Նիկոլ Փաշինյանին նորից քաշեցին յուրայինները

 Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ է հղել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին։ Պատասխանում մասնավորապես նշվում է․ «Հարգելի Նախագահ, Շնորհակալություն Ձեր 2020 թ․ հունիսի 25-ի նամակի համար։

Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին
վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում
Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։ Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է
իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ։
Հարգանքներով՝ Ջիանի Բուքիքիո»։

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի անդամները, որ մինչ այդ ոգևորված շնորհավորում էին միմյանց՝ ՍԴ նախագահի և երեք անդամների պաշտոնանկության վաղուց սպասված իրադարձության համար, որևէ կերպ չեն մեկնաբանել Բուքիքիոյի հայտարարությունը։ Ինչպես Փաշինյանի մնացած խայտառակ տապալումների դեպքում, այս անգամ ևս շեֆին ցեխից հանելու փորձ է կատարել Հանարային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ ոչ ավել-ոչ պակաս հաթաթա տալով Վենետիկի հանձնաժովի նախագահին․ <<Վայ, Բուքիքիո, Վայ, Ջիանի ջան, էդ ԵԽ գլխավոր քարտուղարին բա ինչի չէիր ասել, որ Հրայր & Co-ին ջանգյուլում ես անում։ Իսկ վերջին նամակիդ մեջ ինչի չես գրում, թե Վենետիկի կարծիքի ինչին չի համապատասխանում։ Վայ մեր Ջոնի Բրջոնի, ախր դու էլ չես պատկերացնում, թե քո բացած բազարում ոնց ես պարտվելու...>>,- գրել է նա։
Փաստորեն, երբ իշխանությունն է հարցեր ուղղում Վենետիկ և այնտեղից ստացված եզրակացությունները հիմք ընդունելով ինչ-որ քայլեր է կատարում, Սաֆարյանը ոգևորված դրանք ցիտում է։ Իսկ երբ Վենետիկի հանձնաժողովի նախագահի նամակում հստակ մեղադրանք կա սահմանադրական իրավունքի ոտնահարման հետ կապված, ինչպես նաև կա հստակ արձանագրում, որ Հայաստանի իշխանությունները սահմանադրական փոփոխություններ են կատարել, որոնք
չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներին, Փաշինյանի 5-րդ շարասյան առաջնորդը քիչ է մնում տղայական ռազբորկայի հրավիրի Բուքիքիոյին։ Հետն էլ շահարկումներ են սկսվել, թե ՍԴ-ն ճիշտ չի թարգմանել նամակը, հանձանարարական բառի փոխարեն իբր գրված է եղել առաջարկություն։ Նախ ՍԴ-ն հայերեն թարգմանությանը կից ներկայացրել է նամակի անգլերեն բնօրինակը, և պետք է ասել, որ իմաստային առումով տարբերությունն առանձնապես մեծ չէ՝ անկախ նրանից, թե տեքստում այդ երկու բառերից որ մեկը կօգտագործվեր։

Իսկ ընդհնարապես նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին օր առաջ ՍԴ գործուղելու Նիկոլ Փաշինյանի ծրագիրը կարող է այդպես էլ ցանկալի արդյունք չապահովել։ Վերջնարդյունքում Փաշինյանը ՍԴ-ում իր երազած 5 ձայնն այդպես էլ չի ունենա։ Փափագը, թե ՍԴ 9 դատավորից գոնե 5-ը իր անձնական կնոպկա սեղմողները կլինեն բարձր դատարանում, տապալված է անգամ Սահմանադրության՝ իրենց ընդունած փոփոխությամբ։ Ինչպես հայտնի է, Փաշինյանի պլանով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դառնալու է ՍԴ սովորական դատավոր, իսկ ավելի քան 12 տարի պաշտոնավարած երեք դատավորների՝ Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները պետք է կասեցվեն։

Ամբողջ խնդիրը, սակայն, կայանում է նրանում, որ նշված երեք դատավորներից մեկը՝ Ալվինա Գուլումյանը ,12 տարի անընդմեջ չի պաշտոնավորել։ Նա վերջին անգամ ՍԴ անդամ է նշանակվել 2014 թվականին, և նրա պաշտոնավարման 12 տարին լրանում է վեց տարի հետո միայն։ Մինչ այդ նա ՍԴ անդամ է եղել 1996-2003 թվականներին, իսկ 2003-2014 թվականներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր։ Տիկին Գյուլումյանը, ով այժմ փոխարինում է արձակուրդի մեջ գտնվող ՍԴ նախագահին, հայտարարել է, որ պայքարելու է իր իրավունքների համար և անհրաժեշտության դեպքում կդիմի նաև Եվրոպական դատարան։ Սա այն դեպքն է, որ անգամ իրավաբան լինելու կարիք չկա՝ հասկանալու համար, որ եթե ՍԴ դատավարի ստաժը ընդհատվել է ավելի քան 11 տարով և վերսկսվել 2014 թվականից, ապա 12 տարվա գործունեությունը պետք է հաշվել ոչ թե 1996, այլ 2014 թվականից։

