Նիկոլ Փաշինյանին նորից քաշեցին յուրայինները

 Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ է հղել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին։ Պատասխանում մասնավորապես նշվում է․ «Հարգելի Նախագահ, Շնորհակալություն Ձեր 2020 թ․ հունիսի 25-ի նամակի համար։

Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին
վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում
Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։ Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է
իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ։
Հարգանքներով՝ Ջիանի Բուքիքիո»։

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի անդամները, որ մինչ այդ ոգևորված շնորհավորում էին միմյանց՝ ՍԴ նախագահի և երեք անդամների պաշտոնանկության վաղուց սպասված իրադարձության համար, որևէ կերպ չեն մեկնաբանել Բուքիքիոյի հայտարարությունը։ Ինչպես Փաշինյանի մնացած խայտառակ տապալումների դեպքում, այս անգամ ևս շեֆին ցեխից հանելու փորձ է կատարել Հանարային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ ոչ ավել-ոչ պակաս հաթաթա տալով Վենետիկի հանձնաժովի նախագահին․ <<Վայ, Բուքիքիո, Վայ, Ջիանի ջան, էդ ԵԽ գլխավոր քարտուղարին բա ինչի չէիր ասել, որ Հրայր & Co-ին ջանգյուլում ես անում։ Իսկ վերջին նամակիդ մեջ ինչի չես գրում, թե Վենետիկի կարծիքի ինչին չի համապատասխանում։ Վայ մեր Ջոնի Բրջոնի, ախր դու էլ չես պատկերացնում, թե քո բացած բազարում ոնց ես պարտվելու...>>,- գրել է նա։
Փաստորեն, երբ իշխանությունն է հարցեր ուղղում Վենետիկ և այնտեղից ստացված եզրակացությունները հիմք ընդունելով ինչ-որ քայլեր է կատարում, Սաֆարյանը ոգևորված դրանք ցիտում է։ Իսկ երբ Վենետիկի հանձնաժողովի նախագահի նամակում հստակ մեղադրանք կա սահմանադրական իրավունքի ոտնահարման հետ կապված, ինչպես նաև կա հստակ արձանագրում, որ Հայաստանի իշխանությունները սահմանադրական փոփոխություններ են կատարել, որոնք
չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներին, Փաշինյանի 5-րդ շարասյան առաջնորդը քիչ է մնում տղայական ռազբորկայի հրավիրի Բուքիքիոյին։ Հետն էլ շահարկումներ են սկսվել, թե ՍԴ-ն ճիշտ չի թարգմանել նամակը, հանձանարարական բառի փոխարեն իբր գրված է եղել առաջարկություն։ Նախ ՍԴ-ն հայերեն թարգմանությանը կից ներկայացրել է նամակի անգլերեն բնօրինակը, և պետք է ասել, որ իմաստային առումով տարբերությունն առանձնապես մեծ չէ՝ անկախ նրանից, թե տեքստում այդ երկու բառերից որ մեկը կօգտագործվեր։

Իսկ ընդհնարապես նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին օր առաջ ՍԴ գործուղելու Նիկոլ Փաշինյանի ծրագիրը կարող է այդպես էլ ցանկալի արդյունք չապահովել։ Վերջնարդյունքում Փաշինյանը ՍԴ-ում իր երազած 5 ձայնն այդպես էլ չի ունենա։ Փափագը, թե ՍԴ 9 դատավորից գոնե 5-ը իր անձնական կնոպկա սեղմողները կլինեն բարձր դատարանում, տապալված է անգամ Սահմանադրության՝ իրենց ընդունած փոփոխությամբ։ Ինչպես հայտնի է, Փաշինյանի պլանով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դառնալու է ՍԴ սովորական դատավոր, իսկ ավելի քան 12 տարի պաշտոնավարած երեք դատավորների՝ Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները պետք է կասեցվեն։

Ամբողջ խնդիրը, սակայն, կայանում է նրանում, որ նշված երեք դատավորներից մեկը՝ Ալվինա Գուլումյանը ,12 տարի անընդմեջ չի պաշտոնավորել։ Նա վերջին անգամ ՍԴ անդամ է նշանակվել 2014 թվականին, և նրա պաշտոնավարման 12 տարին լրանում է վեց տարի հետո միայն։ Մինչ այդ նա ՍԴ անդամ է եղել 1996-2003 թվականներին, իսկ 2003-2014 թվականներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր։ Տիկին Գյուլումյանը, ով այժմ փոխարինում է արձակուրդի մեջ գտնվող ՍԴ նախագահին, հայտարարել է, որ պայքարելու է իր իրավունքների համար և անհրաժեշտության դեպքում կդիմի նաև Եվրոպական դատարան։ Սա այն դեպքն է, որ անգամ իրավաբան լինելու կարիք չկա՝ հասկանալու համար, որ եթե ՍԴ դատավարի ստաժը ընդհատվել է ավելի քան 11 տարով և վերսկսվել 2014 թվականից, ապա 12 տարվա գործունեությունը պետք է հաշվել ոչ թե 1996, այլ 2014 թվականից։

Ինչևէ, Նիկոլ Փաշինյանի իրավական խորհրդատուները նորից և կրկին քաշեցին նրան։


Հայկ Դավթյան

դիտվել է 15180 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am