ՍԴ նիկոլական ձրիակեր դատավորի «խղճահարային» լոնդոնահռոմյան արձակուրդները

Մեկ տարուց ավելի է՝ իր պարտականությունները չկատարած, ընդամենն աշխատավայր այցելած ՍԴ նիկոլական դատավոր Վահե Գրիգորյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նաև անդրադարձել է իր գործի չգալուն և փորձել է խղճահարություն առաջացնել հանրության մոտ...Իր ոչինչ չանելու դիմաց, ըստ ԶԼՄ-ների, 15 միլիոն դրամի պետբյուջեին վնաս հասցրած սույն իրավաբան կոչեցյալը հայտարարել է."Չեմ եկել աշխատանքի, բայց որպես դատավոր՝ իմ աշխատավարձը իմ ապրուստի միակ միջոցն է"... Ինչպես նաև արտաբերել է."Եթե ես զրկվեմ իմ ապրուստի միակ միջոցից, որքանո՞վ դուք ձեզ լավ կզգաք՝ իսկ ինչո՞վ ա ապրում այդ դատավորը"...

Նախ, սկսենք նրանից, որ Հայաստանի քաղաքացիները պարտավոր չեն գործի չգնացող և իր պարտականությունները չկատարող որևէ մեկին, այդ թվում նաև ՍԴ դատավորին իրենց գրպանից վճարեն... Եթե Վահե Գրիգորյանը գումարային խնդիրներ ունի, ապա թող այդ հարցով դիմի իր բարեկամ-ընկեր-հարևաններին, ինչպես ստիպված անում են բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, որոնք, ինչպես տեսնում ենք, ավելի պատիվ ունեն՝ պարտքով են ապրում և պարտքը հետո վերադարձնում են, քան ձրիակեր դատավոր Վահե Գրիգորյանը, ով, տզրուկի պես հարմարվելով ՀՀ պետբյուջեին, իրեն շատ լավ է զգում...

Ինչ վերաբերում է լրագրողներին ուղղված անտրամաբանական և էժանագին հարցադրմանը, ապա լավ կլինի ձրիակեր դատավոր Վահեն բացատրի, թե, օրինակ ես կամ ՀՀ միլիոնավոր քաղաքացիներ ինչու՛ պետք է "գրոշներ" ստանանք մեր աշխատանքի դիմաց, հազարավոր մարդիկ միկրո թոշակներ ստանան, իսկ ինքը մեր վճարած հարկերից այս մեկ տարվա մեջ չկատարելով իր պարտականություններն ապահովեր իր "ապրուստի միակ միջոցը"...

Ի դեպ, շատ զզվելի է, երբ ՍԴ ձրիակեր դատավոր, իրեն տղամարդ համարող Վահե Գրիգորյանը փորձում է խղճահարություն առաջացնել հանրության մոտ, այն դեպքում, երբ այս ամանորյա արձակուրդները նա իր ընտանիքի հետ միասին անցկացրել է Լոնդոնում և Հռոմում... Այո՛, մեր հաշվին աշխատավարձ ստացող և գործ չանող սույն կերպարը լոնդոններում է հանգստանում... Հետաքրքիր է, քանի ընտանիք Հայաստանում կարող է իրեն թույլ տալ ամանորյա արձակուրդներն անկացնել Լոնդոնում և Հռոմում... Ստացվում է, ըստ ձրիակեր Վահե Գրիգորյանի, որ նա ոչինչ չանելու դիմաց, ստանալով ամսական 793 հազար 680 դրամ աշխատավարձ , պարգևավճարներ, բենզին և այլն կարող է իրեն բուրժուական "կայֆեր" թույլ տալ...

Շատ արդար է... Նիկոլը և նրա իշխանության փայատերերը վայելում են կյանքը և իշխանությունը... Իսկ ժողովուրդը, ինչպես նախորդների, այդպես էլ ներկաների օրոք, թող մտածի օրվա հացի գումար հայթայթելու մասին...

Հ.Գ. Չեմ զարմանա, եթե ինչ-որ ժամանակ անց պարզվի, որ իր պարտականությունները չկատարող, բայց հանրության մոտ խղճահարություն առաջացնող ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ամառային արձակուրդներն անցկացնի Բալիում , Կանարյան կամ Մալդիվյան կղզիներում...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1232 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am