմ․ քաղաքացի (video) Սպասվում են պաշտոնյաների ձերբակալություններ. իրավապահները «Ուիգմոր» ԲԿ-ում են ՔՊ-ական Բաքոյանը հակադարձում է Անդրանիկ Քոչարյանին (video) Արամ Զավենիչի կուսակիցը ո՞նց է թասիբից խոսում (video) Էս աղետից պետք է պրծնենք․ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյան (video) Հրատապ. դաժան ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին (video) Աննայի շուրջ հավաքված կնիկնե՛ր, կանգնել եք գլխավոր բ**-ի ու ղ***- ի կողքը․ հերոսի մայր (video) ՔՊ–ն հետո կհայտարարի՝ 1,5 մլն–ը հնարած թիվ է՝ մեր վզին «պավադոկ» դնելու համար ընդդիմադիր (video) ՔՊ-ից ինձ ահաբեկում են․ դե փորձվեք, դե բերեք. Մեսրոպ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am