Ինչևէ, Նիկոլ Փաշինյանի իրավական խորհրդատուները նորից և կրկին քաշեցին նրան։


Հայկ Դավթյան

դիտվել է 15082 անգամ
Լրահոս
Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի չեզոքը ՍԴ-ի շուրջ նոր զարգացումներ. իշխանությունը «սյուրպրիզ» ունի 60 մլն․ դրամի համար պետք է՞ր Ռուսաստանի հետ հարաբերություններ փչացնել․Արեն Ապիկյան (video) Ինչպե՞ս պետք է կայանա Նիկոլ Փաշինյանի հրաժարականը.Արեն Ապիկյան (video) Փաստ, որ դժվար է մեկնաբանել Քաոսային պատասխան Ալիևից Բաժակաճառեր՝ ցածր մակարդակի պաշտոնյաների հետ զրույցներով Ոստիկանության Դավթաշենի տարածքային բաժանմունքի 4 ծառայողներն էլ ազատ են արձակվել Փաստորեն իշխանության ինքնապաշտպանական բնազդը գոնե մի փոքր, բայց աշխատեց Էսքան ձրիակեր որտղեի՞ց Լավ է՝ չեն միջնորդել՝ դատաքննությունն ընթանա առանց պաշտպանների Վրաստանում դիմորդների քննական աշխատանքները կկարանտինացվեն Արտասովոր վիրուսից այդքան սովորական դարձող... մահերը Վարչապետը հայ կնոջն ու գյուղացուն նսեմացնում է, ասում՝ կաթի մեջ թրիք կա.Տիգրան Եղոյան. անոնս Ես վախենալու բան չունեմ. փոխոստիկանապետն՝ իր անվան հետ կապված կոռուպցիոն բացահայտումների մասին Բնակարաններ, Դիլիջանում առանձնատուն, 2 միլիոն դրամի նվիրատվություն. ի՞նչ են հայտարարագրել ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ու նրա կինը «Մենք ձեզ հետ ենք հաղթահարել»․ Լուկաշենկոն շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասին դրական հոդվածներ չկան Հայաստանից Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի Անկախ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից՝ հայ ժողովուրդը, հայոց բանակը և քաղաքական վերնախավը միասնական կպատժեն Ալիևի ցանկացած արկածախնդրություն. Արմեն Աշոտյան Վրացական անձնագիրը համավարակի ընթացքում ավելի «հզոր» է դարձել, քան ամերիկյանը՝ հայտնվելով 47-րդ տեղում. Հայաստանը 135-րդն է «Անձնագրերի ինդեքսում» Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր Արտակարգ դեպք Արարատի մարզում. ЗИЛ-ի վրայից մեծ թվով խոտի հակերը թափվել ու մասամբ փակել են ճանապարհը Փարաքարի «գաի պոստի» մոտ բախվել են Mercedes-ը, 2 Opel-ներն ու ГАЗ 21-ը. Opel-ներից մեկը կողաշրջվել է, կա վիրավոր «Քաղաքացիական պայմանագիրը» նոր շարք է սկսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փորձագետներ Ա. Հարությունյանը և Ա. Ավագյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն, Ինչ է իրենից ներկայացնում Լանզարոտի կոնվենցիան, եվ արդյոք կհեշտացնի՞ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Հուլիսի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն Հուլիսի 7-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն, կորոնավիրուս, արտակարգ իրավիճակի հնարավոր երկարաձգում, հետևանքները Հուլիսի 7-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փորձագետ Գևորգ Գրիգորյանը և Արեն Ապիկյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն: Կորոնավիրուս, արտակարգ իրավիճակի հնարավոր երկարաձգում, հետևանքները Հուլիսի 7-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ Ռուսաստանին և Իրանին վիճակված է որոշել տարածաշրջանի ճակատագիրը: Իրողություններ և հնարավոր զարգացումներ: ՀՈՒԼԻՍԻ 7-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը: Թեմա- Առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տվյալներ: Նախարար Արսեն Թորոսյանը կպատասխանի թեմայի վերաբերյալ հարցերին: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով:... Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով: Բանախոսներ՝ - Սերոբ Խաչատրյան, Կրթության փորձագետ - Վահրամ Թոքմաջյան, պատմաբան - Վահրամ Սողոմոնյան, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Հուլիսի 4-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ժողովրդագրական զարգացում սոցիալական ՀԿ-ի նախագահ, պատմական գիտ. թեկնածու Վանիկ Բաբաջանյանը: ԹԵՄԱ՝ ,,Մարդու սոցպաշտպանությունը և սոցիալական իրավունքների իրացումը ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում /2020թ. մարտ-մայիս/, սոցաջակցության ծրագրերը և հետևանքների մեղմման արդյունավետությունը՛՛ թեմայով ՀԿ-ի իրականացրած հետազոտության մասին: Հարգելի գործընկերներ, այսօր՝ հունիսի 3-ին, Արմենպրես լրատվական գործակալության մամուլի սրահում նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսի ժամը փոխվում է: Այն տեղի կունենա այսօր՝ 15:00-ին: COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռ... ՀՈՒԼԻՍԻ 3-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսը: Թեմա- Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մանրամասները, առաջիկա ծրագրերը, ոլորտի խնդիրները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող ե...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub